[Ոսկե ծիրան-2017] 5 անսովոր ֆիլմ, որ չպետք է բաց թողնել երևանյան կինոփառատոնին

[Ոսկե ծիրան-2017] 5 անսովոր ֆիլմ, որ չպետք է բաց թողնել երևանյան կինոփառատոնին

Կիմ Կի Դուկ, Ջիմ Ջարմուշ, վենետիկյան առյուծներ և ռոքնռոլ: Եվս հինգ ֆիլմ, որոնց մենք սպասում էինք

Լավ Դիաս. «Հեռացած կինը»

(Ոսկե առյուծ, Լավագույն ֆիլմ, Վենետիկի կինոփառատոն 2016)

Ֆիլիպինցի հեղինակը ոգեշնչվել է Լև Տոլստոյի «Աստված ճշմարտությունը տեսնում է, բայց շուտ չի հայտնում» պատմվածքից և ստեղծել է հեռացած կնոջը՝ Գորացիա Սոմորոստրային: Կինն անց է կացնում երեսուն տարի կանացի ուղղիչ գաղութում մի հանցանքի համար, որը չի գործել: Գաղութում նախկին ուսուցչուհուն օգնում է մյուս կանանց գրել և կարդալ, իսկ երբ հայտնվում է իրական մեղավորը, Գորացիային ազատ են արձակում: Այժմ նա ցանկանում է միայն մեկ բան՝ վրեժ լուծել:


Կիմ Կի-Դուկ. «Ուռկանը»

Կուլտային հարավ կորեացի ռեժիսորի ֆիլմը պատմում է հյուսիս կորեացի ձկնորսի մասին, ում նավակը պատահաբար հայտնվում է Հարավային Կորեայի տարածքում: Կողմնապահություն չցուցաբերելով՝ Կի-Դուկը բարձրացնում է երկու, ժամանակին մեկ, երկների բախումն ու սուր սոցիալ-քաղաքական իրավիճակը, որտեղ ամեն ինչն շատ խիստ է, կանոնակարգված և առանց ինքնագործությունների:


Թոմ Ֆասարթ. «Ընտանեկան պատմություն»

(Եվրոպական կինոմրցանակաբաշխություն, Յյուրիխի կինոփառատոն, Նիդերլանդների կինոփառատոն, Լավագույն ռեժիսոր, 2016)

Մեր ցուցակի երկու վավերագրականներից մեկը, որը հավակնում է այս տարվա Ոսկե ծիրանի ամենակենսուրախ ընտանեկան ֆիլմի կոչմանը: Թոմը (ֆիլմի ռեժիսոր Թոմ Ֆասարթը) իր 30-րդ տարեդարձին ստանում է նամակ 95 ամյա տատիկից, ում մասին լսել է միայն վատը (տատիկը թողել է իր երկու որդիներին մանկատանը): Սակայն տատիկն իր երիտասարդ տարիներին՝ բուռն և վինտաժային 50-ականներին, զբաղված էր ակտիվ մոդելային կարիերայով և վայելում էր սիրային կապերը՝ բազմաթիվ տղամարդկանց հետ: Թոմը որոշում է ընդունել տատիկի հրավերը և իր հետ վերցնել տեսախցիկը:


Հոն Սան-սու. «Հաջորդ օրը»

(Կաննի կինոփառատոն, Մրցութային ծրագիր, 2017)

Պատմություն երիտասարդ աղջկա և միջին տարիքի տղամարդու մասին, որոնք միասին անց են կացնում ընդամենը մեկ գործնական օր՝ տղամարդու փոքր հտարակչական տանը: Սա աղջկա առաջին աշխատանքային օրն է, և մինչ տղամարդու մտքերը կիսով չափ նոր աշխատակցուհու, կիսով չափ էլ սիրուհու հետ են, հտարակչություն է ներխուժում նրա կինը, ով իմացել է սիրուհու գոյության մասին: Իհարկե, դավաճանված կնոջ կարծիքով նոր աշխատակցուհին ամուսնու սիրուհին է: Հոն Սան-սուի գողտրիկ և մինիմալիստական աշխարհը դուր կգա ոչ միայն հարավ-կորեական կինոյի սիրահարներին: Իսկ երեք կնոջ և մեկ տղամարդու ներկայությունը կարելի է վերլուծել սիմվոլիզմի տեսանկյունից:


Ջիմ Ջարմուշ. Gimme Danger. Իգգիի և The Stooges-ի պատմությունը

(Քննադատների շաբաթ ծրագրի լավագույն վավերագրական ֆիլմ, Կաննի կինոփառատոն, 2016)

2003 թվականին դուրս եկավ Ջո Ամբրոուսի գիրքը, որտեղ ներկայացված է Իգգի Փոփի կենսագրությունը. այն անվանվեց Gimme Danger: The Story of Iggy Pop: Փանքի ու գրանժի կնքահայրը և ալտերնատիվ ռոքի գուրուն, գրեթե 70 ամյա Իգգին արժանի է նաև ֆիլմ-կենսագրության, այդպես մտածեց ռոք աստղի վաղեմի ընկեր և ժամանակակից ամերիկյան անկախ կինոյի առաջնորդ Ջիմ Ջարմուշը և նկարեց երգչի ու երգչի խմբի՝ The Stooges-ի մասին վավերագրական: Ֆիլմը պատմում է խմբի ստեղծման և ստեղծագործական ընթացքի մասին, ներառում է արխիվային լուսանկարներն ու համերգային ելույթները, իսկ տեսախցիկի առաջ ժամանակ առ ժամանակ հայտնվում է ոտաբոբիկ և անկեղծ Իգգին՝ պատմելով «խամաճիկների» դժվարությունների և հաղթանակների մասին:

Գրել կարծիք