Ո՞ւ մ են կրակել. դոկումենտալ ֆիլմի հեղինակները բացահայտում են Թուփաքի սպանությունը

Ո՞ւ մ են կրակել. դոկումենտալ ֆիլմի հեղինակները բացահայտում են Թուփաքի սպանությունը

Ապրիլի սկզբին բրիտանական թաբլոիտները գրեցին, թե իբր բացահայտել են Թուփաքի սպանությունը: Death Row Records լեյբլի նախկին տեր Շուգ Նայթը իր վարկածն է ներկայացրել նոր դոկումենտալ ֆիլմում:

Ռեփերների պատմության մեջ Թուփաք անունը առաջին տեղերն է զբաղեցնում: Մահացել է 1996-ի սեպտեմբերի 13-ին` մահափորձից 6 օր հետո:

Պատմությունը սկսվում է այսպես. Շակուրը Death Row Records-ի սեփականատեր Շյուգ Նայթի հետ մեքենայով գնում են ակումբ: Ղեկին Շյուգն է: Հանկարծ նրանց է հավասարվում մի սպիտակ կադիլլակ: Ու կրակոցներ են լսվում: 4 փամփուշտ մխրճվում է Թուփաքի մարմինը: Գլխի վնասվածք է ստանում նաև Շյուգ Նայթը, բայց նա կարողանում է ևս մի քանի կիլոմետր վարել մեքենան:

Ռեփերն ընդամենը 25 տարեկան էր: Մահվան պատճառը՝ ներքին արյունահոսություն: Մինչև մահանալը՝ նրա գիտակցությունը որոշ ժամանակ դեռ տեղում էր, սակայն նա չէր ասում, թե ով է կրակել իր վրա: Թուփաքը հավատում էր իր անխոցելիությանը, որովհետև առաջ էլ նրա վրա կրակել էին, և նա ողջ էր մնացել: Նրա լավագույն ընկերոջ` ռեփեր Սնուփ Դոգի խոսքով, նույնիսկ Շյուգը չէր հավատում պահի լրջությանը. նա այս ամենն ընդունում էր որպես գանգստերական կյանքի ևս մեկ արկած: Թուփաքն անգամ մտածում էր, որ Նայթն ավելի է տանջվում, քան ինքը: Ռեփերի դեմ կատարված մահափորձը դեռևս բացահայտված չէ: Ենթադրում են, որ դա Crips բանդայի վրեժխնդրությունն էր: Կասկածում էին նաև որպես Notorios B.I.G հայտնի Բիգգի Սմոլսին:

2017-ի մարտի կեսին Թուփաքի սպանության մասին նոր ֆիլմ են թողարկում՝ Tupac Assassination III: Battle For Compton: Այս ֆիլմում ռեփերի սպանության մեջ կասկածվում է Death Row Records-ի Ռեջի Ուայթ կրտսերը, որը Շյուգ Նայթի զինակիցն էր:


10 բիթ ռեփի կնքահոր ծննդյան առիթով. Երգացանկ` Թուփաք Շաքուրի


Կան վարկածներ, որ վարձու մարդասպանը ոչ թե կրակել է Թուփաքի վրա, այլ Շյուգ Նայթի, բայց պատահաբար մահացու վիրավորել է ռեփերին, իսկ Death Row Records-ը կարողացել է ողջ մնալ:

Այս վերսիան նոր չէ, սրա մասին էլի է խոսվել: Սա չհաստատվեց, քանի որ Ուայթ Կրտսերը ամեն ինչ բացառեց, իսկ Նայթը լռություն պահպանեց:

Այժմ ֆիլմի հեղինակի հայտարարությամբ՝ Նայթը հաստատել է նրանց վերսիան և հայտարարել, որ իրականում հենց այդպես էլ եղել է.սրա մասին հիմանականում գրում են բրիտանական տաբլոիդներում:

Կինոնկարի հեղինակները պատմում են, որ Նայթի դատապաշտպանը՝ նախկին ոստիկան Ռասսել Փուլին, ցույց է տալիս լուսանկարը Շյուգին, որն էլ հաստատում է, որ Թուփաքի մահն իրոք պատահականության արդյունք է, մահափորձի հեղինակն էլ Death Row-ն է:

Tupac Assassination III: Battle For Compton ֆիլմը Թուփաքի մասին նկարահանված ամենանշանավոր կինոնկարը չէ: Թրեյլերն ունեցել է ընդամենը 16 հազար դիտում, արձագանքներ չեն եղել:

Նայթի վկայության մասին գրառումները հրապարակվել են ապրիլի 1-ին, իսկ որոշ կայքերից (օր.` Allhiphop.com) ջնջել են: Ընդ որում, ոչ մի հերքում կամ հաստատում ապրիլմեկյան կատակի մասին ֆիլմի հեղինակը չի տվել: Չի բացառվում, որ հենց Նայթն էլ է ունեցել իր մասնակցությունը ռեփերի սպանության մեջ:

2017-ին կթողարկվի ևս մեկ նշանավոր կինոնկար Թուփաքի մասին՝ բիոփիք «All Eyez on Me», որը վարձույթ կմտնի հունիսի 16-ին՝ Շակուրի 46-ամյակի կապակցությամբ: Ապրիլի 7-ին կկազմակերպվի Թուփաքին ռոքընռոլի Փառքի դահլիճ ներառելու ծիսակատարությունը: Ռեփերին կներկայացնի Սնուփ Դոգը:

Աղբյուրը

Գրել կարծիք