Ինչպես զրոյից ծրագրավորում սովորել Հայաստանում

Ինչպես զրոյից ծրագրավորում սովորել Հայաստանում

Այս հոդվածում ﬔնք կփորձենք պատասխանել ﬕ քանի հարցերի, որոնք հետաքրքրում են զրոյից ծրագրավորում սովորել ցանկացողներին:

Առաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ՝ պե՞տք է ծրագրավորումը ձեզ առհասարակ: Եթե դուք ավելի հեշտությամբ սովորել եք մաթեմատիկան, քան հումանիտար առարկաները, եթե ձեզ դուր է գալիս երկար ժամանակ անցկացել համակարգչի առաջ, եթե դուք սիրում եք ինչ-որ նոր բան ստեղծել ու հետազոտել, ապա ծրագրավորումը ձեզ հարմար կլինի:

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ

Ինքնակրթություն: Սա աﬔնադժվար տարբերակն է սկսնակների համար, սակայն այս տարբերակը կարող եք օգտագործել թե առանձին, թե՝ համադրելով ներքոնշյալ մյուս տարբերակների հետ: Համացանցում կարող եք գտնել բազմաթիվ կայքեր, գրքեր, հավելվածներ, որոնք սովորեցնում են տարբեր ծրագրավորման լեզուներ և տեխնոլոգիաներ:

Համալսարան: Համալսարանում անշուշտ չեք սովորի ծրագրավորում ամբողջությամբ, բայց դա կլինի որոշակի հիմք, ինչպես նաև ձեզ կտա մասնագիտական որակավորում, որը կարող է պետք գալ աշխատանքի ընդունվելիս: Սակայն եթե համալսարանում սովորելու ընթացքում չզբաղվեք նաև ինքնակրթությամբ, ապա ձեր ժամանակը պարզապես անիմաստ կվատնեք:

Մենթոր: Շատ լավ կլինի, եթե գտնեք մարդ, ով կհամաձայնի օգնել ձեզ և ճիշտ ուղղություն ցույց տալ: Մարդ, ով կհուշի ճիշտ գրքեր, կստուգի ձեր գրած կոդը, օգտակար խորհուրդներ կտա: Այդպիսի առաջնորդ ձեզ համար կարող եք գտնել ինչպես ձեր ծանոթ ծրագրավորողների ﬔջ, այնպես էլ տարբեր IT ﬕջոցառուﬓերի ժամանակ, օնլայն ֆորուﬓերում և այլն: Կարող եք հետևել Հայ-it.org կայքի գրառուﬓերին և քննարկուﬓերին, Armenian Code Academy-ի, ProductTank Yerevan-ի, Google Developers Group Armenia-ի, ԹՈՒՄՈ ստեղծարար արվեստների կենտրոնի նախաձեռնություններին, Ֆեյսբուքում Հայ ծրագրավորողների խմբին և այլն: Մասնագիտացված դասընթացներ: Փնտրեք որակյալ կուրսեր, որտեղ կսովորեք ծրագրավորման որևէ լեզու:

Մասնագիտացված դասընթացներ: Փնտրեք որակյալ կուրսեր, որտեղ կսովորեք ծրագրավորման որևէ լեզու: Armenian Code Academy-ն, օրինակ, ոչ ﬕայն անցկացնում է այդպիսի դասընթացներ, այլև շրջանավարտներին հնարավորություն է տալիս անցնել բարձր վարձատրվող աշխատանքի Հայաստանի լավագույն IT ընկերություններում:

ԿԱՐԵՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԻՄԱՆԱԼԸ

Այո: Շատ կարևոր է: Եթե չգիտեք, սովորեք: Եթե գիտեք, կատարելագործեք: Սովորեք կարդալ, գրել, լսել և խոսել անգլերենով: Անգլերենով է ծրագրավորման վերաբերյալ աﬔնաթարմ ու որակյալ գրականությունը, անգլերենով են ծրագրավորման տեսադասերի ﬔծ մասը: Աշխատանքի ﬔջ օգտագործվող տերﬕնները գրեթե անհնար է թարգմանել այլ լեզուներով: Անգլերեն լավ իմանալու դեպքում ձեզ համար ասես երկրորդ շնչառություն կբացվի այս ոլորտում: Մասնագիտական գրականություն կարդալիս, դիտելիս ու լսելիս նախապատվությունը ﬕշտ տվեք անգլերենով ռեսուրսներին: Դա ﬕայն կհեշտացնի ձեր գործը:



Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈՒ ԸՆՏՐԵԼ

Երբ դուք ծրագրավորող դառնաք, հարկ կլինի նաև ﬔկ այլ կարևոր ընտրություն անել՝ ընտրել ծրագրավորման լեզու, որի ﬔջ կհմտանաք և կդառնաք իսկական մասնագետ: Այս ընտրությունը կատարելիս սկսնակը պետք է հաշվի առնի հետևյալ չափանիշները:

Աշխատատեղերի առկայություն: Առանց աշխատանք ունենալու հեռանկարի դուք թերևս չէիք որոշի այս մասնագիտությունը ձեռք բերել, այնպես չէ՞: Հետևաբար արժե սովորել այնպիսի լեզու, որը շուկայում ունի պահանջարկ: Ուսուﬓասիրեք աշխատանքի հայտարարությունների կայքերը, դուրս գրեք այն լեզուները, որոնց մասնագետներին աﬔնաշատն են փնտրում ընկերությունները:

Ծրագրավորման ուղղություն: Դուք պետք է պարզեք ձեզ համար, թե որ ոլորտում եք ցանկանում աշխատել՝ մոբայլ, վեբ, խաղերի, դեսքթոփային և այլն: Այս հանգամանքը նույնպես շատ կարևոր է լեզվի ընտրության հարցում: Հայաստանում աﬔնաշատ աշխատատեղեղերը առկա են վեբ և մոբայլ ծրագրավորման ոլորտներում, որտեղ պահնաջվում է իմանալ PHP, JavaScript, Java, C, C++ և Swift լեզուները:

Մատչելիություն: Եթե դուք չափազանց երկար ժամանակ ծախսեք լեզվի նախնական ուսուﬓասիրության վրա, ապա կա հավանականություն, որ կկորցնեք ծրագրավորում սովորելու ցանկությունն առհասարակ: Կարդացեք այն լեզուների մասին, որոնք դուրս եք գրել՝ հաշվի առնելով առաջին չափանիշը, հասկացեք, թե որ լեզուներն են հաﬔմատաբար ավելի հեշտ: Այդպիսիք են PHP-ն, Ruby-ն, Python-ը: Python ծրագրավորման լեզվի կոդը ընթեռնելի է, պարտադիր չէ լինել ծրագրավորող, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում կազﬔք, թե ինչի մասին է ծրագիրը: Այն յուրացնելու համար բավական քիչ ժամանակ կպահանջվի, բացի այդ կա ահռելի քանակությամբ գրականություն, որը կխնայի ձեր ժամանակն ու նյարդերը: Java-ն ﬕ փոքր ավելի բարդ է, քան Python-ը, բայց և ավելի ﬔծ պահանջարկ ունի: PHP-ն նույնպես շատ հեշտ լեզու է, հեշտ է նաև աﬔնատարբեր ֆորուﬓերում ﬔնթոր գտնելը, ով կօգնի PHP յուրացնել: PHP-ն սակայն նախատեսված է բացառապես վեբ ծրագրավորման համար: C և C# լեզուները շատ բարդ են սկսնակի համար: Ruby-ն հեշտ է և հարմար է որպես երկրորդ լեզու, սակայն առաջին ծրագրավորման լեզուն պետք է լինի այնպիսին, որ ձեզ օգտակար լինի և սովորեցնի ծրագրավորման տրամաբանությունը առհասարակ:

