Ժելիմիր Ժիլնիկ. Ի վերջո, կինոն զե՞նք է, թե՞ աղբ

Ժելիմիր Ժիլնիկ. Ի վերջո, կինոն զե՞նք է, թե՞ աղբ

newmag-ը ներկա է եղել հարավսլավական հեղինակային կինոյի լեգենդ Ժելիմիր Ժիլնիկի վարպետության դասին, և գրի է առել ռեժիսորի կիոմատոգրաֆիկ կանոնները:

Հարավսլավյան սև ալիքի հիմնական ներկայացուցիչներից մեկը, համակենտրոնացման ճամբարում ծնված և իր ազգային հերոս հոր գործը կինեմատոգրաֆի լեզվով շարունակած ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկն իսկապես մեծ ֆիգուր է հեղինակային կինոյում: Կինոյում, որտեղ անփույթ կինոլեզուն պատմում է սոցկապիտալիստական պատմություններ, բարձրաձայնում երիտասարդական ըմբոստ ոգին ու խոսում պարզ ու հասկանալի, սակայն սիմվոլիկ լեզվով:

zilnik_jeune

Ժիլնիկն իր երևանյան վարպետության դասընթացի ժամանակ տրվեց նոստալգիկ հիշողություններին, սկզբում ավելի շատ խոսելով սոցիալ-քաղաքական գաղափարների, այլ ոչ կինեմատոգրաֆի նրբությունների մասին: Սերբական «ներանձնական» վավերագրությունն ավելի շատ հետաքրքրում էր քաղաքական ակտիվիստներին, սակայն երբ արդեն իսկ սոցիոլոգիայով հետաքրքրվող ռեժիսոր Ժիլնիկը մի կողմ դրեց իր իրավաբանական կարիերան և անցավ լիամետրաժ ֆիլմերի ստեղծմանը՝ ծնվեցին սև հումորով հագեցած ֆատալիստական վերջաբանով սյուժեները, որոնք ունեին ոչ ստանդարտ կառուցվածք:


Ֆրեդ Քելեմեն. Օպերատոր, ում մոտ տեսախցիկն ու դերասանը պարում են


Անգամ կարճամետրաժ, պարզ, հասարակ թվացող ֆիլմի համար անհրաժեշտ է մեծ հետաքրքրություն նյութի և թեմայի նկատմամբ, նշում է ռեժիսորը: Վավերագրությունը տաղանդ է, ինչպես որ երաժշտականությունը կամ նկարչական տաղանդը: Սակայն վավերագրությունը օբյեկտիվ չէ. Ժիլնիկն օրինակ է բերում. եթե նկարահանենք Ժելիմիր Ժիլնիկի վորք-շոփն այն կունենա երկու կարդինալ տարբեր տեսք. մեկն իմ աչքերով, մյուսը՝ Ձեր:

Ամեն մարդ, ում դուք ուզում եք պատկերել և ֆիքսել պահանջում է յուրահատուկ մոտեցում և առանձնահատուկ ոճ: Հիշեք, որ պետք է տարբեր ոճի մեջ նկարել տարբեր թեմաներն ու իրարից հեռու մարդկային տեսակները: Խուսափեք իմպրովիզացիայից, մի դրեք հույսներդ դրա վրա: Եվ երկար, և կարճ ֆիլմի դեպքում պետք է կառուցվածք հաղորդես, բացատրես, թե ինչպես են աճում հերոսները, ուր են հայտնվում նրանք: Կապ չունի քիչ բյուջե ունի ֆիլմը, թե հակառակը: Մտածեք ու հասկացեք` ինչ կերպարներ եք ուզում ստեղծել, ինչպիսի և ինչի համար: Երկխոսությունների համար օգտագործեք ձեր լեզուն և ձեր բառերը, այլապես ոչինչ չի ստացվի:

Želimir-Žilnik

Եթե դուք նկարահանում եք վատ պայմաններում, անփող ֆիլմ, անգամ ոչ պրոֆեսիոնալ դերասաններով, սակայն դուք հավատում եք այն թեմային, ինչին նվիրել եք ձեր և ձեր նկարահանող խմբի ժամանակը, ապա ֆիլմն անպայման կկայանա:

Գրել կարծիք