Arita Porcelain Lab. ճապոնացիները վերարտադրել են մեկդարյա հնության սրվակը

Arita Porcelain Lab. ճապոնացիները վերարտադրել են մեկդարյա հնության սրվակը

Guerlain-ի համար ճապոնացիները թարմացրել են հարյուր տարվա սրվակը

Ճապոնական ճենապակու Arita Porcelain Lab մանուֆակտուրան Guerlain օծանելիքի համար ստեղծել է 1912 թվականի պատմական սրվակներից մեկը: Arita Porcelain Lab-ը հիմնադրվել է 1616 թվականին: Մեկդարյա պատմություն ունեցող սրվակը ստեղծվել է Տյերի Վասեր ու Դելֆին Ջելկ պարֆյումերների ստեղծած Fall Flower օծանելիքի համար:

Նկարը՝  Guerlain-ի

Սրվակը ձեռքի աշխատանք է` սպիտակ ճենապակուց ու ձեռքով արված ծաղկային նկարազարդումներով: Սրվակի կափարիչը կիսաբաց վարդի տեսք ունի: Օծանելիքի պարֆյումերային կոմպոզիցիան բաղկացած է վարդի նոտաներից, իլանգ-իլանգից, հասմիկից, ֆլորդորանժից ու սպիտակ մուշկից:

Նկարը՝ Guerlain-ի

Կարդացեք նաև.


Arita Porcelain Lab սրվակներում թողարկված Guerlain Fall Flower բույրն արտադրվել է սահամանփակ քանակով, ընդամենը` 1475 օրինակ: Arita Porcelain Lab (նախկին անունը` Yazaemon Kiln) ընկերությունը ձեռքով արտադրված ավանդական ճենապակի է արտադրում:

Նկարը՝ Guerlain-ի
Նկարը՝  Guerlain-ի

Մանուֆակտուրան հիմնել են Յազաեմոն ընտանիքը Ճապոնիայում 1616 թվականին: Ընկերությունն արտադրում է սպասք ու ինտերիերի իրեր, որոնք զարդարված են ձեռագիր գունավոր ու ոսկուց նկարազարդումներով: Ճապոնական ընկերությունը Guerlain օծանելիքի տան համար առաջին անգամ սրվակ արտադրել էր 2016 թվականին: Այն ժամանակ սրվակը ստեղծվել էր Mitsouko օծանելիքի համար:

LENTA

Գրել կարծիք