Ամփոփում ենք Դավոս 2017-ը. Այնտեղ շրջում էր Թրամփի ուրվականը

Ամփոփում ենք Դավոս 2017-ը. Այնտեղ շրջում էր Թրամփի ուրվականը

Սպառնո՞ւմ է Դավոսի էլիտային միջին խավի ապստամբություն. newmag-ը հակիճ ներկայացնում է համաշխարհային տնտեսական համաժողովի արդյունքները:

Մեծ անակնկալ

Քչերն են հասկացել, որ կոմունիստական Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Դավոսում էր, որ խոսի լիբերալ գաղափարների մասին` հանուն ազատ առևտրի և գլոբալիզացման: Այդպիսով նա հիացրեց դահլիճում ներկա այն 100-ավոր գործարարներին, որոնք զբաղվում են կապիտալի և առևտրի շրջանառությամբ:

Միևնույն ժամանակ, չինացի պաշտոնյան խոսում էր դերերի փոփոխության մասին. ժամանակին ազատ առևտրի գլխավոր քարոզողը ԱՄՆ էր, բայց Դոնալդ Թրամփի նախագահությունը հակասական տրամադրություններ է տարածում այդ հարցի շուրջ: Դա ընդգծված կերպով արտահայտվեց Թրամփի երդմնակալության օրը:

«Մենք կպաշտպանենք մեր սահմանները քաոսից, որի հեղինակները մյուս երկրներն են, որոնք արտադրում են մեր սննդամթերքը, թալանում են մեր գործարանները, վերացնում են աշխատատեղերը»,- նշել էր Թրամփը:

Հզոր հայտարարություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դավոսում ամենահնչեղ հայտարարություններից մեկի հեղինակն էր: Նա վստահեցրեց, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ազատ առևտրի ամենամեծ գոտուց` Եվրամիությունից, պայքար էր գլոբալիզացման և ազատ առևտրի համար: Նա հստակեցրեց` այժմ Բրիտանիան կարող է ազատ առևտրի պայմանագրեր կնքել և հին, և նոր գործընկերների համար:

Մեծ մարտահրավեր

Դավոսում Դոնալդ Թրամփն ամենուրեք էր, թեև նա չկար: Նա Վաշինգտոնում էր: Դավոսում Թրամփի բացակայության ժամանակ բոլորը հարձակվել էին նրա խորհրդական, մեծահարուստ Անտոնի Սկարամուչիի վրա, երբ նա փորձում էր պատմել Թրամփի մասին, որին ամենայն հավանականությամբ, իրոք լավ է ճանաչում: Թրամփի հռետորաբանությունը – «good» կամ «bad» —վարակում է, ինչպես և իր ժեստերը: Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցերից մեկը Սկարամուչիին անվանեց «Թրամփի  թարգմանիչ», թեև քչերն էին հավատում նրա փառասիրությանը:

Էլիտա

Դավոսում շատ էին խոսում աճող անհավասարության մասին, որը բացասական էֆեկտ է թողում բիզնեսի վրա: Արևմտյան դեմոկրատիայի պայմաններում այն կարող է հանգեցնել քաղաքական հեղաշրջումների, ինչպիսին էր Բրեքզիթը կամ Թրամփը: Բոլորը միաձայն որոշեցին` ինչ-որ բան է պետք անել, ճշնել աճող անհավասարությունը: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարեց, որ Չինաստանում ավելացող աշխատուժի պակասը և Ճապոնիայում ծերացման մակարդակի ավելացումը նոր հնարավորություն են ստեղծում ռոբոտների հեղափոխության համար, արդյունքում աֆրիկացիների կյանքն ավելի է բարդանում` մայրցամաքում, որտեղ կրթության մշակույթը թույլ է զարգացած, նույնիսկ էժան աշխատուժը չի կարող մրցել ռոբոտների հետ, որը աշխատավարձի, արձակուրդի և քնելու կարիք չունի: Աֆրիկացիները ավելի են հետ մնում և արտագաղթում են Եվրոպա:

Այդպիսով, Դավոսի էլիտան շատ էր խոսում հավասարության անհրաժեշտության մասին` գլոբալ և տեղական մակարդակներում, որ քաղաքական նոր ցնցումներ և էլիտայի դեմ ապստամբություններ չլինեն:

Գրել կարծիք