Ինչպե՞ս Վենեսուելան հայտնվեց ճգնաժամում և ի՞նչ կարող է պատահել ապագայում

Ինչպե՞ս Վենեսուելան հայտնվեց ճգնաժամում և ի՞նչ կարող է պատահել ապագայում

newmag-ը ներկայացնում է New York Times-ի վերլուծությունը, թե ինչո՞ւ է նավթային մեծ պաշարներ ունեցող և Չինաստանի հովանավորությունը վայելող Վենեսուելան հայտնվել ծայրահեղ աղքատության շեմին:

Վենեսուելայում սուպերմարկետների ցուցափեղկերը հիմնականում դատարկ են, հովհարային անջատումներն այնքան ահավոր են, որ կառավարական հիմնարկները բաց են միայն շաբաթական 2 օր: Առողջապահական համակարգը կազմալուծվել է, հանցավորության մակարդակն աշխարհում ամենաբարձրներից է այստեղ: Ինֆլացիան արագ չեզոքացնում է այն, ինչ մնացել է արժույթից:

«Տնտեսությունը վատից անցել է ավելի վատի, իսկ հետո վատագույնի: Վենեսուելայի կառավարությունը լավ գործ է անում՝ ընքն իրեն տանելով դեպի քաոս», – նշում է վաշինգտոնում գտնվող հետազոտական կազմակերպության ղեկավար Ջեյսոն Մարչակը:

Կան մի քանի հարցեր ու պատասխաններ այն մասին, թե ինչպե՞ս Վենեսուելան նախագահ Մադուրոյի օրոք հասավ այս կետին և ի՞նչ է լինելու հետո:

Ինչպե՞ս կարող էր սա պատահել մի երկրում,որն ունի նավթի աշխարհում ամենամեծ պաշարները:

Վենեսուելայի արտահանման գլխավոր հումքի՝ նավթի գինն ընկել է, ինչը նշանակում է, որ երկրի եկամուտն այս տարի կարող էր նվազել 40 տոկոսով:Կառավարության մեծ ծախսերը, որոնք մնացել էին դեռևս այն տարիներից, երբ նավթի գինը ավելի բարձր էր, «օգնեցին» որպեսզի ճգնաժամ առաջանա: Հիմա Վենեսուելան շատ ավելի քիչ փող ունի իր արտաքին պարտքը մարելու համար, ինչը ստիպում է պարոն Մադուրոյին կրճատել ներմուծումը՝ դեֆոլտից խուսափելու համար:

Ճգնաժամի հիմքում նաև երաշտն էր, որը հանգեցրեց երկրի հիդրոէներգետիկ համակարգի աշխատանքի խափանմանը:

Առաջիկա ամիսներին վիճակը կբարելավվի՞, թե ավելի կվատանա:

Երկիրը արտասահմանյան վարկատուներին պարտք է 120 միլիարդ դոլար և այս տարի պետք է վճարի 7 միլիարդ,  այդ գումարի մեծ մասը վերջին քառորդում: Տեսակետներ կան, որ Վենեսուելան հնարավոր է չկարողանա վճարել կամ դեֆոլտի գնալ հաջորդ տարի, եթե նավթի գինը մնա ցածր:

Վենեսուելայի գործերը վատացել են տարիների ընթացքում, մինչև Մադուրոն կգար իշխանության: Ի՞նչն է փոխվել հիմա:

Վենեսուելայի ընդդիմությունը Մադուրոյի օրոք ավելի համախմբված է, քան նրա հայտնի նախորդի՝ Ուգո Չավեսի օրոք: Նա մահացել է 2013-ին, սակայն շատ տնտեսագետներ նշում են, որ նրա պետական սեփականության, մեծ ծախսերի, սուբսիդիաների ու տեղական գների վերահսկողության քաղաքականությունը մեղմ ասած  մասնակիորեն մեղավոր է այսօրվա ճգնաժամի համար:

Երբ պարոն Չավեսը հեռացավ, Մադուրոյի օպոնենտները ստացան խորհրդարանական տեղերի մեծամասնությունը և մոտ 2 միլիոն ստորագրություն հավաքեցին՝ Մադուրոյի հրաժարականի պահանջով:

