Ո՞ր դեպքում դուք կհասկանաք, որ ապրում եք ավտորիտար համակարգում

Ո՞ր դեպքում դուք կհասկանաք, որ ապրում եք ավտորիտար համակարգում

Ամերիիկացի հայտնի քաղաքագետ Թոմ Փեփինսկիը գրել է սյունակ այն մասին, թե ավտորիտար ռեժիմների վերաբերյալ կարծրատիպերը որքանո՞վ են հնացած և վտանգավոր

Մալազիայի մասին այդքան էլ վատ չգիտեմ։ Ես 15 տարի ուսումնասիրել եմ նրա քաղաքական համակարգը և երկար ժամանակ ակնկալում էի, որ շուտով կլինեն ժողովրդավարական փոփոխություններ և քաղաքական ազատականացում։ Մալազիայի քաղաքական համակարգը բազմակուսակցական է, բայց իշխանության ղեկը արդեն 60 տարի նույն կուսակցության ձեռքում է․ այն ոչ մի ընտրապայքարում չի պարտվել։ Նախկին բրիտանական գաղութի օրենքներից մեկով մարդկանց հնարավոր է կալանավորել առանց դատարանի թույլտվության։ Տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ները, իշխող ռեժիմի համար մեծ վտանգ չեն ներկայացնում։ Նրանց մեծամասնությունը պատկանում է քաղաքական էլիտայի կողմից ղեկավարվող կորպորացիաներին։

Երկար տարիներ ապրելով և աշխատելով Մալազիայում` կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ ավտորիտարիզմի մասին պատկերացումները, որոնք տիրում են ԱՄՆ-ում, անիրական և վտանգավոր են։

Մալազիան  հիանալի երկիր է ճամփորդությունների և հանգստի համար։ Այն զարգացող շուկա է, որը մյուս երկրների նման փորձում է դուրս գալ «միջին ցուցանիշի թակարդից»։ Սակայն քաղաքագետները Մալազիան չեն համարում ժողովրդավարական։ Freedom House-ը այդ երկիրը դասում է «մասամբ ազատ»-ների շարքին։ Մալազիան բնութագրվում է «քաղաքացիական դիկտատուրա» կամ պարզապես «դիկտատուրա»։ Սթիվեն Լեվիտսկին և Լուկան Վեյը Մալազիան դիտարկում են «մրցունակ ավտորիտարիզմի»  քաղաքական օրինակ։ Քիչ չեն  Մալազիայի նման երկրները։ Մեքսիկան և Թայվանը այդ կարգավիճում էին 20-րդ դարի ընթացքում, իսկ հիմա այդպիսի երկրներից են Ռուսաստանը, Թուրքիան, Սինգապուրը, Կամերունը և Տանզանիան։

Ամերիկացիների մեծամասնությունը ավտորիտարիզմը պատկերացնում է ֆանտաստիկ և  ծաղրանկարային ձևով։ Այդ համատեքստում  են անսիրտ մարդասպանները, անսահման իշխանություն ունեցող և անպատիժ էլիտան, հուսալքության և աղքատության մեջ ապրող բնակչությունը, որևէ այլ քաղաքական խմբավորման գործողությունների խիստ սահմանափակումը։

Նման մտածելակերպը մի քանի աղբյուր ունի։ Դրանցից մեկը փոփ-մշակույթն է։ Ֆիլմերում դիկտատորի իշխանությունը անսահմանափակ է։Ամերիկյան պետական համակարգի ավանդական միֆերից է  երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հայտնի պատկերացումները, ինչպես նաև որևէ ոչ ժողովրդավարական ձև «այլ» դիտարկելը և այդպիսի երևույթները դասելը ժողովրդավարության սկզբունքներին հակասող։

Սակայն այս ամենը միայն շփոթմունք է առաջացնում։ Ժողովրդավարությանը հակապատկերը կարելի է տոտալիտարիզմը համարել։ Դրա մասին հարկ է կարդալ Կարլ Ֆրիդրիխին և, իհարկե, Հան Արենդտին։ Երկուսն էլ խոսում են տոտալիտարիզմի բացառիկության մասին,  որպես քաղաքական համակարգի մաս։

