Կյանքից վերցված 20 տհաճ փաստ, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել

Կյանքից վերցված 20 տհաճ փաստ, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել

Սուրճի բաժակի սուրջ մենք քննարկում ենք եղանակը, կամ վերջին նորությունները: Բայց նախաճաշի սեղանի շուրջ ոչ ոք չի խոսում, օրինակ մահվան մասին: Մարդիկ խուսափում են կյանքի ցավալի իրական փաստերից, նախընտրելով ձևացնել թե նրանք գոյություն չունեն:

Մարդը մահկանացու է

Վերջ տվեք տպավորություն թողնել, թե պատրաստվում եք ապրել հավերժ: Ընդունեք այն իրողությունը, որ դուք մահկանացու եք և այն կարող է իրողություն դառնալ ցանկացած պահի: Հավատացեք, դա կօգնի ճիշտ կազմակերպել և իմաստավորել կյանքը:

Ձեր սիրելիները ևս մահկանացու են

Այս ճշմարտությունը շատ ցավալի է, բայց այն Ձեզ առիթ է տալիս հաղթահարել անցյալի ցավերը և վերականգնել հարաբերությունները նրանց հետ ովքեր կարևոր են Ձեզ համար:

Ֆինանսական բարեկեցությունը Ձեզ չի երջանկացնում

Թեկուզ դուք դասվում եք այն երջանիկների շարքին, որոնց հաջողվել է հասնել ֆինանսական նպատակներին, միևնույնն է գումարը միայն ընդհանուր հաջողությունների մի մասն է:

Երջանիկ լինելու գաղափարով Ձեր մտասևեռումը խանգարում է երջանիկ լինել

Երջանկությունը միշտ առկա է Ձեր կյանքում: Թույլ տալ զգալու այս իրողությունը, ահա ինչն է ամենադժվարը: Երջանիկ կլինի միայն նա, ով կարող է իրականում հանգստանալ և վայելել այն:

Զոհաբերել գումար հեշտ է, զոհաբերել ժամանակ՚ դժվար

Երբ դուք Ձեր ժամանակի մի մասը նվիրաբերում եք ինչ-որ մեկին, դուք փոխում եք ձեր աշխարհայացքը: Եվ ուրիշի հետ անցկացրած այդ ժամանակը, հավերժ մնում է Ձեր հիշողության մեջ:

Դուք չեք կարող երջանիկ դարձնել բոլորին

Եթե դուք ձգտեք երջանկացնել ամբողջ աշխարհին և յուրաքանչյուրին, ապա կկորցնեք Ձեզ: Դադարեք այլոց ցանկությունները բավարարել: Սկսեք գնահատել Ձեր արժեքները, սկզբունքները և ազատությունը:

Չի կարելի իդեալական լինել

Անիրական ձգտումները տառապանքների աղբյուր են: Պերֆեկցիոնիստների մեծամասնությունը ամեն քայլափոխի տանջվում է ներքին քննադատությունից և արդյունքում ատում ինքն իրեն: Պայքարեք նրա դեմ: Մի լսեք Ձեր ներքին դժգոհության ձայնը: Դադարեք ձգտել անհասանելի չափանիշների:

Զգացմունքներն ավելի կարևոր են, քան գիտակցությունը

Անհրաժեշտ է միշտ հիշել Ձեր էմոցիաների մասին: Սեփական խնդիրների գիտակցումը շատ կարևոր է: Ոչ պակաս կարևոր է զգացմունքների դրսևորումը, հատկապես այն էմոցիաների, զգացմունքների, որոնք առաջացնում են դժվարություններ և խնդիրներ:

Ձեր գործերը բառերից բարձր են խոսում

Եղեք պատասխանատու: Բազմապատկեք սերն ու բարությունը:

Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները մահվան մահճում ոչ մի արժեք չեն ունենալու

Մահվան մահճում առ ոչինչ են փողն ու տարիների ընթացքում ձեռք բերած պատվոգրերը: Մահանալիս Դուք մտածում եք սիրելիների և ընկերների մասին: Այնպես որ՚ հիշեք այդ մասին:

Տաղանդն առանց աշխատանքի և փորձի ոչինչ է

Ամենատաղանդավոր և օժտված մարդիկ անգամ կարող են ձեռնունայն մնալ, եթե անընդհատ չթարմացնեն իրենց գիտելիքները և չզբաղվեն ինքնակրթությամբ:

Ապրել միայն տվյալ պահով

Մի տանջվեք՚ քննարկելով անցյալի սխալները և փորձելով կանխագուշակել ապագան: Դրանք Ձեզ միայն հեռացնում են ներկայից, միակ ժամանակից, որը դուք կարող եք կառավարել:

Ոչ մեկին չի հետաքրքրում, թե որքան դժվար է եղել Ձեր կյանքը

Դուք եք Ձեր կենսագրության միակ հեղինակը: Մի սպասեք ուրիշներից կարեկցանք և սկսեք ստեղծել այնպիսի կենսագրություն, ինչպիսի ինքնակենսագրություն կցանկանայիք կարդալ:

Բառերը մտքերից կարևոր են

Սկսեք ոգեշնչել մարդկանց: Բառերով կարելի է նեղացնել, վիրավորել: Բայց բառը կարող է նաև թև տալ դիմացինին: Այնպես որ, այն անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել:

Ներդրումները սեփական անձի վրա միշտ չէ որ էգոիզմ է նշանակում

Դա ամենակարևորն է, որ կարող եք անել: Նույնիսկ երբեն հենց սեփական անձի վրա կատարված ներդրումներն են, որ ապագույում հնարավորություն են տալիս ձեռք մեկնել այլոց:

Կարևոր է, թե ինչպես եք վերաբերվում շրջապատին

Սովորեք շրջապատին այնպես վերաբերվել, որ հնարավորինս արդյունք ստանաք:

Աշխատեք Ձեր հարաբերությունների վրա

Ձեր հարաբերությունները Ձեզ երկարատև երջանկության զգացողություն են պարգևում: Հարաբերությունները շատ ուժեղ ազդում են զգացմունքների վրա: Գումարները, տունը կարևոր չեն, եթե տանը Ձեզ չի սպասում սիրելի անձնավորություն կամ ավելի վատ, ոչ ոք չի սպասում: Աշխատեք Ձեր հարաբերությունների կարգավորման վրա և դա կփոխհատուցվի Ձեզ:

Հաճույքները անցողիկ են

Անհրաժեշտ է կյանքն այնպես կառուցել, որ ոչ թե ժամանակավոր և անցողիկ զգացողությունների վրա կյանքն անցկացնել, այլ հիմնական և կայուն զգացմունքների:

Ամբիցիաներն առանց պրոֆեսիոնալիզմի և փորձի ոչինչ են

Ցանկանում եք գրավել աշխարհը՞, դա լավ է: Սկսեք այդ ուղղությամբ ինչ-որ բան անել: Գոնե կողմնորոշվեք՚ որ ուղղությամբ պետք է շարժվել, որպեսզի նպատակակետին մոտենաք:

Ժամանակն ամենաթանկն է Ձեր ունեցածներից

Ձեզ անհրաժեշտ է վերադասավորել առաջնահերթությունները: Միայն դուք կարող եք ամեն կարող եք կառավարել Ձեր ժամանակը: ձեր ժամանակը ճիշտ օգտագործեք:

Գրել կարծիք