Աշխարհի լավագույն համալսարանները, որտեղ արժե տնտեսագիտություն սովորել

Աշխարհի լավագույն համալսարանները, որտեղ արժե տնտեսագիտություն սովորել

Բրիտանական QS ընկերությունը հրապարակել է տնտեսագիտության ոլորտում ամենաբարձր վարկանիշն ունեցող համալսարանների ցանկը:

21. Տորոնտոյի համալսարան՝ 80.2 միավոր: Միայն գործատուների գնահատման սանդղակով 87.1 միավոր է հավաքել: Կանադական բանկի նախկին կառավարիչ Լուի Ռասմինսկին այս բուհի շրջանավարտն է:

20. Սինգապուրի ազգային համալսարան: Այն հավաքել է 80.3 միավոր, գործատուների գնահատմամբ՝ 86.3: Բուհի շրջանավարտներից են Սինգապուրի ավիաուղիների նախկին ղեկավար Չյու Չուն Սենգը, ինչպես նաև երկրի մի շարք վարչապետներ և նախագահներ:

19. Կալիֆոռնիայի համալսարան, Սան Դիեգո: Գործատուների կողմից ամենաբարձր գնահատված համալսարաններից մեկն է՝ 96.4 միավոր:

18. Միչիգանի համալսարան: Իր 80.8 միավորներով հանդերձ, համալսարանը տվել է մեկ Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ՝ Ռոբերտ Շիլեր: Բակալավրի աստիճանը նա ստացել է 1967-ին:

17. Լոնդոնի համալսարանական քոլեջ: Տնտեսագիտության ֆակուլտետը միշտ բարձր միավորներ է հավաքում գործատուների կողմից: 19-րդ դարի քաղաքական տնտեսագետ և փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլը նրանց ամենաականավոր շրջանավարտներից մեկն է:


Ինքնակրթության թեմայով կարդացեք


16. Բոկկոնիի համալսարան: Մեծ Բրիտանիայից դուրս Եվրոպայում ամենաբարձր վարկանիշն ունեցող բուհն է: Այստեղ սովորել է տնտեսագետ Մարիո Մոնտին, որը դարձավ Իտալիայի վարչապետը, երբ բռնկվեց եվրոճգնաժամը:

15. Հյուսիս-Արևմտյան համալսարան՝ 85.1 միավոր: 1982-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ականավոր տնտեսագետ Ջորջ Ստիգլերն այս համալսարանի շրջանավարտ է:

14. Նյու Յորքի համալսարան: Տնտեսագիության բնագավառում վերջին Նոբելյան մրցանակակիրներից մակրոէկոնոմիստ Թոմաս Սարջենթը հենց այս համալսարանում է սովորել:


Հայաստանյան կրթության թեմայով կարդացեք


13. Փենսիլվանիայի համալսարան: Գործատուների գնահատմամբ՝ 91.7 միավոր:

12. Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես: Կալիֆոռնիայի համալսարանի ևս մեկ մասնաճյուղ, որը Փենսիլվանիայի համալսարանից առաջ է անցել ընդամենը 0.1 կետով:

11. Քեմբրիջի համալսարան: Էկոնոմիկայի բնագավառում երրորդ լավագույն բուհը Եվրոպայում: Գործատուների շրջանում անհավանական բարձր միավորներ է հավաքել՝ 98.8: Ժոզեֆ Շտիգլից, Միլթոն Ֆրայդմըն և Ջոն Մայնըրդ Քեյնս, նրանք գլխավորում են Քեմբրիջի հայտնի տնտեսագետների ցուցակը:

Գրել կարծիք