50 դոլարանոց թղթադրամին, բայց աղքատ ու լրագրի հույսին. նախագահական ճակատագիր

50 դոլարանոց թղթադրամին, բայց աղքատ ու լրագրի հույսին. նախագահական ճակատագիր

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն ամեն շաբաթ անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ 18-րդ նախագահ (1869-1877) Ուլիս Գրանտին պատմաբանները համարում են ԱՄՆ ամենաանհաջող նախագահներից մեկը: Բացի նախագահականից, որևէ այլ ընտրության երբեք չի մասնակցել, եղել է զինվորական: Փորձի պակասն էլ երկիրը հասցրել է տնտեսական քաոսի:

Գրանտը կառավարել է զինվորական տրամաբանությամբ, փորձել է ԱՄՆ-ին միացնել Դոմինիկյան Հանրապետությունը, գրեթե պատերազմական իրավիճակ է ստեղծել Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ը հասցրել է  տնտեսական ծանրագույն ճգնաժամի:


[ The President ]


Պաշտոնաթողությունից հետո հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ, նրան օգնության են հասել ընկերները և Կոնգրեսը, որը նրա համար նշանակել է հատուկ թոշակ: Նախկին նախագահը գումար աշխատելու նպատակով սկսել է հոդվածներ գրել մամուլի համար:

Գրանտի որդիները, առանց հոր իմացության, ֆինանսական մեքենայությունների պատճառով կորցրել են իրենց իսկ ստեղծած ընկերությունը:

Չնայած ամենաանհաջող նախագահներից մեկը լինելու հանգամանքին, Գրանտին այսօր ճանաչում են ամբողջ աշխարհում: 50 դոլարանոց թղթադրամի վրա հենց նրա նկարն է:

Գրել կարծիք