Մինչդեռ կյանքը ավտորիտարիզմի ժամանակակից ձևերով շատ նման է յուրաքանչյուր ամերիկացու կենակերպին` ծանոթ և հասկանալի։ Դուք գնում եք աշխատանքի, օրվա կեսին ճաշում եք, հետո վերադառնում եք տուն։ Աշխատում են դպրոցները և  մասնավոր ընկերությունները։  Ինչ որ մեկը հասնում է հաջողության բախտի բերմամբ և արդար աշխատանքով։ Մեծահասակների մեծամասնությունը մտահոգված է իրենց երեխաները լավ կրթությամբ։ Զինվորականները իրենց զորանոցներում են, ոստիկանությունը զբաղված է հանցագործությունների հետաքննությամբ, որոնք հաճախ բացահայտում է։ Ռեժիմի քաղաքական ընդդիմադիրներ գոյություն ունեն, բայց նրանք բողոքելու քիչ հնարավորություն  ունեն։ Ոչ ոք չի խանգարում  անձնական զրույցներում քննադատելու իշխանությանը։ Նույնիսկ կանոնավոր կերպով ընտրություններ են լինում։ Այս ամենը սովորական է Մալազիայի և այլ երկրների համար։

Այլ կերպ ասած, ժամանակակից ավտորիտար պետությունում ամենօրյա կյանքը տխուր է, բայց տանելի է։ Սուր քննադատների մեծամասնությանը հաջողվում է խուսափել Աննա Պոլիտովսկու ճակատագրից։ Թեթև քննադատների մեծամասնությունը ապրում է հանգիստ, և նույնիսկ չի առնչվում հատուկ ծառայություններին ։ Քաղաքացիների մեծամասնությունը գոհ է, եթե գնացքները ըստ ժամանակացույցի են աշխատում, և քննադատում են իշխանությանը, եթե գնացքները ուշանում են։

Դեռ 1978 թվականին «Ընտրություններն առանց ընտրությունների» ժողովածուում Ֆիլիպ Շմիտերն ընտրությունները նկարագրել է «անզգայացման» գործառույթ իրականացնող միջոց։ Կարճ ասած՝ սովորական կյանք սովորական երկրում։  Մալազիայի նախկին վարչապետը սիրում էր անընդհատ կրկնել․ «Եթե դուք ինձ չեք հավանում, եկեք իմ ընտրատարածք և հաղթեք ինձ ընտրություններում»։

Այսպիսով, արդյոք «ժողովուրդը» կհանդուրժի ավտորիտար կառավարման ձևը։ Այսպիսի հարցը սուր է հատկապես Արևմուտքում տիրող տրամադրությունների հետ, որտեղ ավտորիտարիզմը ասոցացվում է անհանդուրժողականության հետ։ Իրականում, մարդկանց մեծամասնությունը գնահատում է այն արժեքները, որոնք մոտ են ժողովրդավարությանը, բայց ապրելով բարդ աշխարհում, որտեղ կա թեկուզ ինչ որ կարգապահություն և աշխատող տնտեսություն և որտեղ, ինչպես կարգն է, բացի պայքարի միջոցով կառավարման ձևը փոխելուց, այլ զբաղմունքներ էլ կան։ Եվ վերջապես, նրանք ժողովրդավարության անցումը առաջնահերթություն չեն համարում (առավել ևս, երբ ժողովրդավարության ժամանակ նույն խնդիրներն են, ինչ ավտորիտար համակարգում. կաշառակերություն, հովանավորչություն, անհավասարություն, անարդարություն):

Հարցի պատասխանը, կհանդուրժի՞ ժողովուրդը ավտորիտար կառավարումը, այսպիսին է․ «Այո՛, իհարկե»։ Ամերիկացիների մեծամասնությունը ժողովրդավարությունից դիկտատուրա անցումը աղետալի է համարում։ Բայց իրականում դուք կիմանաք, որ այլևս չեք ապրում ժողովրդավար երկրում, ոչ նրա համար, որ Պետությունը Ձեզ Զրկել է Իրավունքից, կամ տեղի կունենա փոքրաթիվ մարդկանց խռովություն։ Դուք կիմանաք, որ այլևս չեք ապրում ժողովրդավարության մեջ, երբ ընտրությունները կդադարեն իրականացնել քաղաքական փոփոխություններ։ Կարող է թվալ, որ ես պաշտպանում եմ ավտորիտարիզմը և վերևից եմ նայում ժողովրդավարությանը։ Ճիշտ հակառակը։ Ֆանտաստիկ պատկերացումները ավտորիտար համակարգի մասին միայն շեղում են ամերիկացիներին կարևոր տրանսֆորմացիաներից, որոնք քանդում են քաղաքական մրցակցության մեխանիզմները և հակակշիռները։ Եթե քայքայվի ժողովրդավարական համակարգը, տեսարանը կլինի ոչ թե վիթխարի, այլ տխուր․ ժողովրդավարությունը չի պայթի, այլ հանգիստ կչեզոքանա։ Պարզապես աննկատելի կպարզվի, որ ամենօրյա ժողովրդավարությանը օժանդակող գաղափարը այլևս կդադարի հնչել համոզիչ։

Գրել կարծիք