[ Արդեն դիտել ենք ] Կաննի դափնեկիր Դարդեն եղբայրների նոր ֆիլմը. էն չէր, ահա թե ինչու

[ Արդեն դիտել ենք ] Կաննի դափնեկիր Դարդեն եղբայրների նոր ֆիլմը. էն չէր, ահա թե ինչու

newmag-ի կինովերլուծաբանը դիտել է Դարդեն եղբայրների «Անծանոթուհին», և ահա, թե ինչու է այն հիասթափեցնող:

Դարդենները գրեթե ամեն տարի փառատոնային հասարակությանը ներկայացնում են սոցիալական կինո հասարակ մարդկանց խնդիրների մասին։ Երբեմնի պարզ և չափված առօրյայում նրանց հերոսները վերածվում են մեկ գերխնդրով տառապող նևրոստենիկներ (հիշենք` Մարիոն Կոտիյարի հերոսուհուն «Երկու օր, մեկ գիշերը» ֆիլմում, որը գրեթե ամբողջովին «ռեալ թայմ» կինոռեժիմով ցույց տվեց մեզ իր երկու օր և մեկ գիշերվա տառապանքը)։

The-Unknown-Girl-2-620x420

Նույն մոլագարությունը նկատելի է «Հեծանիվով տղայի» մոտ. 12 տարեկան անհայր դեռահասը փորձում է գտնել իր ծնողին և ինտիմ ընտանեկան դրամային է «կցում» Սամանտա անունով վարսավիրին, որն անկեղծորեն սիրում է տղային։ Հետաքրքիր զուգադիպություն կերպարների հոգեբանության և տրամաբանության մեջ, որը նկատվում է և՛ «Հեծանիվով տղայի» մեջ, և «Անծանոթուհում»` Դարդենների նոր ֆիլմի, որն այժմ ցուցադրվում է «Ոսկե ծիրանի» շրջանակներում։

Երկու պատմություններն էլ ունեն մեղավորհերոս, ոչ թե ամբողջովին բացասական սրիկա, այլ ուղղակի «սայքակած» կերպար, որի պատճառով է ծագում և ծավալվում ֆիլմի խնդիրը։ Երկու դեպքերում էլ իրենք ուզում են ազատվել ավելորդ բեռից, հոգին տանջող կպչուն տվայտանքից և պատասխանատվությունը կիսել այդ դրամայի մեջ պատահաբար հայտնված օտար մարդու հետ։

«Անծանոթուհին» ոչ թե ֆիլմի մակգաֆինի՝ հենց անծանոթուհու մասին է, այլ նրան փնտրող գեղեցկադեմ բժիշկ Ջենիի և նրա խղճի խայթի։

http://www.youtube.com/watch?v=Wpstyz7BDoc

Մի երեկո Ջենին և նրա երիտասարդ ինտերնը նստած էին իրենց հիվանդասենյակում, երբ հնչեց դռան զանգը. ինտերնն ուզում էր մոտենալ դռանը, երբ բժշկուհին կարգադրեց չբացել, քանի որ իրենք արդեն իսկ մի ժամ է, ինչ փակ են։ Հաջորդ օրն ոստիկանությունը հայտնում է բժշկին, որ գտել են դռան զանգը տվող երիտասարդ կնոջ մարմինը։ Այդ պահից սկսած բժիշկը սկսում է իր սեփական հետաքննությունը, որպեսզի պարզի մահացած աղջկա ինքնությունը։

Ֆիլմն ավելի շուտ մեղավորների և չմեղավորների մասին է, այն բարակ սահմանի, թե որտեղ է սկսվում մարդու ներկայությունն ու մասնակցությունը դիմացինի ողբերգության մեջ և ինչ դատաստան է կրում ակամա մասնակիցը։

Ոչ թե օրենսգրքով դատապարտվածը և ոչ էլ սոցիումի կողմից սահմանվածը, այլ այն դոստոևսկիականը, որի շուրջ է ծավալվում դասական ոճիրն ու պատիժը։ Դարդենները վարպետորեն պահում են ինտրիգն ու անգամ նուարային երանգ հաղորդում այս ոչ ճիշտ թրիլերին (ինչևէ, թրիլերային բաղադրիչ` ֆիլմն ամեն դեպքում ունի)։

The-Unknown-Girl-1-620x419

Նրանց մեկ դերասանի՝ Ադել Էնելի խաղը բավականին արդարացված է, թեկուզ և մի փոքր հիասթափեցնում է իր ակադեմիկությամբ ու հերոսի հաշվարկված սառնասրտությամբ։ Բժշկի գրեթե երկու ժամ տևող չարքաշությունների ֆոնին երևում է միայն մեկ էմոցիոնալ թույլություն՝ սիրահարվածություն (իր ինտերնին)։

Գուցե հենց այդ սիրահարվածության պատճառով էր, որ Ջենին ցուցադրեց երկաթե դոմինանտություն և արգելեց բացել դուռը անծանոթուհուն։

Քանի որ ֆիլմն իսկապես ունի հին ու բարի դետեկտիվաթրիլերի կազմվածք, իսկ դարդենական դեկորիացիները խաբում են քեզ, ստեղծելով պարզապես ռեալ-սոցիալիզմի դրամային ֆորմատ, արդյունքում չես ստանում X-ի լուծման այն պատասխանը, որ կգոհացնի քեզ երկար նարատիվ-պրելյուդիայից հետո։

 

Գրել կարծիք