Հնդկաստանի սուպեր միլիարդատերերը և նրանց նախանձելի կյանքը

Հնդկաստանի սուպեր միլիարդատերերը և նրանց նախանձելի կյանքը

Հնդկաստանում միլիոնատերերի թիվը հասնում է մոտ 200 հազարի: Նրանք այն մարդիկ են, որոնց ներդրումային ակտիվները անցնում են մեկ միլիոնից:

 Հնդկաստանը իր մեծ բնակչությամբ աշխարհում 12-րդ տեղում է միլիոնատերերի քանակով: Այս թիվը, սակայն, այդքան էլ մեծ չէ՝ համեմատած Հնդկաստանի բնակչության հետ: Հնդկաստանն աշխարհում չորրորդն է միլիարդատեր մեծահարուստներով: Այդ երկրում միլիարդատերերի ու միլիոնատերերի տարեց տարի աճն էլ բերում է՝ արդյունաբերությա ն աճին:

Մեծահարուստների ղեկավարած ընկերությունները ամենաբարձր մակարդակի ծառայություն են մատուցում աշխարհում: Դրանք հարմարեցված են բացառապես ճշգրիտ չափանիշներին և համապատասխանում են, այսպես ասած, ուլտրամեծահարուստների ապրելակերպին:

Հնդկաստանի միլիոնատերերից ու միլիարդատերերից շատերը ունեն նաև իրենց սեփական ինքնաթիռները: Գուրգաոնի Քուինթեսենթիալ Լայֆսթայլի {Gurgaon office of Quintessentially Lifestyle} գրասենյակի մարքեթինգի ղեկավար Տանու Ջեյնն ասում է, որ, ինչպես այլ երկրների միլիոնատերերը, Հնդկաստանի մեծահարուստները ևս ցանկանում են վայելել աշխարհի բարիքները, սակայն հաճախ դրա համար նրանցից շատերը ժամանակ չեն ունենում:

Հնդիկ մեծահարուստները օգտվել են նաև Ջեյնի ծառայություններից: Դա մի ընկերություն է, որը շուրջօրյա ծառայություն է մատուցում մեծահարուստների համար: Անկախ նրանից, թե դա Ֆորմուլա 1-ը կլինի Մոնակոյում, կամ Կարմիր գորգերի շքեղ Փառատոնը Կաննում, ընկերությունը կարող է առաջարկել VIP տոմսեր և, ընդհանրապես, բացառիկ իրադարձությունների մասնակցության առաջարկներ: Ընկերությունն ունի շփումների մի յուրօրինակ ցանց, և կարող է ծառայություն մատուցել աշխարհի ցանկացած կետում:

Ջեյն ասում է, որ իրենց ընկերությունը նույնիսկ ռոմանտիկ ճաշկերույթ է կազմակերպել մեծահարուստ հնդիկ զույգերի համար հսկայական այսբերգի վրա և Փարիզում հոբելյանական անակնկալ մատուցել 500-ի հասնող վարդերով : Օրինակ, երիտասարդ մեծահարուստներից մեկը երեկույթ կազմակերպելու և իր սիրած աղջկան առաջարկ անելու համար պատվիրել էր ամբողջ Jagmandir Island-ի պալատը:

Գրել կարծիք