[ The President ] Զաքարի Թեյլոր. Սպիտակ տան գլխավոր ձիավորը

[ The President ] Զաքարի Թեյլոր. Սպիտակ տան գլխավոր ձիավորը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն ամեն շաբաթ անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

ԱՄՆ 12-րդ նախագահ Զաքարի Թեյլորը (1849-1850) եղել է առաջին նախագահը, որը նախկինում պետական ոչ մի պաշտոն չի զբաղեցրել (չհաշված Ջորջ Վաշինգտոնին, որը չէր էլ կարող պաշտոն զբաղեցնել դեռ գոյություն չունեցող երկրում): Թեյլորը ամերիկամեքսիկական պատերազմում հրամանատար էր, գեներալ:

Նա եղել է միակ նախագահը, ում ձին հատուկ տարածք է ունեցել Սպիտակ տան բակում:

92785-004-2B1B59F6

Թեյլորի նախագահությունը տևել է ընդամենը մեկուկես տարի: Ինչպես 2-րդ և 3-րդ նախագահների դեպքում, Թեյլորի համար ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ը նույնպես ճակատագրական եղավ: Նա տոնական օրը կերել էր կեռաս, որը լավ մաքրած չէր եղել: 5 օր անց նախագահը մահանում է:


[ The President ]


Նրան թունավորելու վարկածը ապրել է մինչև 1991 թվականանը, երբ Թեյլորի ծոռների համաձայնությամբ իրականությունը պարզելու համար տեղի է ունեցել արտաշիրմում: Դավադրության տեսությունը պաշտոնապես հերքվել է միայն 141 տարի անց:

Գրել կարծիք