10 տարի առաջ հունվարի 9-ին Ջոբսը աշխարհին ցույց տվեց առաջին iphone-ը. ինչպես էինք ապրում մինչև այդ

10 տարի առաջ հունվարի 9-ին Ջոբսը աշխարհին ցույց տվեց առաջին iphone-ը. ինչպես էինք ապրում մինչև այդ

Թվում է` հենց վերջերս է iphone-ը մտել մեր առօրյա: Բայց ավելի անհավատալի է, որ հիմա կա սերունդ, որը չի տեսել կյանքը մինչև iphoneերը: newmag-ը հիշեցնում է` ինչպիսին էր մեր կյանքը մինչև խնձորային սմթարֆոների ի հայտ գալը:

Ամենակարևորը` մարդիկ անընդհատ, անթարթ  չէին նայում էկրաններին: Սրճարաններում շփվում էին միմյանց հետ: Արձակուրդում` նույնպես: Շփվում էին նույնիսկ տարեդարձերի ժամանակ:

Ձեր սիրելի կատարողի համերգի ժամանակ բեմի տեսադաշատը չէր փակվում հարյուրավոր ձայնագրող iphone-երով:

Երբ գեղեցիկ մի բան էիք տեսնում, անմիջապես ձեռքը չէիք տանում հեռախոսին, որ լուսանկարեք և ցույց տաք Instagram-ում, այլ հիանում էիք տեսած գեղեցկությամբ, վայելում էսթետիկան:

Չկային սոցիալական ցանցեր: Մարդիկ օնլայն շփվում էին ըստ անհրաժեշտության միայն SMS-երով, կամ էլ ISQ:

Տաքսիների հարցում նույնպես այդքան հեշտ չէր, ինչպես հիմա: Չէիք կարող հավելվածի միջոցով տաքսի պատվիրել:

Չկային նաև մոբայլ-բանկեր: Հիշո՞ւմ եք`փոխանցում կատարելու համար բանկերում անվերջ հերթերը:

Մարդիկ չգիտեին, թե ինչ է սելֆին: Գուցե դա ավելի՞ լավ էր:

Փոխարենը կային ֆոտոապարատներ: Նաև mp3 փլեյերներ:

Խաղերը, որոնք խաղում ենք այսօր, նույնպես գոյություն չունեին: Angry Birds, Temple Run, Fruit Ninja, «2048»` դրանք բոլորը «ապագայից» էին: Փոխարենը մենք ունեինք «Օձուկ»:

Գիտե՞ք` էլ ինչ չկար: Լիցքավորման սարք: Չէ, կային, ուղղակի այդքան կիրառելի չէին, քանի որ բջջային հեռախոսների լիցքավորումը պահպանվում էր օրերով:

Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովեհտև հեռախոսները խոսելու համար էին, մեկ-մեկ էլ հաղորդագրություն ուղարկելու:

Գրել կարծիք