Բարի գալուստ Թրամփաստան. համաշխարհային արձագանքը Թրամփի հաղթանակին

Բարի գալուստ Թրամփաստան. համաշխարհային արձագանքը Թրամփի հաղթանակին

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո քվեների հաշվարկի ընթացքն ու Թրամփի հաղթանակն ամերիյան ֆոնդային բորսայի վրա ավելի շատ է ազդել , քան նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ը:

CNN-ի բնորոշմամբ, Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը անակնկալի է բերել շատերին՝ նաև հեղինակավոր լրատվամիջոցներին, որոնք կանխատեսում էին դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Միլիարդատիրոջ հաղթանակի մասին՝ The New Yorker-ը գրել է «Ամերիկյան ողբերգություն»:

The New York Times-ը գրում է՝ «աուտսայդեր տիրակալը հասավ նախագահության՝ ամենակարևոր նահանգներում ջախջախելով Քլինթոնին»: The New York Daily News-ը գրում է՝ «Սարսափների տուն. Թրամփը գրավեց Ամերիկայի պառակտված նահանգները. սա համազգային մղձավանջի ազդակ է»: «Բարի գալուստ Թրամփաստան»- սա էլ՝The Daily Mail-ի արձագանքն է:

Դոնալդ Թրամփի հաղթելուց հետո համացանցի օգտատերերը վերհիշել են նրա դերասանական անցյալը: Ամերիկացի գործարար Թրամփը տարիներ առաջ հասցրել է էպիզոդիկ դերով հանդես գալ հանրահայտ ՙ«Տանը միայնակ- 2» ֆիլմում: Գլխավոր հերոսը` փոքրիկ Քևինը, մտնում է Նյու Յորքի  «Պլազա» հյուրանոցն ու անծանոթ մի տղամարդու հարցնում սրահի տեղը: Քևինին ճանապարհ ցույց տվող պերսոնաժն այս էպիզոդում հենց Դոնալդ Թրամփն է:

Սոցցանցերում ակտիվորեն հումորային դիտողություններ էլ են տարածվում: Դոնալդի հաղթանակը բացասական տպավորություն է գործել 70-ամյա Շերի վրա : Երգչուհին իր Twitter-ում զայրացել է:

«Աշխարհը երբեք նախկինը չի լինի: Ցավում եմ երիտասարդության համար: 1930-ականների Գերմանիան է»:

Նյու Յորքի խորհրդանիշը՝ «Էմփայր Սթեյթ Բիլդինգը», ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի առթիվ փոխել է իր տեսքը: 103 հարկանի շինությունը ներկայացել է նոր գունային լուծումներով, դրա վրա հայտնվել է Թրամփի պատկերը՝ կից գրությամբ՝ «ԱՄՆ 45-րդ նախագահ»:

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունից հետո քվեների հաշվարկի ընթացքն ու Թրամփի հաղթանակն ամերիյան ֆոնդային բորսայի վրա ավելի շատ է ազդել , քան նույնիսկ 2001-ի սեպտեմբերի 11-ը: Ֆոնդային ցուցիչները նվազել են. Dow Jones-ն ընկել է 4,4%: Տոկիոյի բորսայում, օրվա սկզբին, երբ կանխատեսվում էր դեմոկրատ Քլինթոնի հաղթանակը, դոլարի կուրսը ճապոնական իենի համեմատ բարձր էր, մինչդեռ այժմ նվազել է 4 տոկոս:

Գրել կարծիք