Ճապոնացուն թվիթերում արգելափակել են մոծակին սպառնալու համար

Ճապոնացուն թվիթերում արգելափակել են մոծակին սպառնալու համար

Նա Թվիթերում հրապարակել էր սատկած մոծակի նկարը և սպառնացել դրան։ Որոշ ժամանակ անց Թվիթերից նամակ ստացավ, որ իր հաշիվը սառեցված է։

Թվիթերն ընդմիշտ ջնջել է @nemuismywife ճապոնացի օգտատիրոջ հաշիվը կայքի կանոնները խախտելու համար։ Ճապոնացին հեռուստացույց էր դիտում, երբ իրեն կծել է մոծակը։ Դրանից հետո նա սպանել է միջատին և դրա նկարը հրապարակել սոցցանցում՝ սպառնալից գրառումով․ «Հիմա՛ր։ Երբ կհոգնես ինձ կծելուց, քանի դեռ ես փորձում եմ հանգստանալ և դիտել հեռուստացույց։ Մեռի՛ր (իրականում դու մեռած ես)»։ The corpse of the offending mosquito

Որոշ ժամանակ անց ճապոնացին հաշվի սառեցման մասին Թվիթերից նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ այլևս չի կարող այն վերականգնել։

Այնուհետև ճապոնացին բացեց  նոր հաշիվ՝ @DaydreamMatcha կեղծանունով, և քննադատեց Թվիթերի որոշումը․ «Իմ նախկինը հաշիվը արգելափակվել է այն բանից հետո, երբ ասել եմ, որ սպանել եմ մոծակին։ Սա խախտու՞մ է»։ 

Գրառումը տարածվել է 31․000 անգամ և հավանել է 27․000 օգտատեր։

Twitter post by @DaydreamMatcha

Հավանական է, որ հաշվի սառեցման մասին որոշումը կայացրել է ոչ թե մարդ, այլ թվիթերի ռոբոտ-մոդերատորը, այլապես մարդը կտեսներ մոծակի նկարը։

BBC

Գրել կարծիք