Այնուամենայնիվ, ինչու՞Վենեսուելան չի հայտարարում իր արտաքին պարտքի դեֆոլտի մասին և ստիպում Ուոլ Սթրիթի վարկատուներին վերանայել պարտքի պայմանները:

Դեֆոլտի դեպքում Վենեսուելան շատ բան կկորցնի: Երկրի արտաքին պարտքի մի մասը բաժին է հասնում պետական նավթային ընկերությանը, որը հիմնական եկամուտ բերող կազմակերպությունն է:Վենեսուելայի իշխանությունը վախենում է, որ պարտատոմսերի տերեը կսկսեն դատական հայցեր ներկայացնել: Դա մեծապես կխափանի նավթային ընկերության գործունեությունը և կհանգեցնի կապիտալի կրճատման՝ նույնիսկ իր հիմնական Հյուսթոնյան սուբսիդավորողի կողմից՝ Սիթգո Փեթրոլիում կորպորացիայից, որն ունի նավթավերամշակող 3 գործարան և հազարավոր գազակայաններ:Սիթգոն շատ կարևոր է Վենեսուելայի համար, քանի որ այն ապահովում է երկրի նավթի եկամտի մեծ մասը:Չնայած քաղաքական հակասություններին՝ Միացյալ Նահանգները Վենեսուելայի գլխավոր գնորդն է:

Վենեսուելացի պաշտոնյաները հիշում են 2001 թվականի Արգենտինայի դեֆոլտը, որի լուծումը տևեց տասնամյակից ավելի:

Ինչու՞ է Վենեսուելայում ինֆլյացիայի մակարդակն այդքան բարձր:

Արտասահմանյան ապրանքների գինը Վենեսուելայում կտրուկ բարձրացել է, իսկ ներմուծումը կրճատվել է, քանի որ Մադուրոն ցանկանում է պահպանել կենտրոնական բանկի մարող պաշարները:

Կառավարությունը ձգտում է մեղմել դրա ազդեցությունը՝ բարձրացնելով աշխատավարձերը և ավելի շատ ազգային արժույթ տպելով: Սակայն սա հենց ինֆլյացիայի բաղադրատոմսն է՝ տպել շատ փող, ունենալով շատ քիչ ապրանք: Որոշ գնահատականներով այս տարի ինֆլյացիան կարող է կազմել 500 տոկոս և 1600 տոկոս՝ 2017 թվականին:

Մինչ երկրում պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 10 բոլիվար է, սև շուկայում 1 դոլարը վաճառվում է 1100 բոլիվարի դիմաց, որն ավելի իրատեսական է:շատ տնտեսագետներ պնդում են, որ նման անհավասարությունը երկար չի կարող տևել:

Ինչո՞ւ կառավարությունը չի խոստովանում, որ բոլիվարը գերարժևորված է և փոխարժեքը չի դարձնում ավելի իրատեսական:

Արժեզրկումը կտրուկ բարձրացնելու էապրանքի գները պետական խանութներում, որոնց հաշվին բազմաթիվ աղքատ վենեսուելացիներ գոյատևում են: Իսկ դոլարով վարկերի մարումը ավելի թանկ կնստի: Դրանով Մադուրոն նաև կընդունի, որ Չավեսյան շատ կարևոր դարաշրջանը ձախողվել է:

Ինչպե՞ս է այս քաղաքականությունն անդրադառնում ամենօրյա կյանքի վրա:

Պետական խանութներում վաճառվող սուբսիդավորված վառելիքն ու սննդամթերքը շատ ավելի էժան են, քան իրականում արժեն: Սա ստեղծում է գնորդների աննորմալ մեծ քանակ, իսկ ապրանքները շատ արագ վերջանում են: Մինչդեռ վենեսուելացիները ժամեր են վատնում նման խանութների հերթերում, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ մթերք գնել մասնավոր խանութներում: Այդ խանությները եկամուտ են ստանում պետական խանութներից գնելով և վերավաճառելով ապրանքները, ինչն էլ հենց ձևավորում է սև շուկան:Վենեսուելական վիճակագրական Դատանալիսիս կազմակերպությունը պարզել է, որ վենեսուելացիների կեսը օգտվում է այդ սև շուկայի վերավաճառողներից, որոնք կոչվում են «բաչեկերո»:

