ՎԱՐԴԱՎԱՌ. ԼՂՈԶՎԱԾ ՄԵՅՔԱՓԻ ՈՒ ԹԱՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՏՈՆԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

ՎԱՐԴԱՎԱՌ. ԼՂՈԶՎԱԾ ՄԵՅՔԱՓԻ ՈՒ ԹԱՑ ՍՊԻՏԱԿ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՏՈՆԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ի տեսախցիկը նույնպես թրջվել է Կարապի լճում, շարքից դուրս եկել, բայց մինչև այդ հասցրել ֆիքսել ջրատոնի հետաքրքիր կադրերը:

Վարդավառ` քրիստոնեության կողմից յուրացված հեթանոսական տոն։ Երկու դեպքերում էլ գեղեցիկ ծիսակարգերով ու ավանդություններով։ Սակայն այնպես, ինչպես նշում են հիմա, լիովին համապատասխան է ոչ թե Վարդավառ անունը, այլ հենց ժողովրդականը՝ ջրոցին։ Խոշոր հաշվով դրանից բացի ուրիշ ոչինչ տեղի չի ունենում, եթե չհաշվենք խիստ լոկալ բնույթ կրող միջոցառումները։ Վարդենիկում, օրինակ, Վարդավառը նշում են ավելի մեծ շուքով, քան Ամանորը։ Իսկ ի՞նչ է կատարվում քաղաքում։

Ջրցան ու հրշեջ մեքենաներ, աջ ու ձախ իրար անխնա ջրող անծանոթ մարդիկ, լղոզված մեյքափ ու թաց, հիմնականում սպիտակ շապիկներ ու սև կրծքկալներ։

Այս տարի թաց հասարակությունը բաժանվեց երեք մասին՝ մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում էին ուրախանալ։ Նրանք գնացին Թումոյի այգի։ Մարդիկ, ովքեր ցանակնում էին գոռալ, աղջիկ կապել ու ցանկացած հնարավորության դեպքում ձեռքերին ազատություն տալ՝ նրանք գնացին Կարապի լիճ, և մարդիկ, ովքեր դեռ չէին կողմնորոշվել, թե այս երկուսից որ խմբին են պատկանում։ Վերջիններս գնացին այնտեղ, որն ավելի մոտ էր իրենց բնակավայրին և յուրաքանչյուրն ինտեգրվեց այն տեղին, որտեղ գտնվում էր։

Ամառվա այս շոգին փակ պատուհաններով ավտոբուսում գտնվելը ինքնասպանությանը հավասար մի բան է, բայց ուրիշ ճար չկա։ Մեկ մեկ դա էլ չէր փրկում։ Կանգնացնում էին ավտոբուսը ու դույլերով ջուրը դեպի ներս, առանց նայելու։ Արդյունքում, մարդիկ մնացին դժգոհ, վարորդները հայհոյանքի ու ծխախոտի հույսին, իսկ ես առանց աշխատող ֆոտոխցիկի։

_MG_7229 _MG_7081 _MG_7087 _MG_7091 _MG_7092 _MG_7101 _MG_7103 _MG_7107 _MG_7108 _MG_7110 _MG_7124 _MG_7134 _MG_7136 _MG_7139 _MG_7143 _MG_7149 _MG_7150 _MG_7156 _MG_7159 _MG_7167 _MG_7168 _MG_7173 _MG_7176 _MG_7177 _MG_7181 _MG_7183 _MG_7187 _MG_7189 _MG_7191 _MG_7194 _MG_7200 _MG_7201 _MG_7204 _MG_7206 _MG_7210 _MG_7214 _MG_7220 _MG_7223 _MG_7228

Գրել կարծիք