Volt.am. Կայծակնային օգնություն ձեր տնային գործերում

Volt.am. Կայծակնային օգնություն ձեր տնային գործերում

newmag-ը ներկայացնում է Volt.am օնլայն հարթակը, որտեղ կարելի է գտնել տարբեր վարպետների` շինարարներ, սանտեխնիկներ, էլեկտրիկներ, համակարգչային մասնագետներ, որոնք կլուծեն տան բոլոր խնդիրները:

Լվացքի մեքենան չի աշխատո՞ւմ, չգիտե՞ք ինչ անել՝ Volt.am-ը արագ օգնության կհասնի: Օնլայն հարթակում կարելի է գտնել տարբեր վարպետների` շինարարներ, սանտեխնիկներ, էլեկտրիկներ, համակարգչային մասնագետներ, որոնք կլուծեն բոլոր խնդիրները:

Նախագծի միջոցով քաղաքացիները առանց ավելորդ քաշքշուկի կարողանում են գտնել անհրաժեշտ սպասարկման ոլորտի  մասնագետի, մասնագետներն էլ՝ ձեռք են բերում աշխատանք և գումար աշխատում:

Ստարտափի հիմնադիր Դավիթ Խաչատրյանը  շեշտում է,  նախագծի գաղափարը ծնվել է  պահանջարկից՝  տնային, կենցաղային գործերի համար մասնագետ գտնելը երբեմն տևում է օրեր: Volt.am-ում գրանցված են տասնյակ մասնագետներ, որոնց կարելի է գտնել րոպեների ընթացքում:

Մեկ շաբաթում ստացվում է 10-ից ավելի պատվեր: Ստարտափն առայժմ ուսումնասիրում է շուկան: Հիմնականում քաղաքացիները դիմում են գազի կաթսաների և կենցաղային տարբեր խնդիրներով:

«Այն մասնագետը, որը բարձր որակով և վստահելի գործ է անում, առաջնահերթությունը տրվում է նրանց: Կարևորում ենք մեր հաճախորդների արձագանքը»:  


[ Startup Հայաստանից ]


Նախագծի վրա աշխատում է 3 հոգի, շուկան ուսումանսիրել են՝ հարթակը all in one place մոդոլով է, գրանցված եմ տարբեր մասնագետներ՝ այգեգործից մինչև դայակ և սպասուհի:

 «Որպես ստարտափ մեզ համար ամենամեծ դժվարությունը ռեսուրսներն են, պետք է քիչ ծախսով մեծ արդյունք  ապահովել:  Ժամանակատար է գտնել բարձր որակավորված մասնագետներ»:

Volt.am-ում օգտատերերը տեսնում է  ծառայությունների ցուցակը և համապատասխան ծառայության վրա սեղմելով կարող են միանգամից զանգ կատարել, կամ հայտ ներկայացնել: Զանգերի կենտրոնը  ապահովում է  սպառող-մասնագետը կապը: Քանի որ հաճախորդը հնարավորություն ունի մի քանի մասնագետի հետ շփվել, կարող է ընտրել ծառայության  համար առաջարկվող ամենահարմար գինը:

Ստարտափը այժմ փորձում է կայանալ հայկական շուկայում: Առաջիկայում կավելանան  նոր մասնագիտություններ, ծառայությունների ցանկը կնդլայնվի: Volt.am-ը  պատրաստվում է մուտք գործել նաև  Հայաստանի մարզեր: Առայժմ այն գործում է վեբ (հարմարեցված է մոբայլ սարքերի համար) և android հարթակում,  կլինի նաև ios տարբերակը:

Գրել կարծիք