Ադրբեջանական լրատվության հակազդեցությունը. թե որն էր հայկական զինուժի իրական թիրախը

Ադրբեջանական լրատվության հակազդեցությունը. թե որն էր հայկական զինուժի իրական թիրախը

Ադրբեջանում պնդում են`իբր հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը: Ինչի՞ մասին է լռում ալիևյան քարոզչամեքենան:

Ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկը տեսանյութով աղմկում է, թե հայկական զինուժը նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը, հրետակոծում է իրենց բնակավայրերը: Նկարահանել են հրետակոծության ձայներից վախեցող գյուղացիների ու պատմում են ավերածությունների մասին: Սակայն ամեն ինչ այս անգամ ևս ու մեղմ ասած, այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Դա երևում է հենց տարածված տեսանյութից, որն ավելի շատ հակաադրբեջանական է, քան հակահայկական, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Նախ սա ապացույց է բոլոր նրանց համար, ովքեր ապացույց էին պահանջում, որպեսզի հավատան՝ հայկական կողմի պատժիչ գործողություններ է իրականացնում: Պաշտպանության բանակը արդեն երկու շաբաթից ավելի  հայտարարում է, որ շփման գծում ակտիվ են ադրբեջանական Դ-44-երը: Նույն հայտարարություններում նշվում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է վարում և հետևանքների պատասխանատուն ոչ թե հայկական կողմն է, այլ բնակավայրերի մոտակայքում հրետանու դիրքեր տեղակայած ադրբեջանական հրամանատարությունը:

 Հենց ադրբեջանցիներն են նկարահանել և նույն տեսանյութում ցույց են տալիս, որ Ադրբեջանի բանակի հրետանին տեղավորվել է բնակավայրի թիկունքում: Ինչպես ապրիլին էր: Օրինակ, Քյուրդլյար գյուղի մոտ տեղակայված հրետանու դիրքերը երևում են անգամ արբանյակային լուսանկարներում ու առցանց հնացած քարտեզներում՝ փաստելով, որ Ադրբեջանը թիրախ է դարձնում սեփական քաղաքացիներին: Ընդ որում ադրբեջանական հրետանին ոչ թե մոտ է բնակավայրերին, այլ դրանց թիկունքում է: Ստացվում է՝ հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է սրա մասին ու ապացույցներ ներկայացրել՝ զգուշացնելով, որ այս կերպ փորձ է արվում թիրախ դարձնել խաղաղ բնակչությանը ու հետագայում հայկական կողմին մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ:


Սա Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949-ի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրության 58-րդ հոդվածի խախտում է: Դրանով սահմանված է խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու: Իսկ նույն կոնվենցիայի 52-րդ հոդվածը Պաշտպանության բանակի համար նման ռազմական օբյեկտները լեգիտիմ թիրախներ է դարձնում:
Ուշագրավ է, որ Պաշտպանության բանակն անթերի է գործում: տեսանյութում հստակ երևում են դիպուկ հարվածները՝ ոչ թե բնակավայրերին, այլ ճիշտ հրետանու դիրքերին: Արդյունքում լրագրողը տեքստ է կարդում, թե հայկական հրետանին թիրախավորում է ադրբեջանական տները, սակայն կադրում ոչ մի վնասված տուն այդպես էլ ցույց չեն տալիս:

Գրել կարծիք