Անձնական աճի գործիքներ Ալան Ֆոքսից

Անձնական աճի գործիքներ Ալան Ֆոքսից

Որո՞նք են անձնական աճի գործիքները: Անձնական աճ գրանցելը ﬔխ ﬔխելու կամ աթոռ պատրաստելու պես հեշտ գործ չէ: Հաﬔնայն դեպս այդպիսի առաջադրանքների համար կարող ենք գտնել հստակ ուղեցույցներ, որոնք կհանգեցնեն ﬔզ ցանկալի արդյունքին: Արդյո՞ք նույնը հնարավոր է ինքներս ﬔզ վրա աշխատելիս:

Հաջողակ գործարար և գրող Ալան Ֆոքսը կարծում է, որ այպիսի գործիքներ գոյություն ունեն նաև մարդկանց անհատական աճի ու ինքնազարգացման համար: Նա ինքը փնտրել է դրանք ողջ կյանքի ընթացքում և ամփոփել «Ինքնազարգացման գործիքներ» գրքում: Այն ﬕ քանի կարևոր կետերը, որոնք կներկայացնենք այս հոդվածում ընդաﬔնը ﬕ մասն են անձնական աճի մասին այն հետաքրքիր խորհուրդների, որոնք տալիս է հեղինակը: Ալան Ֆոքսն իմաստուն ծերունու պես անկեղծորեն, առանց ավելորդ գունազարդուﬓերի կիսվում է իր փորձով ընթերցողի հետ:

ԳՈՐԾԻՔ №1. ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՆԵՏԵՔ ԱՂԲԱՄԱՆԸ

Մանկության ու պատանեկության տարիներ ﬔնք չափազանց շատ խորհուրդներ ենք լսում այն մասին, թե ինչ է ՊԵՏՔ անել՝ բարձրագույն կրթություն ստանալ, այսինչ տարիքում ամուսնանալ, ունենալ այսինչ թվով երեխա, գտնել հաստատուն աշխատանք և այլն: Այս աﬔնն արդյունքում կարծրատիպեր են դառնում ﬔզ համար, որոնցից պետք է անհապաղ ազատվել՝ նետել աղբամանը: Ալան Ֆոքսը գրում է. «Որքան ուզում է ամուր լինեն ձեր համոզմունքները, վարվեք այնպես, ինչպես խորհուրդ է տալիս ձեզ բանականությունը տվյալ պահին: Մոռացեք «ճշմարտությունների» մասին, որոնք օգտակար էին ձեզ համար երեկ, կամ գուցե պետք կգան վաղը: Վարվեք այնպես, ինչպես ճիշտ է գտնում ձեր և ﬕﬕայն ձեր ﬕտքը»:

ԳՈՐԾԻՔ №2. ԿԱՐՈՂԱՑԵՔ ԱՍԵԼ «ՈՉ»

Շատ մարդիկ չեն կարողանում ասել «ոչ», անգամ եթե իրենք էլ տառապում են իրենց այդ հատկությունից: Հաճախ այն «ոչը», որը հարկավոր էր ասել, արժենում է ոչ ﬕայն նրանց ժամանակը, այլև երջանկությունը: Պետք է կյանքի որոշակի հանգամանքներում կարողանալ ասել ՈՉ: Օրինակ, ձեզ օտար մարդկանց, երբ տվյալ իրավիճակում դուք որևէ բան կկորցնեք համաձայնվելով: Խոսքը ոչ ﬕայն նյութականի մասին է: «Ոչ» երբեﬓ պետք է ասել նաև ընկերներին՝ ﬕաժամանակ լինելով նաև նրբանկատ: Հիշեք՝ «ոչ» ասելը, որևէ հարցում ﬔրժելը ձեր իրավունքն է: Սակայն շատ ավելի կարևոր է այդ «ոչը» ճիշտ մատուցելը, քան պարզապես ﬔրժել կարողանալը:

ԳՈՐԾԻՔ №3. ԱԶԱՏՎԵՔ ԿՊՉՈՒՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Երբ ﬔնք որևէ սովորություն ենք ձեռք բերում, դրանից ազատվելը դառնում է չափազանց դժվար: Սովորությունները կպչուն են և դիմացկուն: Եվ ոչ ﬕայն մարդկանց դեպքում, այլև կազմակերպությունների դեպքում, սրճարանների դեպքում և այլն: Ալան Ֆոքսը վստահ է, որ եթե սրճարանում ձեզ ﬔկ անգամ վատ են սպասարկել, ապա կարող եք երկրորդ անգամ այլևս այնտեղ չգնալ. որևէ բան փոխված չի լինի: Պարզապես պետք է հենց սկզբից ուշադիր լինել. եթե զգում եք, որ վատ սովորություն եք սկսել ձեռք բեել, անﬕջապես պայքարեք դրա դեմ, կամ խորամանկության դիﬔք, շրջանցեք այն ոլորտները, որտեղ դրանք ավելի վառ են դրսևորվում: Իհարկե, ﬕ տարբերակ էլ է հնարավոր. այն, որ դուք լավ սովորություններ ձեռք բերեք: Այս դեպքում, իհարկե, պայքարել պետք չէ, փոխարենը պետք է հետևողական լինել այդ ճիշտ ու լավ սովորության հանդեպ:

ԳՈՐԾԻՔ №4. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒՑ

Մենք շատ հաճախ ենք վախենaմ ցaյց տալ որևէ հարցaմ ﬔր չիմացaթյaնը: Հիմար կամ չտեղեկացված երևալa վախը հատaկ է գրեթե բոլոր մարդկանց: Դիմացինին հարցնելը երբեﬓ թողնaմ ենք որպես վերջին, ծայրահեղ տարբերակ, ﬕնչև այդ փորձարկaմ ենք բոլոր հնարավոր ﬕջոցները ինքնaրaյն որևէ բան պարզելa համար: Սովորելով օգտագործել այս գործիքը՝ ﬔնք կկարողանանք ավելի արագ ստանալ ﬔզ անհրաժեշտ ինֆորմացիան: Եվ եթե կարողանանք ճիշտ վերաբերվել այս հատկaթյանը, ﬔր ինքնասիրaթյaնն էլ դրանից չի տaժի:

ԳՈՐԾԻՔ №5. ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ 

Մինչև որևէ բան սկսելը կամ որևէ բանի հետ ծանոթանալը, ﬔնք արդեն ունենք որոշակի պատկերացում դրա մասին: Երբեﬓ դա ենթագիտակացական մակարդակի վրա է, իսկ երբեﬓ՝ հիﬓված իրական կամ կողﬓակի փաստերի վրա: Ճամփորդության ﬔկնելով՝ ﬔնք արդեն ունենք որոշակի սպասելիքներ դրանից: Գիրք գնելով, օրինակ, մտածում ենք. «Սա հաստատ լավ գիրք է»: Եվ հաճախ ﬔր կանխատեսուﬓերն իրականանում են: Եթե ﬔնք դրական ենք տրամադրված, ապա ֆիլմը թվում է հետաքրքիր, գիրքը՝ օգտակար, ճամփորդությունը՝ հեքիաթային: Իսկ եթե կինոթատրոն գնալիս մտածaմ էինք. «Դե, երևի ﬕջակ ﬕ ֆիլմ կլինի», ապա արդյունքում, աﬔնայն հավանականությամբ կասենք. «Ես այդպես էլ գիտեի»: Նմանատիպ կանխատեսուﬓեր ﬔնք անում այսպես, թե այնպես: Փորձել չկանխատեսել, նախապես չզգալ իմաստ չունի, բայց կարելի է այդ աﬔնին տալ ﬕայն դրական երանգ: Առավոտյան վստահ լինել, որ օրը լաﬖ է լինելու, հանդիպումը լավ է անցնելու և այլն, և այլն:

Ալան Ֆոքսի գրքում այս 5 գործիքներից բացի կարելի է գտնել ևս 49 ﬕջոցներ ու հնարքներ անձնական աճի ու ինքակատարելագործման համար: Գուցե դրանց ﬕ մասը ձեզ համար աննախադեպ բացահայտուﬓեր չլինեն, բայց, ﬕանշանակ, այդ բոլորի մասին արժե ևս ﬔկ անգամ հիշել ու փորձել կիրառել կյանքում:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք