[ The President ] Ուիլիամ Հենրի Հարիսոն. Սպիտակ տան այծապահը

[ The President ] Ուիլիամ Հենրի Հարիսոն. Սպիտակ տան այծապահը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն ամեն շաբաթ անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ ամենակարճ ժամկետով նախագահն է ու առաջինը, որը մահացել է նախագահության ընթացքում:

Երկիրը ղեկավարել է ընդամենը 31 օր՝ 1841թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 4-ը:

Երկրի ամենաբարձր պաշտոնի համար Հարիսոնը պայքարել է մի քանի տասնամյակ: Բայց նրա նախագահությունում ողբերգական է եղել ոչ միայն դա:

William Henry Harrison 1773 to 1841. 9th President of the United States. From painting by Alonzo Chappel

Հարիսոնը մահացել է թոքաբորբից, ինչն իր հերթին ի հայտ է եկել երդմնակալության արարողության ժամանակ տեղացած անձրևի հետևանքով:

Հարիսոնը ոչ միայն թեթև էր հագնվել, նրա երդմնակալության ճառը չափազանց երկար էր` ԱՄՆ նախագահների երդմնակալության պատմության մեջ ամենածավալունը` 90 րոպե:

Հարիսոնը խոսել է ոչ միայն պետության գործերից, անդրադարձել է անձնական բազմաթիվ հարցերի, ինչն աննախադեպ էր: Արդյունքում` մահացու հիվանդություն ու ընդամենը մեկամսյա նախագահություն:


[ The President ]


Հարիսոնի նախագահությունը, սակայն, աչքի է ընկել մի տարօրինակ փաստով: ԱՄՆ 9-րդ նախագահը Սպիտակ տանը 31 օր այծ է պահել: Հարիսոնը եղել է ԱՄՆ պատմության մեջ նախագահի ամենատարեց թեկնածուն մինչև Ռոնալդ Ռեյգանը:

ԱՄՆ 9-րդ նախագահի թոռը հետագայում կդառնա ԱՄՆ 23-րդ նախագահը…բայց  արդեն կնախագահի 4 տարի:

Գրել կարծիք