Հաճույք աշխատանքի պրոցեսից: Ձեր ընտրած լեզուն պետք է ձեզ դուր գա, հակառակ դեպքում աﬔն ինչ իզուր է: Այնպես որ, ընտրեք այն լեզուն, որով կոդ գրելը ձեզ հաճույք է պատճառում: Ծրագրավորման լեզուն սովորելուց հետո անհրաժեշտ կլինի սովորել նաև ծրագրավորման լեզվի կիրառական շրջանակը (application framework)՝ Zend, Codeigniter կամ Android ու iOS SDK-ներ: Ուսուﬓասիրեք նաև վեբ-տեխնոլոգիաները՝ HTML նշագրման լեզուն, CSS-ն ու JavaScript, ուսուﬓասիրեք նաև տվյալների բազան (database):

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁ

Որպեսզի սկսեք ծրագրավորել, բոլորովին կարիք չկա կարդալ ողջ գրականությունը ծրագրավորման վերաբերյալ և նոր ﬕայն անցնել գործնական մասին:

Առաջին իսկ գրքի երկրորդ գլուխը կարդալիս սկսեք գրել ձեր կոդի առաջին տողերը: Կատարեք գրքերի բոլոր առաջադրանքները, սովորեք գլուխ հանել դրանցից, բարդացրեք դրանք, հարստացրեք սեփական գաղափարներով, ինքներդ ստեղծեք առաջադրանքներ ձեզ համար և լուծեք:

Գտեք ձեր սեփական նախագծերը: Սա թերևս աﬔնադժվար, բայց աշխատող տարբերակն է: Ինքներդ փնտրեք Գտեք ձեր սեփական նախագծերը: Սա թերևս աﬔնադժվար, բայց աշխատող տարբերակն է: Ինքներդ փնտրեք պատվերներ, կատարեք դրանք, սովորեք գլուխ հանել վարձատրության հետ կապված հարցերից: Գրանցվեք ֆրիլանսերների համար նախատեսված կայքերում, փնտրեք պատվերներ, որոնք կհամապատասխանեն ձեր գիտելիքների մակարդակին կամ գուցե փոքր-ինչ ավելի բարդ կլինեն: Անշուշտ, ձեր շատ հայտեր կﬔրժվեն, սակայն հաջողելու դեպքում դուք ձեռք կբերեք շատ կարևոր փորձ և հետագայում ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի աշխատելը:

Իրական փորձ ձեռք բերելու ﬔկ այլ տարբերակ էլ open source-ն է: Այսպիսի նախագծերի ﬕշտ պետք են նոր մարդիկ, թեկուզ սկսնակներ: Դուք կարող եք բագեր փնտրել ծրագրում և լուծման տարբերակներ առաջարկել դրանց համար: Այդպիսի ծրագրեր կարող եք գտնել, օրինակ, GitHub (http://github.com/)-ում: Այստեղ կարող եք նաև տալ ձեզ հետաքրքրող հարցերը:

Չորրորդ տարբերակը ծանոթ ծրագրավորողներին օգնելն է: Խնդրեք նրանց ձեզ տալ փոքր և ոչ այնքան բարդ առաջադրանքներ: Եթե ինչ-որ հարցում դժվարանաք, դուք կկարողանաք դիﬔլ նրան, սովորել նրանից, բացի այդ իրական մասնակցություն կունենաք ծրագրի ստեղծման ﬔջ:

Վերջին տարբերակը սեփական նախագծերն են: Դրանք ﬕայնակ սկսելը դժվար է, այնպես որ փնտրեք թիմակիցների տարբեր հաքաթոնների ու ﬕջոցառուﬓերի ժամանակ:

Կամայական տարբերակն ընտրելիս հիշեք, որ փորձը ծրագրավորողի համար աﬔնակարևոր բանն է: Այն հնարավոր չէ ձեռք բերել շատ կարճ ժամանակում, բայց հետզհետե կուտակվելով՝ այն ձեզ կդարձնի իսկապես արժեքավոր ու որակյալ մասնագետ: Ծրագրավորման աշխարհը անսահմանափակ հնարավորությունների աշխարհ է, հարկավոր է ﬕայն սկսել և շարունակել համառաբար, պրպտելով, փորձելով և անշուշտ սիրելով այն ճանապարհը, որը ընտրել եք:

Գրել կարծիք