Հայ-չինական-բաբելոնյան․ ինչպե՞ս են չինացիները  Հայաստանում շենք կառուցում և ընդմիջում անում

Հայ-չինական-բաբելոնյան․ ինչպե՞ս են չինացիները Հայաստանում շենք կառուցում և ընդմիջում անում

Չինական դպրոցը Հայաստանում սկսեցին կառուցել անցած տարվանից և շահագործման կհանձնեն հաջորդ տարի

Միայն էսքիզներից ու նախնական տեսքից նայելիս էլ երևում է, որ ինչ որ գրանդիոզ բան է լինելու և շուտով կդառնա Հայաստանի կրթական խոշոր կենտրոններից մեկը: Նյումեգը լուսանկարել է այդ դպորցի շինարարական աշխատանքները: Հայ շինարարի մասին լեգենդները, անեկդոտներն ու երգերը Քանաքեռում կորցրին իրենց ակտուալությունն այն պահից, երբ այստեղ հայտնվեցին չինացի շինարարները: Որքան էլ տոլերանտ լինենք, միևնույնն է, աչքի համար մի փոքր անսովոր է տեսնել հայ և չինացի շինարարներին կողք կողքի աշխատելիս: Բայց ամենաանհավանականն այն է, որ աշխատում են չափազանց անաղմուկ, չեն վիճում ոչ մի հարցի շուրջ: Առաջին հայացքից թվում է, թե լեզվական խնդիրն է, բայց շփումն այստեղ պրոբլեմ չէ: Շինարարների մեծ մասը կարողանում են ռուսերեն հաղորդակցվել, պարզապես մտածում են ինչպես հայ շինրարարը: Հայերը նույնիսկ կատակում են՝ մենք մեր մեջ ավելի շատ ենք վիճում, քանի չինացիների: Միակ խնդիրը տախտակամածն է: Եթե միջին հասակից մի փոքր բարձր ես, կանգնած քայլելն անհնար է դառնում: Ասում են այս աշխատանքը շինարարական յուրահատուկ վարպետության դաս դարձավ երկու կողմերի համար էլ: Սովորում են իրարից գրեթե ամեն ինչ, դպրոցն էլ հայկական ու շինարարական ավանդույթների յուրահատուկ միքս կլինի:

Գրել կարծիք