Էդիկ Պողոսյան. Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես

Էդիկ Պողոսյան. Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես

newmag ամսագրի արտ-տնօրեն, դիզայներ, նկարիչ Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիրը» ստացել է A’ Design Awards միջազգային մրցանակի դիզայնի և վիզուալ կոմունիկացիայի անվանակարգում բրոնզե մրցանակ։

«Սպասող մարդու օրագրով»  Էդիկը հայ ընթերցողին ծանոթացնում է Իրանի ժամանակակից գրականության հետ: Գրքում ներկայւացված են իրանցի բանաստեղծների 365 գործ` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկ բանաստեղծություն։  «Սպասող մարդու օրագիրն» էլ հրատարակվել է հենց 365 օրինակով։

– Ի՞նչքան պոետ պիտի լինել` ծաղիկը տեսնելու համար։

Իսկ ո՞վ գիտի կոկնի ցավի մասին` ծաղկելիս

– Որտե՞ղ ես դնում այն, ինչ չունես։

Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես:

– Ո՞ր կետն է առավել հեռու։

Ես` երկրի որ կետում էլ լինեմ, հենց այսքան եմ։ Ինչի՞ս է պետք, ինչո՞ւ ճամփորդեմ։ Ոչ այնտեղ էր լավ, ոչ այստեղ։ Դռնեդուռ ընկնելը ճամփորդել անվանեցին: Ճամփորդությունը ոչինչ չուներ ինձ համար:

– Այս փոքրիկ աշխարհն ու` յո՞թ միլիարդ մարդՀավատո՞ւմ ես։
Երբեմն մարդն առավել մենակ է, քան իր լռությունն է պատմում, ու իրականությանն ավելի մոտ է ամռան լուսնի արծաթափայլ լույսի տակ: Մարդիկ կարող են սիրային նամակ լինել՝ պարզ տառեր՝ կողքկողքի

– Ի՞նչ տարբերություն՝ մո՞մ, թե՞ արև:
Հա, մեկ է։ Երբեմն ամեն ինչ մեկ էԴուռը, որ փակվեց, արդեն ամեն ինչ մեկ է:

– Երբ վերադարձից առաջ մեկնել բայ կա.

Գնալ,

գալ,

գնալ,

գալ,

գնալ,

գալ,

գնալ,

գալ,

գնալ,

գալ…

 

– Ուզում ես կյանքի զա՞րկ լինել, թե՞ փամփուշտ:

Կյանքը մի բան է ստեղծված ու ստեղծվող հուշերի արանքում։ 

Գիշերները ստուգում եմ հրացանս: Ամեն ինչ պիտի կարգին լինի. ձգանը լավ ձգվի, փամփուշտը ժամանակին կրակի: Գրավիչ է մանրամասնորեն ստուգելն այն, ինչ երբեք չես անի։

– Ինչո՞ւ կապույտ։

Այս ծովը պիտի լցվի, ու ես` խաղաղվեմՊիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

– Սիրտդ ինչո՞վ է ուրախ:

Ես կյանքը սիրում եմ,

բայց կրկին ծնվելուց վախենում եմ:

Կրոնը սիրում եմ,

բայց հոգևորականներից վախենում եմ:

Օրենքը սիրում եմ,

բայց ոստիկաններից վախենում եմ:

Սերը սիրում եմ,

բայց կանանցից վախենում եմ:

Երեխաներին սիրում եմ,

բայց հայելուց վախենում եմ:

Բարևը սիրում եմ,

բայց լեզվիցս վախենում եմ:

Վախենում եմ, ուրեմն կամ.

այսպես են անցնում օրս ու ժամանակս:

Ես օրը սիրում եմ,

բայց ժամանակից վախենում եմ:

ԳՐՔԻ ՇՈՒՐՋ

– Ե՞րբ ծնվեց գրքի գաղափարը:

Երբ բոլոր շորերս տակնուվրա արեցի, ու պարզվեց` վերքերիցս մեկը կորել է:

– Գրքի առանցքային գաղափարը ո՞րն է։

Սերը այլ կերպ էի ուզում, կանաչը՝ կարմիր: Այսքանը:

– Գիրքն ի՞նչ է տվել ընթերցողին։
Այն, որ ամեն առավոտ ինչպես պիտի արևին մեջքով նստած մտածել կյանքի մասին:

– Գիրքը մեծ համակրանք է վայելում: Գուցե ընթերցողի կյանքը թեթևացնո՞ւմ է։

Սկիզբ չի վերադառնում՝ ֆիլմ չէ, ֆոտոշոփով չի շտկվում՝ նկար չէ, կյանքը կյանք է և այնպես է քեզ իրենով անում, որ ոչ մի ֆիլմ ու նկար չեն փրկի:

– Ստեղծագործական ընթացքը հաճելի՞ է: 

Արևն էլ ոչ միշտ է բարեգութ. դաժանորեն մեզնից խլում է ձնեմարդին։

– Երբ մասնակցեցիր, սպասո՞ւմ էիր` մրցանակ կստանաս։

Պարտադրա՛նք է։ Սպասել:

Հ.Գ. Հարց ու պատասխանները մասամբ վերցված են «Սպասող մարդու օրագիր» գրքից։

Էդիկ Պողոսյանի աշխատանքները` այստեղ

Գրել կարծիք