Ի՞նչ չի կարելի  անել Սուրբ Զատիկի օրը

Ի՞նչ չի կարելի անել Սուրբ Զատիկի օրը

Սուրբ Հարության օրը պետք է մտածել անցյալի և ապագայի մասին, վերաիմաստավորել կյանքի առաջնահերթությունները և արժեքները, Աստծուց մեղքերի թողություն խնդրել, բոլոր մտերիմների և ընկերների համար:

Սուրբ Զատիկի նախորդ օրը չպետք է զվարճանալ, խմել, կռվել, նշել ծննդյան տոնակատարություններ և ամուսնանալ: Ավելի լավ է այդ օրը պատրաստվեք տոնին և աղոթքներին:

Ինչպես նաև հարկ է հրաժարվել մսամթերքներից, չէ՞ որ ավագ շաբաթը մեծ պահքի վերջին օրն է: Հավատացյալներն ավելի լավ է այդ օրը նախընտրեն հաց և ջուր:

Մարմնական հաճույքներն այդ օրը մեծ մեղք են համարվում: Ցանկալի չէ ինչ-որ նվիրատվություն անել. գումար, սնունդ կամ ցանկացած այլ մանրուք:


Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տիրոջ գերեզմանից. Լուսահանության ծեսը` մանրամասն


Այլապես դուք այլ մարդու կտաք ձեր հաջողությունը և բարեկեցությունը:

Մի ձեռնարկեք գյուղատնտեսական որևէ աշխատանք: Հնարավորության դեպքում հրաժարվեք մաքրություն անելուց:

Հարկ է ուշադրություն դարձնել եղանակին: Մեր նախնիները նշել են՝ եթե այդ օրը արևոտ և տաք է, ամռանը նույնպես տաք կլինի: Եթե դրսում ցուրտ է, և անձրև է գալիս, ամռանը շատ տաքության մի սպասեք:

Գրել կարծիք