Լաս Վեգասի տեխնո ցուցահանդեսի 5 տարօրինակ նորույթները. հակաճառագայթային ներքնազգեստից մինչև խելացի աղբաման

Լաս Վեգասի տեխնո ցուցահանդեսի 5 տարօրինակ նորույթները. հակաճառագայթային ներքնազգեստից մինչև խելացի աղբաման

Հունվարին տեխնոլոգիական լրահոսի գլխավոր լուրերը Լաս Վեգասից են՝  ցուցահանդեսից: Ամեն տարի այնտեղ են հավաքվում սպառողական էլեկտրոնիկայի հսկաները:  

Հոբելյանական 50-րդ CES ցուցահանդեսը այս տարի ռեկորդային էր, ավելի քան 3800 մասնակիցներ  և 175000 այցելուներ: Արտադրողները զարմացրեցին նոր, գերհզոր և ինովացիոն սարքերով, բայց այդ ամենի կողքին ներկայացվեցին  տարօրինակ, զվարճալի բայց օգտակար-խելացի լուծումներ, որոնցից այցելուները աչք չէին կտրում:

Հակաճառագայթային ներքնազգեստ

Spartan անունով ինովացիոն լուծումը հատուկ տղամարդկանց համար է: Վարտիքը ոչ միայն ոճային է, նաև պաշտպանիչ: Չնայած այն արտաքուստ ոչինչով չի տարբերվում սովորական վարտքիներից, բայց մշակողները վստահեցնում են, որ ներքնազգեստի բաղադրության մեջ առկա բարձր քանակությամբ արծաթը օգնում է պաշտպանել վերարտադրողական օրգանները Bluetoothի, Wi-Fi-ի և այլ ռադիոալիքների վնասակար ազդեցությունից:  Վարտիքները կարժենա 100 դոլլար,   անվճար առաքվելու է ամբողջ աշխարհով:

Ատամի խոզանակ  և սանր արհեստական ինտելեկտով

Բերանի հիգիենայի նորարար լուծում՝ Kolibree Ara:  Ատամի խոզանակը հետևում է, թե ինչպես է օգտատերը մաքրում ատամները: Տվյալները պահպանվում են գաջեթի բազայում: Տվյալների վերլուծության վրա էլ խոզանակը կհուշի օգտատերին՝ ինչ է պետք փոխել    ատամների մաքրման ամենօրյա գործընթացում ավելի լավ արդյունքի հասնելու համար:  Տվյալները փոխանցում են սմարթֆոնին՝ հատուկ հավելվածի միջոցով: Խոզանակը վաճառքում կլինի   այս տարվա մարտին, կարժենա  129 դոլար:

Խելացի սանրը հետևում է մազերի և գլխամաշկի պահպանման, հայտնաբերում վտանգները:   Withings ընկերությունը, որը անցալ տարի գնել էր Nokia-ն,   գաջեթը   մշակել են L’Oreal-ի հետ գործակցությամբ: Գլխամաշկի անձնական բժիշկը համալրված է միկրոֆոնով և հատուկ սենսորներով, որոնք օգնում են պարզել մազերի չորության կամ յուղոտության մակարդակը: Տվյալները փոխանցվում են սմարթֆոնին հատուկ հավելվածի միջոցով: Խելացի սանրը կարժենա 200 դոլար:

Պայուսալ E-Ink էկրանով

Ցուցահանդեսի ամենատարօրինակ լուծումը POP-I պայուսակն  է: Իհարկե, բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է օգտագերծել այն: Պայուսակի  ամենատեսանելի վայրում E-Ink էկրանն է, որի վրա օգտատերը կարող է գրել այն ամենը, ինչ մտքին կգա:

Պայուսակները պատրաստվում են բնական կաշվից, արժեքը 99 մինչև 399 դոլար է. Գինը կախված է  հիշողության ծավալից, դիզայնից, չափից, որը կարող է լինել 4,7 կամ 10 դյույմ:

Բլուզ և կոշիկներ վիրտուալ իրականության համար

Աքսեսուրների արտադրող Ճապոնական ընկերությունը ստեղծել է հատուկ բլուզ և կոշիկներ վիրտուալ իրականությունում իրական զգացողություններ փոխանցելու համար: e-Skin բլուզը համալրված է 14 շարժման սենսորներով, որոնք վերահսկում են կեցվածքը, շնչառությունն ու մկանների աշխատանքը: Ինֆորմացիան բլուզներից փոխանցվում է սմարթֆոնին: Սյն մեկ լիցքավորումով կարող է աշխատել 4 ժամ

Taclim կոշիկն ունի հատուկ շարժման սենսորներ, որոնց միջոցով հնարավոր է զգալ տարբեր մակերեսներ, որոնց վրայով վիրտուալ իրականությունում շարժվում, քայլում եք:

Խելացի աղբաման

GeniCan անունով հատուկ սարքը միանում է աղբամանին, սքանավորում դեն նետվող մթերքների շտրիխ կոդերը, հետո պատրաստում է  տանտերի հետագա գնումների ցանկը։ Ցանկության դեպքում ձայնային հրամանների միջոցով հնարավոր է հրամայել, որպեսզի այն նոր ապրանքներ ավելացնի ցանկում։ Այն նաև ծանուցում է, որ արկղը լցվել է և պետք է այն դատարկել:
GeniCan-ը կարժենա 125 դոլար:

http://www.youtube.com/watch?v=SZA14LYmVh8

 

Գրել կարծիք