Թռչունները ծխախոտն օգտագործում են տիզերի դեմ քիմիական պայքարում

Թռչունները ծխախոտն օգտագործում են տիզերի դեմ քիմիական պայքարում

Սա ծխելու սովորությու՞ն է: Քաղաքային թռչունների մի տեսակ կա, որ օգտագործում է ծխախոտի թունավոր նյութերը, որպեսզի պայքարի մակաբույծների դեմ

Մեքսիկայի ազգային անկախ համալսարանից Կոնստանտին Մասիաս Գարսիան և նրա գործընկերները մի քանի տարի են անցկացրել, որպեսզի ուսումնասիրեն հետաքրքրասեր թռչունների այս սովորությունը:

Առաջին հետազոտությունները ցույց  տվեցին, որ նիկոտինը և քիմիական այլ նյութերը կարող են օգնել, որպեսզի թռչունները ազատվեն մակաբույծներից: Բայց սա վերջնական չէ:

Եզրակացությունն ամփոփելու նպատակով, Մասիաս Գարսիան և նրա թիմը թռչնի 32 բույն են ուսումնասիրել: Մի քանի օր անց, երբ բնում ձվերից դուրս եկան ճտերը, հետազոտողները հեռացրին բնական բույնի տակդիրը և այն փոխարինեցին արհեստականով, որպեսզի վերացնեն ցանկացած մակաբույծի, որ կարող էր լինել այնտեղ: Հետո 10 բնում տիզ ավելացրին, 10 բնում սատկած տիզ և 12 բույնն էլ ազատ թողեցին:


Կարդացեք նաև.


Նրանք հայտնաբերեցին, որ հասունացած ամուրիկները զգալիորեն ավելի հակված են իրենց բնում ծխախոտի  մնացուկ տեղադրել, եթե այնտեղ տիզ կա;

Այլ կերպ ասած, Մասիաս Գարսիասը եզանհանգման եկավ, որ ամուրիկները իրեն բները մաքրում են  տիզերից ծխախոտի մնացորդներով: Այդ տիզերը վնասակար են թռչուններիհամար նրանով,որ խմումեն նրանց արյունը:

 

Գրել կարծիք