Գեղեցուհին և հրեշը / Beauty and the Beast

Գեղեցուհին և հրեշը / Beauty and the Beast

Ֆիլմը կարող եք դիտել Սինեմա Սթար կինոթատրոնում մարտի 16-ից:

Ռեժ` Բիլ Կոնդոն

Դերերում` Էմմա Ուոթսոն, Դեն Սթիվենս, Լյուկ Էվանս, Ջոշ Գադ

Ժանր` մյուզիքլ, ֆենթեզի, մելոդրամա, ընտանեկան

Տևողությունը` 130 րոպե

Տարիքը` 6+

Չարացած Կախարդուհին արքայազն Ադամին վերածել է զարհուրելի հրեշի նրա համար, որ վերջինս չար, ինքնասիրահարված և կոպիտ էր: Որպեսզի կախարդանքը հանվի արքայազնի և իր պալատի ծառաների վրայից, նա պետք է սովորի լինել բարի, սիրել և սիրվել: Այս ամենը պետք է կատարվի մինչև Կախարդուհու նվիրած վարդի վերջին թերթիկը ընկնի: Հեռավոր գյուղում ապրում է Բելլ անունով մի գեղեցիկ աղջիկ: Մի անգամ նրա հայրը՝ Մորիսը, ուղևորվում է տոնավաճառ, բայց ճանապարհին շեղվում է ուղղուց: Հայտնվելով կախարդված պալատում, նա դառնում է Հրեշի պատանդը: Բելլը գալիս է, որ փրկի իր հորը:

Գրել կարծիք