Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն Պիպոյի դեմ մահափորձի ու Կանեվսկոյի միջև

Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն Պիպոյի դեմ մահափորձի ու Կանեվսկոյի միջև

Գողական աշխարհում պատահականություններ չեն լինում. Էջմիածնում այս գիշեր հնչած կրակոցների հետևանքով  2 սպանվածները կասկածվում էին քրեական հեղինակությունների դեմ ծրագրված մահափորձի մեջ:  

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ  Էջմիածնի  Անդրանիկ թաղամասում կրակոցների հետքերով ավտոմեքենա է հայտնաբերվել: Դեպքի վայր  մեկնած քննչական խումբը պարզել է, որ  նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը և ուղևոր Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Ըստ մամուլի,  սպանված Կարեն Դավթյանը քրեական աշխարհում հայտնի է  «Տուպիկ Կարեն», «Պիտկին» մականուններով: Նա Արտյոմ  Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի ընկերն է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Արտյոմ Կանևսկոյի անունը կապվում էր  հայտնի հեղինակություններ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած «Դոն Պիպո» մականվամբ գործարար Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի հետ: Ի դեպ, ոստիկանության տարածած տեսագրության մեջ հենց Կարեն Դավթյանն էր իր ավտոմեքենայով: Մյուս սպանվածը՝ Լևոն Ավետիսյանը, Կարեն Դավթյանի վարորդն է:

Դժվար է ասել, թե տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջև հաշվեհարդա՞ր է, թե՞ պատահականություն, բայց քանի որ այն կապ ունի քրեական հեղինակությունների հետ, հաշվեհարդարի վարկածն ավելի իրատեսական է: 

 Մեքենայի ուղղությամբ կրակոցները չեն վրիպել միայն տարածքը հսկող տեսախցիկի աչքից: Նախաքննության շահերից ելնելով տեսագրությունը դեռ հրապարակման ենթակա չէ, բայց ենթադրվում է,  որ կրակողները տեղյակ են եղել, որ տեսախցիկ կա,  ու  դիրքավորվել են դրա հետևումՄամուլին առայժմ հայտնի չէ նաև, թե այնուամենայնիվ ո՞րն է Դոն Պիպոյի և Արտյոմ Կանևսկոյի հակամարտության բուն  պատճառը, որ վերջինս պատվիրել է սպանել նրան:
Արմեն Կանևսկոյ

Ի դեպ, հայաստանյան այս  դեպքերին  զուգահեռ, Ռուսաստանում ընթանում է Արտյոմ Կանևսկոյի հանգուցյալ եղբոր՝ Արմեն Կանևսկոյի բանդայի գործով քննությունը: Բանդայի պարագլուխ Արմեն Կանևսկոյը մահացել է շաքարախտից՝  բանտարկության մեջ՝ մի քանի տարի առաջ: Նրա  հանցավոր  խումբը  մի շարք ծանր հանցագործություններ է կատարել:


Քրեական թեմաներով կարդացեք նաև.


Կանևսկոյի բանդան ստեղծվել է Կրասնոդարի երկրամասում՝ դեռևս 90-ականներին: Այդ ժամանակ էլ թագադրված ու ազատ արձակված  Արմեն Հարությունյանը որոշել է վերջ դնել մանր-մունր  հանցագործություններին ու  տրամադրության տակ  Կրասնոդարի երկրամասը: Գտնվելով Դեդ Հասանի պաշտպանության ներքո, Արմեն Կանևսկոյը շատ ավելի շատ ռեսուրս է ունեցել,  քան մյուս կազմակերպված հանցավոր խմբերը: Նա իր հանցվոր խմբում կոշտ կերպով կարգապահություն է պահանջել: Որևէ պարտազանցության համար բանդայի անդամներին դաժանորեն պատժել է:

Արմեն Հարությունյանի բանդան

Հարությունյանի բանդան ունեցել է  իր շտաբ-բնակարանը, որտեղ մշտապես հավաքվել են խմբի անդամները: Վկաները, փաստել են, որ բանդան տարբեր տեսակի հրազեն ու նռնակներ է պահել բնակարանում և օգտագործել՝ բանդային անցանկալի մարդկանց վերացնելու համար:

Դրանցից մեկը դարձել է գործարար Սուրեն Եղիազարովը, ով Նովոկուբանսկոյե ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատերն է եղել:  Արմեն Կանևսկոյը ձեռնարկատիրոջը դրել է  իր կրիմինալ տանիքի տակ, պարտավորեցնելով  ամեն ամիս վճարել 30 հազար դոլար: Մեկ անգամ վճարելուց հետո Եղիազարովը հասկացել է, որ չի ձգի նման հարկահանություն և դադարել է  այն վճարել: Արմեն Կանևսկոյը հրամայել է  իր մարդկանց սպանել գործարարին:

Հիշեցնենք, Արտյոմ Կանևսկոյի մարդիկ նույնպես,   ըստ ոստիկանության, սպանություն կատարելու նպատակով բնակարան էին վարձակալել Էջմիածնում,  ապօրինի կերպով ձեռք բերել զենքեր և զինամթերք և նախապատրաստվել սպանության:

Եվ ինչպես  «Վստրեչի ապերի» ու  «Դոն Պիպոյի» մահափորձից հետո, այնպես էլ այս դեպքում, հաշվեհարդարը երկար սպասեցնել չի տվել:  2007թ. հունվարի 30-ին Սուրեն Եղիազարովը սպանվել է  Ույուտ սրճարանում: Ըստ որոշ աղբյուրների, Կանևսկոյի բանդան առնչություն ունի Կրասնոդարի երկրամասի տարածքում կատարված և մինչև այժմ չբացահայտված ավելի քան 20 առանձնապես ծանր հանցագործությունների հետ:

Գրել կարծիք