[ Արդեն դիտել ենք ] «Բալերի անունները». Սերն ու հոգատարությունը` ծերունական դյուրագրգիռ սավանի մեջ

[ Արդեն դիտել ենք ] «Բալերի անունները». Սերն ու հոգատարությունը` ծերունական դյուրագրգիռ սավանի մեջ

Խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտի ֆիլմը Ոսկե ծիրան փառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել միջազգային խաղարկային մրցույթում:

Բրանկո Շմիդտը խորվաթ ռեժիսոր և սցենարիստը, որը խորապես ընկղմված և հետաքրքրված է իր երկրի նորագույն պատմության մեջ։ Նրա կարիերան սկսվել է հեռուստաֆիլմերով, շարունակվել՝ փառատոնային կյանք ունեցող խաղարկայինների շնորհիվ։

photo4_big

Շմիդտը հաճախ է պատմում սոցիալ-քաղաքական խնդիրների մասին, սակայն «Բալերի անունների» մեջ ներկայացրել է ծեր ամուսնական կյանքի ոչ այդքան հեշտ կենցաղը՝ լի թեթև տրագիկոմիզմով ու չխճաղված լեյտմոտիվով։ Ամուսինները ապրում են գյուղում, առանց երեխաների և թոռների, առույգ են, աշխատասեր, սակայն կնոջ մոտ հիշողության հետ խնդիրներ են, իսկ ամուսինը կոտրում է ձեռքը։ Ժամ ու կես տևող «կուստարային» ընթացքը հիշեցնում է Հանեքեի «Սերը»՝ ուրիշ, խորվաթական ու գյուղական սոուսի մեջ։

photo3_big

Պասիվ երկխոսությունները լի են մի քանի տասնամյակ կողք կողքի ապրող սիրային անցյալի և հոգատար ներկայի մեջ թաթախված ամենասովորական նկատողություններով, որոնք ամուսինները ջանասիրաբար անում են միմյանց, չզրկելով իրենք իրենց հաստակողության հերթական չափաբաժնից։ Սակայն այդ կարճ կյանք ունեցող լեզվակռիվների կոմիկ բաղադրիչն ու խնդրի անլուրջ նյութը թույլ են տալիս հանդիսատեսին հանգիստ ժպտալ՝ երազելով նման ծերության մասին։ Կոնֆլիկտի թեմա է դառնում, օրինակ՝ նոր կոտի անվան հարցը՝ Ծաղի՞կ թե՞ Վարդիկ կամ ճաշի մեջ միամտորեն հայտնված շաքարը։

photo2_big

Շմիդտը չի թաքցնում իր վավերագրական ակցենտը և նկարում է դիպմամբ ստացված կիսասիրողական ոճով։ Նրա «ամենադրված» կադրերն են՝ ինտերիերայինները, այն էլ՝ գիշերվա ընթացքում գողտրիկ գյուղական տուն ցույց տալու նպատակով. տաքուկ անկյուն, կատու, հին լուսանկարները զննող ծեր կին՝ դեղին լամպի լուսավորությամբ։ Շմիդտի պատմությունը հին է, ինչպես աշխարհը, պարզ ու անգամ միամիտ՝ ինչպես դասական հեքիաթը։ Նա գովերքում է սերն ու հոգատարությունը, անգամ եթե այն փաթեթավորված է ծերունական դյուրագրգիռ սավանի մեջ։

Գրել կարծիք