Տաքանանք. գործած հագուստ` սեզոնի must have-ը

Տաքանանք. գործած հագուստ` սեզոնի must have-ը

newmag-ն առաջարկում է ծանոթանալ աշուն-ձմեռ սեզոնի ամենատաք ու նորաձև լուքերին:

 Գործած թիկնոց

2016-17 թվականի աշուն-ձմեռ սեզոնի must-have-ը գործած оversize թիկնոցներն են:  Նորաձև են, ինչպես միագույն հարթ գործվածքները, այնպես էլ ծավալային գործվածքով տարբերակները: Հիմնականում նախընտրելի են մուգ գույները` սեւ, շագանակագույն, մոխրագույն, ճահճային գույների բոլոր երանգները: Նորաձևության շատ տներ առաջարկում են նաև ծոպերը: Նորաձև են, ինչպես երկար, նեղ թելերը, այնպես էլ լայն ծոպերը:

3-1

Գործած սվիտերներ ու կարդիգաններ

Դիզայներները քիչ-քիչ ծավալային հագուստից անցնում են դասական սիլուետներին: Ընդգծող սվիտերները շատ լավ համադրություն են ջինսերի, կիսաշրջազգետսների, շորտերի ու նույնիսկ թեթև զգեստների հետ:

13

Գործած զգեստներ

Որոշ դիզայներներ առաջարկում են 2016-17 թվականների հիմնական թրենդներից մեկը դարձնել գործած sweater-dress-ը` սվիտեր հիշեցնող զգեստները:  Եւս մեկ թրենդ է գործած տաք զգեստների ու բաց ուսերի համադրությունը:  Այս դեպքում էլ նախընտրելի են մուգ գույները, բայց կարեի է փորձարկումներ անել երկրաչափական տարբեր պատկերներով:

21

Ծակոտկեն գործած իրեր

Ամեն ինչ թափանցիկ է, ծակոտկեն. սա են առաջարկում Anna Sui, Loewe, Custo Barcelona ու էլի շատ նորաձևության տներ: Այս տների դիզայներներն առաջարկում են ծավալային գործվածքների փոխարեն նախապատվությունը տալ բարակ, նուրբ գործվածքներին: Սա վերաբերում է նաև ժանյակներով զգեստներին:

11098

Գործած մոնոլուքեր

2016-2017 աշուն-ձմեռ սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս տաք հագնվել: Գործած հագուստը թե տաք է, թե նորաձև: Գլխավոր թրենդներից մեկն էլ մոնոլուքն է` գործած երկար բլուզ ու կիսաշրջազգեստ: Զգեստ հիշեցնող այս լուքերը նույնպես պետք է լինեն ավելի շատ միագույն ու մուգ երանգներում:

OLYMPUS DIGITAL CAMERA

Գրել կարծիք