Ինչու՞ են նրանք կոչվում բաչեկերո:

Մեծ մրջյունների անունն է, որոնք կտրում են տերևները և տանում իրենց մրջնաբույն:Չնայած սա բացասական տերմին է, այնուամենայնիվ շատ վենեսուելացիներ իրենց եկամուտը ձևավորւոմ են կեսդրույքով աշխատելով որպես բաչակերո: Ոմանք էլ, թողնում են իրենց աշխատանքը, ամբողջովին բաչակերո դառնալու համար:

Այսպիսով՝ վենեսուելացիները ճգնաժամը հաղթահարելու հնարամիտ միջոց են գտել: Սա լա՞վ բան է:

Շատ տնտեսագետներ նշում են, որ իրականոմ՝ ոչ: Սովորական վենեսուելացիները շատ են ծախսում իրենց օրական կարիքները հոգալու համար և դա նրանց բարկացնում է: Նաև ի հայտ է եկել սպեկուլյատոր-առևտրականների մի դաս, որն ապօրինաբար օգուտ է քաղում կառավարության քաղաքականությունից:

«Սա համակարգի համար խելագարություն է: Բազմաթիվ մարդիկ իզուր ջանքեր են գործադրում, սակայն այդ ջանքերից ոչ մեկը ոչ մի արդյունք չի տալիս:Սա իդեալական անարդյունավետ աշխատանք է»- նշում է 1990-ականների սկզբին Վենեսուելայի պլանավորման նախարար Ռիկարդո Հուսմանը, որը հիմա Մադուրոյի սուր քննադատներից է:

Կարո՞ղ է արդյոք Մադուրոն իսկապես օգտագործել մասնավոր բիզնեսը կրճատելու իր սպառնալիքները և ստիպել դրանց գործել:

Չավեսի օրոք հեռահաղորդակցության, բանկային, պողպատի և ցեմենտի արտադրության շատ ձեռնարկություններ պետականացվել են: Մադուրոն փորձեց ընկերությունների զավթման մի քանի օրինակ իրականացնել: Անցած տարի դեղագործական ընկերության կառավարիչները ձերբակալվեցին՝ դեղորայքի արհեստական դեֆիցիտ ստեղծելու կասկածանքով: Փետրվարին Մադուրոն գող և դավաճան անվանեց Վենեսուելայի ամենախոշոր մասնավոր ընկերության սեփականատիրոջը:

Մադուրոն դեռ ոչ մի բիզնես չի զավթել, ինչը որոշ վերլուծաբաններ պայմանավորում են նրանով, որ վերցնելու այլևս բան չի մնացել: «Դա նրա հռետորիկայի մի մասն է: Նա անկեղծ էր երևումմասնավոր սեկտորի դեմ տնտեսական պատերազմի ուղերձում: Սակայն որքանո՞վ են մարդիկ հավատում դրան: Ոչ այդքան շատ»– նշում է Վաշինգտոնյան քաղաքական ռիսկերի գնահատման ընկերության վերլուծաբան Ռիսա Գրեյս-Թարգոուն:

Ինչու՞ Վենեսուելայի ամենամեծ հովանավորներից ու վարկատուներից մեկը համարվող Չինաստանը չի օգնում Մադուրոյի կառավարությանը:

Չինաստանը,երաշխավորված պայմանագրերովՎենեսուելայի նավթի մեծ գնորդը, վերջերս հայտարարեցՎենեսուելայի նկատմամբ վարկայինքաղաքականության հեշտացման մասին, որը վերաբերում է շուրջ 50 միլիարդ դոլար գումարի: Սակայնմյուս գերտերությունների նման, Չինաստանը զգուշավոր է Վենեսուելացիներին նոր վարկեր տալու հարցում, քանի որ կասկածում է Մադուրոյի քաղաքական երկարակեցության վրա:

Գրել կարծիք