[comments] Ինչպես Հայաստանն ու Եվրոպան արձագանքեցին Արծվիկի եվրատեսիլյան կատարմանը

[comments] Ինչպես Հայաստանն ու Եվրոպան արձագանքեցին Արծվիկի եվրատեսիլյան կատարմանը

Ինչի՞ մասին է իրականում Արծվիկի երգը և ինչպե՞ս ընկալեց դա հայկակակն ու միջազգային լսարանը:

Հայաստանը Եվրատեսիլ 2017-ին կներկայանա “Fly with Me” երգով: Արծվիկը ելությ կունենա առաջին կիսաեզրափակչի ՝ երկրորդ հատվածում:

”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Եվրատեսիլի հայկական թիմը երգի մեղեդային գիծը այսպես է բնութագրում. « այն հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների, ընդհանրությունների վրա և զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, ու դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար»:
Տեսահոլովակում ոճաբանները փորձել են պահպանել այդ նկարգարությունը` ներառելով բազմաէթնիկ տարրեր: Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

Հայկական Facebook-ը, սակայն, տարակուսանքով վերաբերեց Արծվիկի երգին ու տեսահոլովակին: Կատարումը Եվրատեսիլի պաշոտնական you tube-յան ալիքում հայտնվելուց անմիջապես հետո նույն տրամադրությունն էր նաև միջազգային լսարանի մոտ` ի՞նչ կապ ունեն չինական մոտիվներն ու մոնղոլական ազգային տարազներ հիեշցնող հագուստը Հայաստանի հետ:

Երգը չտպավորենց ոչ Հայաստանին, ոչ Եվրոպային: Փոխարենը տպավորիչ էին սրամիտ մեկնաբանությունները: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը.

Գրել կարծիք