Բժշկի նշանակումները` օնլայն. Հայաստանի առողջապահական համակարգի նորույթը` E-health

Բժշկի նշանակումները` օնլայն. Հայաստանի առողջապահական համակարգի նորույթը` E-health

newmag-ը պարզել է, թե ինչպես կարող է բժիշկը առցանց վերահսկել իր նշանակումները: Որպեսզի արդյունավետ աշխատի բժշկի այս տեխնոաչքը, հստակեցվել է շահառուների շրջանակը, համակարգը միացվել է ոստիկանության ու բնակչության պետական ռեգիստրին:

Այս տարի պետական պատվերով բուժօգնություն ստանալու համար հերթագրված քաղաքացիները տարին դեռ չավարտված չեն լսի` պետպատվերն ավարտվել է արտահայտությունը: Առողջապահության նախարարը վստահեցրել է, որ պետպատվերով հատկացվող բուժծառայությունները 2017-ին մեկ երրորդով կավելանան նախորդ տարիների համեմատ:

Աքաղաղի տարում առողջապահական համակարգի գլխավոր նորությունն ու նորամուծությունը կլինի E-health ծրագրի միջոցով գործարկվող էլեկտրոնային առողջապահական համակրգը: Աշխարհում լայն տարածում ունեցող այս մոդելը կներդրվի նաև Հայաստանում: Բժշկական ոլորտում տեղի ունեցող բոլոր շարժերին օնլայն հետևելու համար աշախատանքները սկսվել էին անցած տարվանից: Կլինեն քաղաքացիների ամբողջական տվյալները, կբացառվեն հնարավոր բոլոր չարաշահումները` նույն բնակիչին միաժամանակ տարբեր բուժհաստատություններում անվճար բուժօգնություն չի հատկացվի:

Օնլայն տիրույթում վերահսկելի կլինեն նաև բժշկի նշանակումներն ու տրամադրված դեղորայքը: Համակարգին է միացել նաև դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը: E-health-ում ներառված կլինեն Հայաստանում գրանցված բոլոր դեղերը և հենց փորձագիտական կենտրոնի աշխատակիցներն էլ առցանց կթարմացնեն համակարգում գրանցված դեղերը:

Հանրապետությունում գործող 490 ԲԿ-ներում անցած տարվանից իրականացվել է համակարգի ներդրման տեխնիկական ապահովումը: էլեկտրոնային համակարգով աշխատելու համար 20 հազար բուժաշխատող վերապատրաստման դասընթացների է մասնակցել: Համակարգն ամբողջությամբ կգործի եկող աշնանը:

Գրել կարծիք