H.A.Y.Q.-ի Հրանտը գտել է իր կենսաբանական մորը. ի՞նչ իմացանք ռուսական հաղորդումից

H.A.Y.Q.-ի Հրանտը գտել է իր կենսաբանական մորը. ի՞նչ իմացանք ռուսական հաղորդումից

Հրանտ Հովսեփյանը` H.A.Y.Q.-ի Հրանտոն 28 տարի անց հանդիպել է կենսաբանական մորը: Պատմությունը բացահայտվել է НТВ հեռուստաընկերության “Говорим и показываем” թոք-շոուի տաղավարում:

18-ամյա լիտվացի ուսանողուհին Մինսկում լույս աշխարհ է բերում սևամորթ երեխայի ու թողնում նրան ծննդատանը: Նրա ամուսինը սպիտակամորթ էր: 8 ամիս անց վերադառնում է փոքրիկի հետևից: Բայց արդեն ուշ էր: Երեխային որդգրել էր տիկին Լարիսան` Հայաստանից:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀՐԱՆՏԻ ԻՐԱԿԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ

1987-ին Ելենա Իսինգելը սովորում էր Մինսկում: Ապրում էր ուսանողական հանրակացարանում: Նա ուներ ընկեր, որին ճանաչում էր դպրոցից, և որի հետ պատրաստվում էր ամուսնանալ, երբ վերջինս կավարտեր զինվորական ծառայությունը: Լիտվացի աղջիկը հաճախ էր գնում լեհ ընկերոջը տեսակցության:18 տարեկան էր, երբ կասկածում է, որ հղի է: Որոշում է հաջորդ այցի ժամանակ պատմել նրան: Բայց տեսկացությունից մի քանի օր առաջ ճակատարգական հանդիպում է տեղի ունենում:

Ուսանողական այդ հանրակացարանում ապրող միակ սևամորթ տղային այցելել էր ընկերը Անգոլայից: Սեբաստիանը շփոթվում ու պատահական բացում է Ելենայի սենյակի դուռը: Նրանք ծանոթանում են, շփվում: Երեք ժամյա զրույցն ավարտվում է անկողնում: Հաջորդ օրը Սեբաստիանը մեկնում է: Ելենան էլ  ընկերոջը պատմում այդ հանիպման մանրամասները, նաև ասում, որ 2 շաբաթական հղի է: Տղան ներում է: Ամուսնանում են:

1987-ի նոյեմբերին Ելենան սևամորթ առողջ տղա է ունենում Մինսկի ծննդատանը: 18-ամյա ուսանողուհուն իրավաբանները և բժիշկները  խորհուրդ են տալիս թողնել փորքիկին ծննդատանը, որովհետև Խորհրդային համակարգում սևամորթ անօրինական երեխա մեծացնելը գրեթե անհնար բան էր համարվում: Բացի այդ Ելենայի հայրը պարտիական բարձր պաշտոն էր զբաղեցնում, նաև չափազանց խիստ էր: Ելենան և լեհ ամուսինը (նրանք արդեն ամուսնացել էին) ստորագրում են երեխայից հրաժավելու դիմումը: Հարազատներին ասում են, որ երեխան սրտի արատ ուներ և մահացել է:

Ելենան վերադանռում է ուսանողական կյանքին, ամուսնական կյանքն էլ շուտով ավարտվում է:  Այդ ընթացքում այս պատմությունը հայտվել էր տեղական թերթերից մեկում, որի հետքերով Ելենային փնտրում և գտնում է անգոլացի Սեբաստիանը: Նրանք ամուսնանում են, որոշում են վերադառնալ ծննդատուն ու հետ վերցնել իրենց երեխային: Բայց փոքրիկն արդեն մեծանում էր այլ ընտանիքում, հեռու երկրում:

ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՒԼԱՏ ԵՐԵԽԱՆ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Փոքրիկին կենսաբանական մայրը տվել էր Իվան Տանկուն Ստանիսլավիչ անունը: Տիկին Լարիսան նրան որդեգրելուց հետո անվանեց Հրանտ Սարգիսի Հովսեփյան: Նա 16 երեխաներից մեկն էր, որոնց որդեգրել ու մեծացրել է Լարիսա Հովսեփյանը սկզբում երկսենյականոց երևանյան բնակարանում, հետո` Նորակերտ գյուղի տանը:

Երբ 8 ամսական Հրանտին Մինսկի ծննդատանը տալիս են որդեգրող հայ մորը, ասում են, որ տղան չի ապրի, սրտի հետ խնդիրներ ունի: Հրանտին Լարիսա Հովսեփյանը մեծացրել է ջերմ ընտանեկան մթնոլորտում: Բազմազավակ կինը մահացել է 2012-ին` թոքերի քաղցկեղից:

Հրանտը փոքրուց երգել է, նկարել, սիրում է նաև խոհանոցում աշխատանքը: Հիմա նրան գիտի ամբողջ Հայաստանը: Այսօր 28-ամյա Հրանտ Հովսեփայնը ապրում է Մոսկվայում, գիշերային ակումբներից մեկում աշխատում է որպես DJ:

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԻՄԱ

Ելենան 28 տարի փնտրել է առաջնեկին: Իմացել է, որ Հայաստանում է, բայց չի կարողացել գալ: Հրանտն ունի հարզատ 2 քույր: Հայրը` Սեբաստիանը վերադարձել է Անգոլա 1993.-ին ու էլ չի վերադարձել լիտվացի կնոջ և երկու դուստրերի մոտ: Այնտեղ կրկին ամուսնացել է, ունի 4 երեխա: Հրանտի հարազատ հայրը մահացել է երկու տարի առաջ: Ելենան` մայրը հաջողակ բիզնես լեդի է: հագուստի մոդելավորման ընկերություն ունի: Քույրերը նույնպես դիզայներներ են: Միշտ երազել են ավագ եղբոր  մասին, որը նրանց կպաշտպաներ, երբ փողոցում աղջիկներին ծաղրում էին մաշկի գույնի պատճառով:

 Հրանտը ամբողջ կյանքը սպասել է արյունակից հարազատներին: Տիկին Լարիսան նրան պատմել է ամենն, ինչ իմացել է: Ներում է մորը:

Հրանտը սիրում է Հայաստանն ու հայկական մշակույթը: Իրեն հայ է համարում` չնայած մաշկի գույնին ու ազգային պատկանելիությանը:

Հաղորդումը` այստեղ

 

Գրել կարծիք