5 բան, որ չեն ասում մեզ, երբ դեռ 20 տարեկան ենք

5 բան, որ չեն ասում մեզ, երբ դեռ 20 տարեկան ենք

Եթե նույնիսկ աշխատանքից հետո հավաքույթի ես ղեկավարիդ տանը, միևնույն է, ապահովագրված չես «Դուք հեռացված եք» հրամանից:

Նոր հարաբերությունները հաճախ նշանակում են հին ընկերների կորուստ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելիս միջինը երկու ընկեր են կորցնում: Մարդիկ գալիս են ու գնում: Սա շարունակվելու է ամբողջ կյանքի ընթացում: Սա դժվար է ընդունել: Բայց դու պետք է համակերպվես այս փաստի հետ:

Պարտադիր չէ, որ մտերիմ գործընկերներդ ու ղեկավարդ ընկերներդ լինեն

Ոչինչ չի կարող այս իրողությունը ավելի լավ ապացուցել, քան «դուք հեռացված եք» հրամանը: Դրանից ապահովագրված չեք, եթե անգամ աշխատանքից հետո ղեկավարիդ հետ խմում ես բարում կամ ջերմ հավաքույթի մասնակցում նրա տանը: Իհարկե, հիանալի է աշխատել միջավայրում, որտեղ քո և գործընկերներիդ ու ղեկավարիդ միջև կա փոխադարձ համակրանք: Բայց երբեք մի մոռացիր` երբ բանը հասնում է աշխատանքին, ոչ ոքի գլուխն ապահովագրված չէ «օդ թռնելուց»:

Բնական է, որ չգիտես` ինչ անել կյանքիդ հետ

Մարդիկ` ծնողներդ, ընկերներդ, մտերիմներդ, բոլորը հարցնելու են` ի՞նչ ես պատրաստվում անել համալսարանից հետո: Եվ դու քեզ բռնացնելու ես մտքի վրա, որ, գրողը տանի, չունես այդ հարցի կշռադատված պատասխան: Եվ դա բնական է: Հաճախ ինչ-որ անսպասելի բան ուշ է հայտնվում և ցույց տալիս քեզ ճիշտ ուղին, որը նախկինում չէիր նկատել: Հաճախ դու մտածում ես մի բանի մասին, որը նախկինում անհնար էիր համարում: Հաճախ զգում ես, որ ոչ մի տեղ էլ չես շարժվում, միայն շարունակում ես սայթաքել տեղում: Շարունակիր սայթաքել: Սայթաքումը շարժ է: Սայթաքումը առաջընթաց է: Սայթաքել` նշանակում է ապրել: Դա է սկիզբը:

Բաժանումը միշտ էլ ցավոտ է լինելու

Ոչ մի բաժանում մեղմ չի լինում: Ոչ մի բաժանում առանց սթրեսի չի լինում: Մեղքի զգացումը, լքված լինելու ցավը միշտ էլ դատարկություն են առաջացնելու: Ամեն անգամ զգացմունքային պարպումից հետո թվալու է` կյանքդ իմաստազրկվում է: Մեծ թե փոքր, երկարատև, թե հպանցիկ` բաժանման ցավը դրանից չի փոքրանում, գուցե միայն փորձն է ավելանում: Դու ամեն անգամ կնայես հեռախոսին` զանգի կամ հաղորդագրության սպասումով: Դու անկառավարելի ցանկություն կունենաս խոսել այդ մարդու հետ: Բայց մի արա դա: Մի ուղարկիր նրան մեղադրական կամ մեղավոր հաղորդագրություններ: Մի զանգիր նրան: Մի գրիր: Մի մոռացիր, բայց և մի հիշիր: Սա գործընթաց է, որ պետք է հաղթահարել պատվով:

Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես

Դու ամեն օր նոր փորձությունների կենթարկվես: Դրանք գուցե սասանեն հավատդ ու վստահությունդ քո իսկ անձի հանդեպ: Եթե դու գտնես միջոցը` ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, երբ ձգել թոկը, երբ բաց թողնել, դու երկու կարևոր «պարգև» կստանաս ` կլինես ավելի հասուն և ուժեղ: Բայց դու չես իմանալու, թե ինչպես է դա կատարվում: Ուղղակի անցնելու ես կյանքի այդ հոսքի միջով: Զգալու ես` ինչպես ես կորցնում, ինչպես ընկնում, ինչպես ես ամեն օր ավելի շատ հարվածներ ստանում, մտածելու ես, թե տիեզերքը ինչ-որ անձնական հաշիվներ ունի քեզ հետ: Շրջապատող անարդարությունը հենց այն է, ինչ քեզ դարձնում է Քո նման: Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու: Պարզապես շարունակիր առաջ շարժվել:

Գրել կարծիք