Ֆիտնես` տանը. ինչպե՞ս ազատվել կոնքերի ավելորդ ճարպերից

Ֆիտնես` տանը. ինչպե՞ս ազատվել կոնքերի ավելորդ ճարպերից

newmag-ն առաջարկում է փորձել այս արդյունավետ վարժություններ, որոնք կօգնեն ազատվել որովայնի կողքերում կուտակված ճարպերից: Վարժություններին օրեկան տրամարդեք 15 րոպե և երկու շաբաթ անց կտեսնեք հիանալի արդյունք:

Եթե անգամ Դուք ճիշտ եք սնվում և ֆիզիկապես ակտիվ եք, այնուամենայնիվ, ճարպեր կարող են կուտակվել կոնքերում և դրանից խուսափելու համար  առաջարկում ենք 5 վարժություններ, որոնք իսկապես արդյունավետ են:

Ռուսական շրջադարձ

Թե ինչու են այս վարժությունն անվանել ռուսական շրջադարձ, անհայտ է, բայց վարժությունն իսկապես օգտակար է կոնքերը, ինչպես նաև փորի մկանները ձգելու համար: Հարկավոր է նստել գետնին` ոտքերն օդում պահելով և ձեռքին ունենալ ծանրաքար, գնդակ կամ ջրով լի շիշ: Ծանրության քանակը ժամանակի ընթացքում խորհուրդ կտամ ավելացնել, օրինակ`  սկսել 1կգ.-ով և ժամանակի ընթավքում հասցնել մինչև 5-6 կգ.: Արդյունքի հասնելու համար վարժությունը կատարել 25-30 անգամ և 40-50 վայրկյան ընդմիջումով այն կրկնել 3 անգամ:

Շարժվող, կողքային պլանկա

Այս պլանկան արդյունավետ է հատկապես կողքի մկանները ձգելու և ճարպային կուտակումները ‹‹մաշեցնելու›› համար: Վարժությունը կարող եք իրականացնել 30 վայրկյան` 2 օրը մեկ ավելացնելով վայրկենաքանակը հասցնելով մինչև 2-3 րոպե: Վարժությունը պետք է կատարել աջ և ձախ հատվածներում` միջակայքում հանգստանալով 5-10 վայրկյան:

Հեծանիվ

Այս վարժության համար պետք է կիսապառկած դիրք ընդունել և հեծանվային շարժումներ անել և’ ոտքերով և’ ձեռքերով: Ուշադրություն. Վարժությունը կատարելիս ուշադիր եղեք, որ աջ արմուկը դիպչի  ձախ ոտքին, իսկ ձախը` աջին:

Թռիչք 

Սա նույնպես համարվում է նյութափոխանակությունն արագացնող վարժություն, որը փոքր ինչ բարդ է, հոգնեցնող, բայց անչափ օգտակար: Վարժությունը կատարելիս չմոռանաք  շնչառության մասին:
Թռիչք և անմիջապես հետո դասական պլանկայի դիրք, կրկին թռիչք` առանց հանգստի: Վարժությունը պետք է անել 20 անգամ 3 մոտեցմամբ: Վարժությունների արանքում մինչև 1 րոպե կարող եք հանգստանալ: Հետագայում վարժությունների քանակը կարելի է  ավելացնել` աթոռի բարձրությունը ավելացնելու հետ միասին:

Արդյունք տեսնելու համար այս վարժությունները պետք է կատարել ամեն օր: Բացի այդ կարևոր է հիշել, որ ցանկացած վարժություն իրականացնելիս սննդակարգը աչքաթող անել չի կարելի:

Գրել կարծիք