Google թվային ճշմարտություն․ հոմոսեքսուալ պոռնո տեսանյութերի պահանջարկը ամենուրեք է

Google թվային ճշմարտություն․ հոմոսեքսուալ պոռնո տեսանյութերի պահանջարկը ամենուրեք է

Google- ը թվային ճշմարտության աղբյուր  է. այն  ցույց է տալիս մեր անձնական մտքերն ու ցանկությունները

«Բոլորը ստում են» գրքի  հեղինակ  Սեթ Ստեպհենս -Դավիդովիցը հետազոտել է Ամերիկայի Google- ի սովորությունների մասին տվյալները:  Ի՞նչ ենք թաքցնում մեր ընկերներից, հարեւաններից եւ գործընկերներից: Հետազոտությունն  ապացուցում է, որ ամերիկացիները ստում են իրենց սեռական ցանկությունների մասին:

Ամերիկացիները ստում են սեռական զգայունության առումով, նրանք չեն ընդունում, որ ամենից շատ դիտում են  պոռնո վիդեոներ: Սրանք առաջին հորիզոնականում են: Մարդիկ սիրում են տարբեր փոփոխություններ: Հավանաբար, մարդկանց 30 տոկոսը բացառապես դիտում է այնպիսի իրեր, որոնցից նախկինում  զզվում էր: Սեքսը մարդկային բնույթի մեծ մասն է: Յուրաքանչյուրը տարված է սեքսով , եթե որևէ մեկը հերքում է դա, ուրեմն նա ստում է:

Հաճախ շատ տղամարդիկ թաքցնում են իրենց սեռական օրիենտացիան: Այնպիսի վայրերում, ինչպիսին օրինակ Միսիսիպին է, շատ տղամարդիկ հերքում են, որ նախընտրում են տղամարդկանց, իսկ օրինակ Նյու-Յորքում այդպիսի խնդիր չկա: Սակայն հոմոսեքսուալ պոռնո վիդեոների պահանջարկը մեծ  է ամենուրեք: Կարելի է ասել տղամարդկանց 5 տոկոսն ավելի հակված է համասեռամոլության:

Արդյոք կարել է հիմնվել  այս հետազոտության արդյունքների վրա և ասել, որ այն պատկերում է ամերիկացիների սեռական ցանկությունների իրական պատկերը, չէ որ մարդիկ որոնում են ամեն ինչ, նրանց ամեն ինչ հետաքրքիր է ու հասանելի:   Գրքի հեղինակը վստահեցնում  է.  հետազոտությունը վստահելի է և մի քանի տարբեր ֆիլտրներով անցկացված է:  Պոռնոն հետաքրքրում է բոլորին, քանի որ այն  շատ լավ զարգացնում է սեռական երևակայությունը , նույնիսկ այն դեպքում, երբ չեն կիրառում ու գործածում այն:


Կարդացեք նաև. 


Շատ  կանայք ստում են, իբրև թէ չեն փորձում պարզել իրենց ամուսինը  համասեռամոլ է, թե ոչ: Կարծում եք, այստեղ կանայք արդարացիորեն ներկայացնում են իրենց հետաքրքրասիրության աստիճանը: Իրականում կանայք շատ են  տարված իրենց ամուսինների սեքսուալությամբ: Կանայք ութ անգամ ավելի կարող են Google- ից փորձել իմանալ իրենց ամուսինը սեռական կողմնորոշման հետ խնդիրներ ունի թե ոչ: Ավելի հավանական է, որ կանայք ամուսնացած լինեն գաղտնի հարբեցողի, կամ թմրամոլի հետ,  քան  հոմոսեքսուալի: Կարելի է ասել, որ կանանց ամուսինների մոտավորապես 98 տոկոսն իսկապես վստահելի է ու գաղտնիքներ չունի:

Սեքսուալ թաքնված ցանկություններից մեկն էլ տարեց կանանց նկատմամբ հետաքրքրությունն է: Հարյուր հազարավոր երիտասարդներ հիմնականում  հետաքրքրվում են տարեց կանանցով:

Թաքնված մեկ այլ սեքսուալ ցանկություններից է տղամարկանց հետաքրքրությունը ավելի գիրուկ կանանց նկատմամբ, սակայն նրանք խուսափում են հանդիպել ավելորդ քաշ ունեցող կանանց հետ և ընտրում ավելի բարեկազմ ու նիհարիկ կանանց, միայն շրջապատում գտնվողների վրա տպավորություն  գործելու համար: Որոնված պոռնո վիդիոները ցույց են տալիս, որ հատկապես պահանջված են գիրուկ կանանց մասնակցությամբ հոլովակները:

Պոռնո հոլովակների 20 տոկոսից ավելին նայում են լեսբուհիները: Կանայք հատկապես դիտում  են նաև այնպիսի սեքսուալ հոլովակներ, որտեղ կանանց նկատմամբ բռնություն  է գործադրվում: Կանանց հետաքրքրվածությունը պոռնո հոլովակներով  ամբողջ աշխարհում  հավասարաչափ է տարածված:

VOX

Գրել կարծիք