2017-ի գլխավոր 5 fashion տենդենցները

2017-ի գլխավոր 5 fashion տենդենցները

Այն ամենն, ինչ հուշում է պոդիումը. newmag-ը պատմում է տարվա նորաձև թրենդերի մասին:

2017-ին դիզայներերն ուզում են տեսնել բացառապես ուժեղ կանանց` լայն ուսերով, պլատֆորմով կոշիկներով: Դիզայներները նաև ասել են, թե որոնք են լինելու այս տարվա հինգ գլխավոր թրենդները:

Լեգինս

Դրանք վերադառնում են: Այն նույն լեգինսները, որոնք կրում էին 80-ականների կանայք աէրոբիկայի մարզումների ժամանակ: Գունավոր, սպորտային լեգինսները պոդիումներից իջնում են փողոցներ: Դրանք պետք է կրել զգեստների կամ կիսաշրջազգեստների հետ:

Նեոն

Նեոնն այս սեզոնին շատ կանացի է: Ճչան գրություններն ու պրինետները մնացին անցյալ սեզոնին: Եկել է աղջկական ծաղկային նախշերի ժամանակը: Նեոնային ծաղկային պատկերներով զգեստների օրինակներ ցուցադրեց Balenciaga-ն:

Նեյլոն

Նեյլոնը այս սեզոնի գլխավոր կտորն է: Այն առկա է իրեն հարգող ամեն մի դիզայների նոր հավաքածուում: Նեյլոնից վախենալ պետք չէ: Կարելի է ընտրել նեոնային բոտֆորդ և լեգինս:

Լայն ուսեր

Մի քիչ անկյունային ու անհավանական ուժեղ ուսեր, առանց այս տենդենցների ոչ մի տեղ: Մտածեք ու փոխեք ձեր կոստյումի կամ սև փոքրիկ զգեստի դասական մոտեցումները: Որքան քանդակային լինեն ֆորմաները, այնքան ավելի նորաձև կլինեք:

Հայտարարություն

Ինչ էլ կրեք, հիշեք, որ դիզայներների մտահղացումն այս տարի մեկն է` կինը պետք է լինի գեղեցիկ, պատմի ուժեղ, հիասքանչ կնոջ պատմությունը: Որպես ոճի ու ուժեղ կնոջ օրինակ պետք է հիշել Վիկտորյա Բեքհեմի, Անջելինա Ջոլիի մասին: 2017-ին կերպարանափոխվելիս պետք է մտածել statement-ի մասին. եթե նույնիսկ հագնելու եք շապիկ, ընտրեք ձեր մասին պատմող, ձեզ նկարագրող գրությամբ տարբերակները:

Գրել կարծիք