Եգիպտոսի կարմիր ուրբաթը. ի՞նչ վիճակում են տուժած հայերը

Եգիպտոսի կարմիր ուրբաթը. ի՞նչ վիճակում են տուժած հայերը

Վնասվածք ստացած երկու հայ կանանցից մեկին այս գիշեր վիրահատել են: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս հայուհու վնասվածքը թեթև է ու բժշկական լուրջ միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Եգիպտոսում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 7, վիրավորվել` 4 մարդ: Արյունոտ ուրբաթը Եգիպտոսում սկսվեց զբոսաշրջիկների սիելի վայրում: Գիզայում ոստիկնականական պահակակետի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 5 ոստիկան: Օրվա երկրորդ կեսին ահաբեկչական ալիքը ծածկեց Հուրգադայի լողափը: Դանակով զինված անհայտ անձը լողալով անցել էր հանրային լողափն ու ներխուժել հյուրանոցի տարածք:

Նախ սպանել է 2 գերմանացի դայվերների, որոնք այդ հյուրանոցում չէին հյուրընկալվում ու այդ լողափում էին հայտնվել դժբախտ պատահականությամբ:  Հարևան հյուրանոցի ափ անցնելով` դանակով զինված տղամարդը թիրախավորել է միայն օտարերկրացի կանանց: Տուժել են Չեխիայի ու Հայաստանի քաղաքացիներ:

ԱԳ նախարարության տվյալով Հայաստանի քաղաքացիներից մեկը դեռ վերակենդանացման բաժնմունքում է, մյուսը` դուրս է գրվել:  Տուժած հայերին տեղափոխել են Կահիրե` որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդը արաբերեն աղաղակելով դանակի հարվածներ է հասցրել կանանց, իրավապահներին օգնել է լողափում գտնվող հայուհիներից մեկը` զինված տղամարդուն հարվածելով լողափնյա աթոռով:

Տեղեկություն կա, որ  հարձակվողը ծագումով Եգիպտոսցի 28-ամյա Աբդերռահման Շամս ադ-Դինն է։ Նա Հուրգադայում էր ուրբաթ առավոտից, քաղաքի մզկիթներից մեկում ներկա է եղել ուրբաթօրյա աղոթքին ապա տնտեսական խանութից գնել է խոհանոցային դանակ եւ ուղեւորվել է լողափ: Հարձակումից հետո դանակն ու բջջային հեռախոսը ծովն է նետել։

Եգիպտոսում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են: Հուրգադա է ուղարկվել իրավապահների հավելյալ զորախումբ: Մինչև ուրբաթ Հուրգադան այս ամռան ամենապահանջված ուղղութփյուններից մեկն էր հայաստանցիների համար: Տուրիսատկան գործակալությունները հայտնում են, որ շատերը չեղարկել են նախապես ամրագրած փաթեթները`որպես չեղարկման պատճառ նշելով վախի գործոնը:

Գրել կարծիք