Վերնիսաժ. Հեռացող հնություն ( ՖՈՏՈՇԱՐՔ )

Վերնիսաժ. Հեռացող հնություն ( ՖՈՏՈՇԱՐՔ )

newmag-ը լուսանկարել է «Վերնիսաժի» շինարարական աշխատանքներն և այնտեղ դեռ աշխատող մարդկանց կրպակներն ու առօրյան։

Հանրապետության Փողոց – Բուզանդ խաչմերուկում «Վերնիսաժի» խառնաշփոթին (այս հատվածում հմինականում գրքեր են վաճառում) փոխարինել է մեկ ուրիշ՝ ավելի փոշոտ խառնաշփոթ։  Սկսվել են հին վերնիսաժի ապամոնտաժման աշխատանքները։ Վերնիսաժը չեն վերացնում, ոչ էլ տեղում կհայտնվի որևէ հյուրանոց կամ ժամանցի վայր։ Ձևափոխում են։ Շուտով այն կդառնա ավելի հարմարավետ ու մաքուր։

«Վերնիսաժ» անվանումը առաջացել է ֆրանսերենի vernis` լաք բառից. նախկինում նկարիչները այս ցուցահանդեսի ժամանակ լաք էին քսում իրենց նկարների վրա։

«Վերնիսաժը» ձևավորվել է 1980-ականների կեսերին։ Սկզբում այն Սարյանի այգում էր, որտեղ հայ արվետսագետները (հիմնականում նկարիչներ ու քանդակագործներ) վաճառում էին իրենց աշխատանքները։ Հետո այն բաժանվեց երկու մասի և մի մասը տեղափոխվեց Հրապարակին կից այգի։ Նկարներին ու քանդակներին ավելացան շները, ոսկերչական աշխատանքները, քիմիական նյութերն ու ձայնապնակները (հաճախ ոչ այնքան բարձրաճաշակ)։

 

Գրել կարծիք