Դոմինոյի էֆեկտ. Ինչպես օգտակար սովորույթները միավորել մեկ շղթայում

Դոմինոյի էֆեկտ. Ինչպես օգտակար սովորույթները միավորել մեկ շղթայում

Նույնիսկ աննշան օգտակար սովորույթը կարող է հանգեցնել դրական փոփոխությունների: newmag-ն առաջարկում է միավորել դրանք դոմինոյի էֆֆեկտով` կյանքը փոխելու համար:

Իրական պատմություն

Մարդկանց բոլոր գործողությունները փոխկապակցված են: Գիտնականներն ապացուցում են դա մեկ կնոջ` Ջենիֆեր Լի Դյուքսի, օրինակով: Քոլեջն ավարտելուց հետո, ավելի քան 20 տարվա ընթացքում, նա երբևիցէ չի հավաքել իր անկողինը, բացառությամբ այն դեպքերի, երբ հյուրեր էր ունենում կամ մայրն էր այցելում:

Բայց եկավ մի պահ, երբ Ջենին որոշեց փոխել իր կյանքում ամեն ինչ, նույնիսկ շաբաթը 4 անգամ անկողինը հավաքել:  Ավելին, չորրորդ օրը նա նույնիսկ կիսագուլպան հատակից բարձրացրեց, կոկիկ ծալեց և տեղադրեց պահարանում: Հետո գնաց խոհանոց և սկսեց լվանալ կեղտոտ պնակները, մաքրել դարակները:

Ես հավաքեցի անկողինս, այն շղթայական ռեակցիա առաջացրեց, անմիջապես ու շատ արագ ավարտեցի տան բոլոր գործերս: Այդ պահին ես ինձ հասուն զգացի, երջանիկ հասուն մի մարդ, ում անկողինը հավաքած է, մաքուր լվացարանով, հավաքած պահարաններով: Ես ինձ կին զգացի, ով կարողացել է ձերբազատվել էներգիա խլող Բերմուդյան եռանկյունի հիշեցնող տնային տնտեսության քաոսից:

Ջենիֆերը իր վրա զգաց դոմինոյի էֆեկտը:

Դոմինոյի էֆեկտը

Դոմինոյի էֆեկտի սկզբունքի համաձայն, յուրաքանչյուր փոփոխություն իր հետևից  բերում է շղթայական փոփոխություններ: 2012 թ. Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները մի փորձարկման ժամանակ պարզել են, որ երբ մարդիկ ավելի քիչ ժամանակ են հատկացնում նստակյաց հանգստին, ավելի քիչ ճարպային սնունդ են սպառում: Փորձարկման ժամանակ նրանք դիտավորյալ չեն խնդրել մասնակիցներին հրաժարվել յուղոտ ուտելիքից, և այդ մարդկանց սննդակարգը բնական ճանապարհով, առանց ճնշումների կարգավորվեց: Եվ դա այն բանից հետո, երբ նրանք կրճատեցին իրենց նստակյաց ապրելաոճը հեռուստացույցի առաջ: Մի սովորությունը հանգեցրեց մյուսի առաջացմանը, ինչպես դոմինոյի մի քարի շարժումից տեղաշարջվում են մյուսները:

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Բի Ջեյ Ֆոգ. Դուք երբեք չեք կարող փոխել միայն մեկ սովորություն: Մեր բոլոր սովորությունները փոխկապակցված են: Դրա համար, երբ ձեր կյանքում փոխում եք գեթ մեկ մանրուք, ինքնիստինքյան փոխվում է ամեն ինչ:   

Դոմինոյի էֆեկտի հակառակ կողմը

Դոմինոյի էֆեկտն առաջանում է երկու պատճառով`

  1. Մեր առօրյան կազմող բոլոր սովորությունները փոխկապակցված են: Մի ոլորտում կայացրած Ձեր ընտրությունը կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների կյանքի մյուս ասպարեզներում:
  2. Դոմինոյի էֆեկտը հիմնվում է մարդու պահվածքի 2 հիմնական սկզբունքի վրա` հանձնառության և կայունության: Եթե մարդը ունի որևէ գաղափար և նպատակ, նույնիսկ փոքր, նա կիրականացնի դա, քանի-որ այդ ամենը ուղղակիորեն առնչվում են իր մասին ձևավորած կարծիքի հետ:

Դոմինոյի էֆեկտը հետաքրքիր իր անուղղակի հետևանքներով: Այն ոչ միայն հանգեցնում է նոր սովորությունների առաջացմանը, նաև հրահրում է անձնական համոզմունքների փոփոխություն:

Դոմինոյի էֆեկտի կանոնները

Ձեր կյանքը կարող է փոխվել դոմինոյի էֆեկտի հետևանքով, եթե հետևեք երեք կանոնի`

  1. Սկսեք այն գործողությունից, որը Ձեզ մոտիվացնում է: Նույնիսկ եթե դա շատ փոքր գործ է, չէ որ Ձեզ համար կայունությունը կարևոր է: Այն ձեզ հաճույք կպարգևի, կյանքը կփոխվի Ձեր աչքի առաջ:
  2. Մի թուլացրեք տեմպը, մեկից անցեք մյուս խնդրի լուծմանը: Թույլ տվեք, որ առաջին գործողությունից ծնված իմպուլսը առաջ տանի ձեր հաջորդ անելիքը: Յուրաքանչյուր քայլով դուք ավելի եք մոտենում ձեր նոր կերպարին:
  3. Եթե կասկածում եք, մի մեծ գործը կիսեք մի քանի փոքր մասերի: Երբ փորձում եք ձեռք բերել նոր սովորություն, արեք այն առանց շնումների, թեթև: Դոմինոյի էֆեկտի իմաստը առաջընթաց, պրոգրես ապահովելն է: Պարզապես կենտրոնացեք մի սովորության վրա, որը ձեզ ամենամեծ հաճույքն է պարգևում,  պահպանեք տեմպը, և դոմինոյի մի քարը կհրի մյուսները:

Գրել կարծիք