«24 ժամ հեծանիվ 2017».  Հայաստանի աղջիկների հավաքականը Ֆրանսիայում մասնակցել է հեծանվային մրցույթին

«24 ժամ հեծանիվ 2017».  Հայաստանի աղջիկների հավաքականը Ֆրանսիայում մասնակցել է հեծանվային մրցույթին

Այս տարի  Ֆրանսիայի Լե Ման քաղաքում տեղի ունեցած «24 ժամ հեծանիվ 2017» հեծանվային մրցույթին, որտեղ 20 երկրից մասնակցել է 2500 մասնակից

 Աղջիկների հավաքականը ներկայացնում էր Հայաստանը, իսկ նրանց մարզիչ Սամսոն Բուլղադարյանը, ով պրոֆեսիոնալ մարզիկ է, ներգրավված էր ֆրանսիական թիմում՝ ֆրանսիացի և կանադացի պրոֆեսիոնալ մարզիկների հետ։

Այս մասնակցությունը հնարավոր է դարձել Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: «Սևանում երկու տարի առաջ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հեծանվային հեղափոխություն» խորագրով հեծանվավազք: Նպատակը մեկն էր` զարգացնել հեծանվային մշակույթը, այն դարձնել առավել մասսայական։  Մրցույթին մասնակցող խմբի համակարգողը Գոհար Մնացականյանն է, ով Սևանի Ֆրանկոֆոն ակումբի տնօրենն է։ Թիմին աջակցել է նաև Ֆրանսիայի  «Հայաստան. փոխանակում և զարգացում» ասոցիացիայի տնօրեն Կատրին Փունարջյանը՝ այն ներկայացնելով Գրենոբլում գործող “Supra Chic Mechanics” ասոցիացիայի նախագահ` Էրիկ Բոնյոյին
Նրանց համար ցանկալի էր եվրոպական ոչ տիպիկ երկրից հրավիրել հեծանվորդ աղջիկների թիմ՝ այդ կերպ հեղափոխություն կատարել այն երկրներում, որտեղ հեծաանվասպորտը մեծ տարածում  չունի հատկապես կականց և աղջիկների շրջանում։ Նպատակը  հեծանվասպորտում կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեծացնելն է։

Աղջիկների հայկական թիմը ձևավորվել է մեկ տարի առաջ՝ մրցութային կերպով։ Մարզիչ Սամսոն Բուլղադարյանը, փոքրիկ մրցույթ հայտարարելով, ընտրեց վեց աղջիկների և կանանց և սկսվեցին բարդ մարզումները։ Աղջիկներից շատերը դեռ նոր էին սովորել առհասարակ հեծանիվ վարել, բայց նրանք մարզվեցին պրոֆեսիոնալ մարզիկների համար նախատեսված ծրագրով։ Իսկ արդեն Ֆրանսիայում մեծ արդյունք ցույց տվեցին։ Մրցույթին շատ քիչ աղջիկների թիմեր էին մասնակցում և ի զարմանս բոլորին՝ հայ աղջիկները զգալի առավելություն ունեցան անգամ շատ արական թիմերի նկատմամբ։ Ֆրանսիական հեղինակավոր օրաթերթերը ամեն օր ողողվում էին աղջիկների նկարներով և նրանց հեղափոխական պատմություններով։  Փարիզից ժամանած հեռուստաընկերություններն անտարբեր չէին անցնում հայկական տաղավարի կողքով։

24 ժամ հերթափոխով վարել՝ անտեսելով սառնաշունչ գիշերը, առավոտվա քամին ու ցերեկվա արևն ու տապը․․․ Առաքելությունն իրականացված է, այժմ պիտի շարունակվի Հայաստանում, չէ որ չնայած գերազանց արդյունքին՝ աղջիկները մասնակցում էին մրցույթին հանուն գաղափարի, հանուն հեղափոխության։

Դառնալով մարզիչ և մարզիկ Սամսոն Բուլղադարյանին՝ նա մրցույթի ընթացքում և՛ հասցնում էր աղջիկներին ճիշտ խուրհուրդներ տալ ու հուսադրել, և՛ մրցել իր կատեգորիայի թիմերի հետ և հասնել գլխապտույտ հաջողության՝ իր արագությամբ ու պրոֆեսիոնալիզմով իր թիմին տանելով բարձր հորիզոնականներ։

Հեծանվորդները իրենց մարզիչի հետ Ֆրանսիայում  էին օգոստոսի 19-ից 31-ը: Իսկ հեղիանակավոր մրցույթը մեկնարկեց օգոստոսի 26-ին՝ շարունակվելով 24 ժամ։

Գրենոբլ քաղաքի այգում հայկական պատվիրակությանը ընդունեց հայկական համայնքը, աղջիկները հայկական երգեր երգեցին և ազգագրական պարեր սովորեցրեցին ներկաներին, մրցույթից հետո նրանց համար ընդունելության և մեծարման երեկո էր կազմակերպել Գրենոբլի քաղաքապետարանը, ապա Գրենոբլում կազմակերպվեց հեծանվային շքերթ, հայկական թիմը համազգեստով և հայկական դրոշով շրջում էր քաղաքում, նրանց համար ոստիկանները փակում էին փողոցները, իսկ անցորդները ողջունում էին նրանց՝ շնորհավորելով մրցույթում ունեցած հաջողության համար։ Նախավերջին օրը պատվիրակությանն ընդունեցին հայ մշակույթի տանը, նրանց ողջունելու էր եկել նաև Սասնաժ քաղաքի քաղաքապետը, Գրենոբլի ռեգբիի ֆեդերացիայի հայազգի տնօրեն Ժան Ժակ Վարդանյանը և այլք ։

Հայկական թիմի աջակիցն է նաև «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը և «Հելիոս» կենտրոնը։ Այս ամենը տեղի չէր ունենա առանց Գրենոբլում գործող “Supra Chic Mechanics” ասոցիացիայի նախագահ` Էրիկ Բոնյոյի և մարզիչ Սամսոն Բուլղադարյանի անձնվեր և անշահախնդիր աշխատանքի։

Աղջիկների թիմում ներգրավված մասնակիցները ամենատարբեր տարիքի և մասնագիտության կանայք և աղջիկներ են, ովքեր համատեղելով ընտանիքը, երեխաներին, աշխատանքը ջանասիրաբար մեկ տարի մարզվեցին և կշարունակեն զբաղվել այս մարզաձևով՝ հեծանիվն օգտագործելով նաև որպես փոխադրամիջոց։

 

 

 

Գրել կարծիք