Ինչպե՞ս համոզիչ լինել ղեկավարության հետ շփումներում․ 7 աշխատող խորհուրդ

Ինչպե՞ս համոզիչ լինել ղեկավարության հետ շփումներում․ 7 աշխատող խորհուրդ

Գալիս է մի պահ, երբ պետք է դեմ առ դեմ զրուցել վերադասի հետ և ստանալ հարցերի դրական պատասխանը կամ խնդիրների ցանկալի լուծումները: Երբեմն դա տրվում է դժվար: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն լինել համոզիչ:

  • Մի համեմատեք մասնագետներին ոչ մասնագետների հետ

Մենք բոլորս էլ մարդ ենք, աշխատում կամ պատրաստվում ենք աշխատել նույն նախագծի վրա: Ավելի լավ է խոսել էության մասին:

  • Եթե խնդիրներ կան, մի շտապիր դիմել ղեկավարին

Խնդիրները պետք է ներկայացնել լուծումների հետ, որոնք կարելի է քննարկել, ձևափոխել: Իսկ երբ գալիս եք առանց լուծման, դա պարզապես վրդովեցուցիչ է:

  • Նախօրոք պատրաստվեք հանդիպմանը

Ընդհանրապես, լավ կլինի նախապատրաստվել բոլոր հանդիպումներին: Դա կօգնի թեմատիկ խոսակցության ընթացքում ճիշտ կողմնորոշվել և պատրաստ լինել պատասխանել ցանկացած հարցի: Նույնիսկ եթե ակնկալվում է, որ հանդիպումը կտևի ընդամենը 5 րոպե:

 


Կարդացեք նաև․ 


  • Անմիջապես բարձրաձայնեք հանդիպման նպատակի մասին

Նպատակը պետք է լինի հստակ ձևակերպված: Առաջին իսկ խոսքից պետք է հասկանալի լինի, թե ինչ եք ուզում: Մի կողմ դրեք «քնարական նախապատմությունը», խնայեք ժամանակն ու գործից խոսեք։

  • Պնդումներն ամրագրեք փաստերով

Պետք չէ բողոքել, վատաբանել գործընկերներին կամ մրցակիցներին: Կարծիքներն ու դատողությունները ձեզ պահեք, առավել ևս, եթե փաստեր չկան:

  • Եթե զգում եք, որ ձեր առաջարկը կարող են մերժել, ընտրության հնարավորություն տվեք

Ընտրելը միշտ ավելի հեշտ է, քան համաձայնություն ստանալ միակ տարբերակի վերաբերյալ: Ահա թե ինչու է անհրաժեշտ հանդիպման ժամանակ մի քան տարբերակ առաջարկել:

  • Օգնեք ընտրել ձեր առաջարկած տարբերակը

Օրինակ՝ նկարագրեք որոշման կամ հապաղման հետևանքները: Ղեկավարին ավելի հեշտ է ասել «այո» կամ «ոչ»: Օգնեք կողմնորոշվել:

Գրել կարծիք