Երբ գալիս է կոմունալ վճարը. ՀԴՄ-ներն ու մարդիկ

Երբ գալիս է կոմունալ վճարը. ՀԴՄ-ներն ու մարդիկ

newmag-ը լուսանկարել է Հայփոստի այն տեղերում, որտեղ տարեցներն են ու սմարթֆոնների ու մոբայլ հավելվածների հետ հավես չունեցողները: Ֆոտոշարքի հերոսները նրանք ենք, ովքեր հունվարին վճարել են 30 հազար դրամից ավելի գումար կոմունալ մեկ ծառայության դիմաց:

Եթե ձմռանը երեխաները վախենում են «Մեշոկ պապից», ապա մեծերը սարսափում են «լույսի մարդուց», «գազի մարդուց», «ջրի մարդուց», և ընդհանրապես, բոլոր այն մարդկանցից, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն կոմունալ ծառայությունների վարձավճարների գանձման հետ:

Հունվարի սկզբից ֆեյսբուքը սկսեց ակտիվորեն խոսել կոմունալ վճարներից: Թվում էր թե, հերթական հումորային ֆլեշմոբն է, որն էլ, մնացածի նման մեկ օր անց կմոռացվի: Այս մեկը, սակայն, մի փոքր երկար տևեց:

ՀայՓոստի աշխատակիցների ու վճարում կատարող քաղաքացիների երկխոսույթունն էլ նույն տեքստն ունեն. «40 հազար թոշակ եմ ստանում, 90 հազար ինչպե՞ս վճարեմ»:

Վճարների աստղաբաշխական թվերն էլ բաժին են ընկնում գազին և էլեկտրաէներգիային:

Գրել կարծիք