Հարմոնիայի երեկո ԱրմԱսում. խաղողի այգիներից մինչև գինու համտես կամ ինչպե՞ս ԱրմԱսում տոնեցին բերքահավաքը

Հարմոնիայի երեկո ԱրմԱսում. խաղողի այգիներից մինչև գինու համտես կամ ինչպե՞ս ԱրմԱսում տոնեցին բերքահավաքը

«ԱրմԱս» համալիրում բերքահավաքը տոնեցին ջազ լսելով և գինի համտեսելով

Բարձրակարգ գինի, բացօթյա ընթրիք և կենդանի կատարում. ամեն տարի աշնան սկզբին ԱրմԱս համալիրում հենց այսպես են տոնում բերքահավաքը: newmag-ի զրուցակիցը ԱրմԱս համալիրի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանն է։ Հենց նա էլ հյուրասիրում էր հյուրերին, զրուցում նրանց հետ և ստանում շնորհավորանքներ։

«Այս տարի եղանակային անբարենպաստ պայմաններ էին և բերքահավաքին նվիրված տոնակատարությունները մեզ համար չափազանց կարևոր են: Ցանկանում ենք բազմաթիվ առիթներ ստեղծել և այդպիսով կարևորել, թե ինչ է մեզ բնությունը և մարդու շնորհքը պարգևել»:

ԱրմԱսի աշխատակիցների հետ բերքահավաքին տոնակատարությանն ամենատարբեր մարդիկ են մասնակցում: Բարձր տրամադրությունն էլ ապահովում են Արմեն Հյուսնունցի և Թայմ Ռեփորթ խմբի երաժշտական կատարումներով:

«Տարբեր քաղաքներից և երկրներից բազմաթիվ հյուրեր ունենք: Շատ ուրախ ենք, որ այստեղ են ՀՀ գյուղատնտեսության նախարարը, Բրազիլիայի դեսպանը, մեր գործընկերներն ու մարդիկ ովքեր միշտ մեր կողքին են»:

 

Սեղանների զարդը գինին էր. տարբեր տեսակի և յուրաքանչյուրի քիմքին հաճո: ԱրմԱսում արտադրում են 12 տեսակի գինի, արտահանում՝ Լիտվիա, Բեռլին Լոս Անջելես, Բելգիա, Տոկիո, Մոնրեալ։ Վիկտորիա Ասլանյանի խոսքով, որակյալ գինի ստանալու համար առաջնայինը հումքն է:

«Առանց արտակարգ հումքի չես կարող ունենալ արտակարգ գինի: Եվ այդ պատճառով ԱրմԱսում սկսեցինք հումքից և հիմքից, որ կարողանանք ապահովել որակ: Կարևոր է նաև, որ գործարանը լինի ժամանակակից, գինեգործը՝ փորձառու»:  

 

Վիկտորիա Ասլանյանի խոսքով, Արմասի գինու առավելությունը նաև այն է, որ դրանք շշալցվում են տեղում: Այգիներն ու գործարանը նույն վայրում են, ինչը թույլ չի տալիս, որպեսզի այգի-գործարան ճանապարհին կորչի խաղողի ինքնահոս հյութը:

«Եթե գինու շշի վրա տեսնեք «Estate bottled» (համալիրում՝ շշալցված) նշումը, այն բարձրորակ գինի է, քանի որ այգիներն ու գործարանը գտնվում են նույն տարածքում»:

ԱրմԱսի առանձնահատկություններից մեկը յուրօրինակ տուրերն են համալիրում։ Դրանք սկսվում են խաղողի այգիներից, շարունակվում գործարանում և ավարտվում գինու համտեսով։

«Մարդիկ գալիս են, տեսնում են, սովորում են, հիշողություն են ստեղծում՝ շատ ավելի լավ է ամեն ինչ տպավորվում»։

 

 

ԱրմԱսում պատրաստվում են իրենց նոր արտադրանքի ներկայացմանը։ Արդեն եկող տարի մարդիկ հնարավորություն կունենան բացի ԱրմԱս գինիներից, համտեսել նաև 5 տարվա հնեցման ԱրմԱս կոնյակը։

 

Գրել կարծիք