Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 2)

Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 2)

Վետնամում ավարտվել էր պատերազմը, բայց փոքր խմբավորումները շարունակում էին միջադեպեր հրահրել: ԱՄՆ-ը ապրիլի 30-ին հետ քաշեց իր զորքերը եւ հյուսիսային վիետնամցիները սկսեցին շատ արագ վերանվաճել Հարավային Վիետնամը:

ԱՄՆ-ը վաղուց էր հասկացել, որ Վիետնամում այլեւս անելիք չունի: Պարզ էր, որ այս պատերազմում սահմաններ կամ բաժանարար գծեր չկային, իսկ պարտիզանական մարտերը օր-օրի ավելի ահագնացող էին դառնում: Միացյալ Նահանգների զորքը սովոր չէր Վիետնամի բնակլիմայական պայմաններին:

ԱՄՆ ռազմական կոնտինգետը կազմում էր 350-400 հազար սվին, տարբեր աղբյուրների գնահատմամբ այն հասնում էր նույնսիկ կես միլիոնի: Այդ ժամանակ ԱՄՆ-ն կիրառում է 4-ից 5 հազար թռչող սարքեր:

Home-with-Honor-01

1972 թվականի գարնանային հարձակման ժամանակ Հյուսիսային Վիետնամը, հասկանալով, որ հյուծվում է եւ ավելի վատ վիճակում կարող է հայտնվել, Հարավային Վիետնամին եւ Միացյալ Նահանգներին առաջարկեց բանակցել: ԱՄՆ-ին ոգեւորեց բանակցությունների գաղափարը: Հենց դա էր նրա հիմնական նպատակը 70-ական թվականներին, որպեսզի պատերազմից դուրս գա ոչ որպես պարտված կողմ:

Սակայն, այստեղ ամեն ինչ խառնեց Հարավային Վիետնամի ղեկավարությունը: Իրեն հաղթած համարելով` փորձում էր Հյուսիսային Վիետնամին ինչ-որ պայմաններ թելադրել: Հյուսիսային Վիետնամը զիջումներ չարեց: Հյուսիսը իրեն չէր համարում պարտված,  չընդունեց նախապայմանների լեզուն ու դադարեցրեց բանակցությունը: Միացյալ Նահանգները  Հյուսիսին բնակցությունների սեղանի շուրջ բերեց ռազմական ճանապարհով:

Նեմբեկեր կոչվող ռազմական օպերացիան պատմաբանները համարում են 11-օրյա առանձին պատերազմ: 11 օր ու գիշեր ամերիկյան ռմբակոծիչները ուղղակի դաժանորեն հողին հավասարեցրին Հյուսիսային Վիետնամը:

Հյուսիսային Վիետնամը շատ լավ հասկացավ, որ ծայրահեղ դեպքում ԱՄՆ-ը կարող է հեռանալ, բայց Հյուսիսում քարը քարի վրա չի մնա: Եվ այդ դաժան ռմբակոծություններից հետո Հյուսիսային Վիետնամը վերադարձավ բանակցային գործընթաց:

Vietnam War

1973 թվականից սկսած ԱՄՆ-ը սկսեց Վիետնամից մաս-մաս դուրս բերել իր զորքերը եւ Հյուսիսային Վիետնամը սկսեց աստիճանաբար առաջ քաշել սահմանները: 1975 թվականը խորհրդանշական էր այն առումով, որ Վիետնամից դուրս բերվեց Միացյալ Նահանգների վերջին զինվորը: Բայց այդ գործընթացը գրեթե նույնքան բարդ էր, որքան պատերազմին ներքաշվելը:


[ Պոստ Ֆակտում ] Վիետնամյան մղձավանջ. Ռեմբոյի պատերազմը (Մաս 1)


Հրաժեշտի խորհրդանշական երգը Բինգ Քրոսբիի երգացանկից էր: Վիետնամից ամերիկյան զորքերը հանելու առթիվ 1975-ի ապրիլի 30-ի առավոտյան ամերիկյան ռադիոկայանը հեռարձակեց  «Սպիտակ ամանոր» երգը: Դա պատերազմի այսպես ասած եզրափակիչ գլուխն էր: ճամպրուկային տրամադրություն ունեցող ամերիկացիներին ցանկանում էին միանալ նաեւ Հարավի վիետնամցիները: Հենց այդ պատճառով հերթեր էին գոյացել դեսպանատան առջեւ: Ամերիկացիները պարտվել էին եւ նրանց կողմնակից վիետնամցիներն ապագա չունեին իրենց հայրենիքում: Նրանք խուճապի էին մատնվել ու նետվել էին իրենց փրկիչների հետեւից:

VIETNAM,SAIGON - APRIL 29,1975: civilians expecting in front of the United States Embassy.

Սայգոնում կուտակվեց փախստականների մեծ խումբ, իսկ Հյուսիսային Վիետնամի բանակը քաղաքի դարպասների մոտ պատրաստ սպասում էր ներխուժման: Նրանց մուտքը ժամանակի հարց էր: Չնայած Հարավային Վիետնամի բանակը պայքարում էր մինչեւ վերջին շունչը:

Հակառակորդը շրջափակել էր Սայգոնի օդակայանը, թռչել կարող էին միայն ուղղաթիռներով: Հարավային Վիետնամի օդաչուները կարողացան ուղղաթիռներ փախցնել, որպեսզի իրենց հարազատներին տեղափոխեն ԱՄՆ ռազմածովային ուժերի  7-րդ նավատորմի ավիակիրների մոտ:  Ուղղաթիռները ջուրն էին գցում, որպեսզի տեղ ազատվեր նորեկների համար:

2 հազար փախստականներ հավաքվել էին դեսպանատան բակում: Ուղղաթիռները շարունակ պտտվում էին, բայց քիչ ժամանակ էր մնացել: Տեղը չէր հերիքում եւ մարդկանց մեծ մասը առաջվա նման գտնվում էր դեսպանատան տարածքում:

Ամերիկացիների մոտ աշխատող վիետնամցիները կարծում էին, թե իրենք ապահովագրված են, և եթե նույնիսկ Սայգոնն ընկնի, իրենք կփրկվեն: Բայց պարզվեց, որ Ամերիկան անհուսալի գործընկեր էր:

Խուճապի մեջ նույնիսկ դեսպանատան շենքը վնասվեց: Մարդիկ հեշտությամբ կարողացան ոչնչացնել փաստաթղթերը: Ուղղաթիռների պտտաթևերը Միացյալ Նահանգների գաղտնիքները տարածեցին քաղաքով մեկ: Հետո մթնեց: Ուղղաթիռները իջան դեսպանատան մոտ` ուղղորդվելով լույսով: Ամերիկացիները վայրեջքի հրապարակը գտան մեքենաների լույսերի օգնությամբ: Դեռեւս 400 մարդ սպասում էր տարհանման:

bf049cc5ed424a30a72d201da6badf97

 

Վաշինգտոնը այդ օրերին աշխարհին բոլորովին այլ բան ասաց: Այն, ինչը հետո հենց իր դեմ էր շրջվելու: ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարեց. «Ամբողջ զինովորական անձնակազմն առանց խուճապի եւ լուրջ կորուստների տարհանվել է: Վտանգավորն այն էր, որ կարող էին սկսվել զանգվածային անկարգություններ»:

Քաղաքական գործիչները պատերազմներն օգտագործում են որպես իրենց գոյության երկարաձգման հիմնավորում: Հենց պատերազմի ժամանակ է, որ իշխանությունը պնդում է, թե իր սկսած պատերազմը միայն ինքն է կարող հաջողությամբ ավարտին հասցնել, իսկ ընդիմությունը, անհաջող միջադեպերն ի ցույց դնելով, պնդում է հակառակը:

Նույն բանը տեղի ունեցավ Վիետնամի պատերազմի ժամանակ եւ հենց այդ ընթացքում նախագահներ էին ընտրվում այն տրամաբանությամբ, թե ինչպես է հանգուցալուծվելու Վիետնամի պատերազմը: Այդպես եկավ Նիքսոնը, չնայած հայտնի սկանդալից հետո հեռացավ, այդպես հաղթեց Ջերալդ Ֆորդը:

Քեսինջերի հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ  հետեւակի մեկ ջոկատ մնացել է դեսպանատանը: Նրանց մոռացել էին: Նրանք տեղափոխվեցին շինության տանիք, որպեսզի կարողանան հեշտությամբ հեռանալ: Իհարկե, եթե ուղղաթիռ գար:  Մնացել էին հետեւակի վերջին 11 զինվորները, որոնց առջեւ վերջին հնարավորությունն էր մնացել դեսպանատան տանիքը լքելու համար: Օգնությունը երկնքից կախվեց նրանց գլխին: Մոտ ժամը 9-ին, վերջին ամերիկացիները հեռացան Վիետնամից:

Vietnam War Viet Cong Prisoners

Փողոցներում քաոս սկսվեց: Եկավ կողոպտիչների ժամանակը: Զինվորներն արագ զգեստափոխվեցին: Հյուսիսի հաղթանակի ժամն էր:

15-ամյա պատերազմից հետո նրանք ամերիկացիներին պարտության մատնեցին, բայց իրենց հայրենակիցների կյանքի գնով: Սա կոմունիստների վերջին հաղթանակն էր 20-րդ դարում:

Չնայած ԱՄՆ-ը հիմնականում հաղթանակ տարավ այս պատերազմում, բայց տեղեկատվական մարտադաշտում կրած պարտությունը ծնկի բերեց աշխարհի գերտերությանը: Եվ Միացյալ Նահանգներն այդպես էլ չհասավ իր նպատակին: Կոմունիստական գաղափարախոսությունը հաստատվեց Վիետնամում եւ Հյուսիսն ու Հարավը միավորվեցին:

Հիմնական ու առաջին հարվածը ստացան վիետնամցիները: Հիմնովին ավերվեց երկիրը, զոհվեցին միլիոնավոր մարդիկ, բայց կոմունիստական գաղափարախոսությունն այլևս պետք չեկավ նրանց:

Գրել կարծիք