[Հայոց Ցեղասպանություն – 102] Հայության կորուստները. թվեր, որ չպետք է մոռանալ

[Հայոց Ցեղասպանություն – 102] Հայության կորուստները. թվեր, որ չպետք է մոռանալ

Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային ազգասպանությունն իրականացվել է շուրջ հիսուն տարի՝ 1890-1938թթ:

Արևմտյան Հայաստանում ավերվել է 66 քաղաք, 2500 գյուղ, թալանվել ու քանդվել է 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։

Օսմանյան Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրել է 1915-1923թթ.:

1915-ին արևմտահայության բռնի տեղահանման ու կոտորածի զոհ է դարձել 1.500.000 հայ:

1915թ. ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալվել ու սպանվել են 235 հայ մտավորականներ: 1915թ. ապրիլի 29-ին ձերբակալված ու սպանված հայ մտավորականների քանակն անցավ 800-ը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան ամեն տարի այցելում է 80 հազար օտարազգի, նաև՝ թուրք:

Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը ՄԱԿը հստակ սահմանել է 09.12.1948 :

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային ազգասպանությունն իրականացվել է շուրջ հիսուն տարի՝ 1890-1938թթ:

1890, 1894-1896 300.000 զոհ, բռնությամբ իսլամացրած հայեր՝ շուրջ 100.000

1897-1914թթ 60.000

1915թթ  1,5 միլիոն

1916-1918թթ 500.000

1918-1920թթ 300.000 զոհ, սովից եւ համաճարակից մահացան 350.000 հայ

1920 նոյեմբեր-1921 մարտ՝ 60.000 /միայն Շիրակում՝ Ալեքսանդրապոլի գավառ/

1921-1923թթ՝ 200.000 /Կիլիկիա, Իզմիր եւ հարակից շրջաններ/

1924-1936թթ՝ առնվազն 10.000 իսլամացված հայեր

1937-1938թթ՝ մինչեւ 90.000 /Դերսիմ/

1890-1938 թթ. հայությունը կորցրեց մոտ 3.000.000 մարդ, կամ իր ընդհանուր թվաքանակի շուրջ 70%-ը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ

ՈՒՐՈՒԳՎԱՅ 1965

ԿԻՊՐՈՍ – 1982թ.

ՖՐԱՆՍԻԱ– 1998թ.

ԲԵԼԳԻԱ – 1998թ.

ՌՈՒՍԱՍՏԱՆ – 1995թ.

ՀՈՒՆԱՍՏԱՆ – 1996թ.

ԿԱՆԱԴԱ– 1996թ.

ԼԻԲԱՆԱՆ – 1997թ.

ՎԱՏԻԿԱՆ  2000թ.

ԻՏԱԼԻԱ – 2000թ.

ՇՎԵՅՑԱՐԻԱ 2003թ.

ԱՐԳԵՆՏԻՆԱ – 2003թ.

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ – 2004թ.

ՍԼՈՎԱԿԻԱ – 2004թ.

ԳԵՐՄԱՆԻԱ – 2005թ.

ԼԵՀԱՍՏԱՆ– 2005թ.

ԼԻՏՎԱ – 2005թ.

ՎԵՆԵՍՈՒԵԼԼԱ – 2005թ.

ՍԱՆ ՊԱՈՒԼՈ – 2006թ.

ՉԻԼԻ – 2007թ.

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ – 2009թ.

ՇՎԵԴԻԱ – 2010թ.

ԱՄՆ 45 ՆԱՀԱՆԳ

Գրել կարծիք