Ինչպե՞ս ստեղծել բիզնես-կայսրություն. 7 գիրք հաջողակ ընկերությունների մասին

Ինչպե՞ս ստեղծել բիզնես-կայսրություն. 7 գիրք հաջողակ ընկերությունների մասին

Կոկա-կոլայից Ուոլմարթ, Ֆորդից մինչև Սթարբաքս. առաջարկում ենք ծանոթանալ այս գրքերին, որոնք պատմում են լեգենդար բրենդների ու հաջողակ ընկերությունների մասին:

ԿՈԿԱ-­ԿՈԼԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ

Նևիլ Իսդելլ, Դևիդ Բիզլի

Նևիլ Իսդելլը, ով Կոկա­Կոլայի նախկին գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է, պատմում է ընկերության վերածննդի ու ծաղկման չափազանց հետաքրքիր պատմությունը: Թերևս Կոկա­Կոլա բրենդի երկրպագուների մեծ մասը չգիտի, թե որքան դժվար իրավիճակում է հայտնվել այն 2000­ական թվականների կեսերին: Այս գիրք կարդալով կարելի է իմանալ օրինակ, թե ինչպես է Կոկա­Կոլան մուտք գործել ԽՍՀՄ տարածք, իսկ դրա փլուզումից հետո մաֆիոզական քաշքշուկների մեջ կարողացել կառուցել իր առաջին գործարանը, իմանալ Պեպսիի հետ մրցակցության ու բիզնեսում անփոխարինելի մարդկանց մասին և այն մասի,ն թե որքան բան կա թաքնված «Ընդմիշտ Կոկա­Կոլա» լոզունգի հետևում:

Գրել կարծիք