«Ջազզվեի» նոր շունչը. ի՞նչ փոփոխություններով է ներկայանում հայկական առաջին սրճարանային բրենդը

«Ջազզվեի» նոր շունչը. ի՞նչ փոփոխություններով է ներկայանում հայկական առաջին սրճարանային բրենդը

«Ջազզվե» սրճարանային ցանցը 14 տարի առաջ նոր քաղաքային մշակույթ բերեց Երևան: Հիմա բրենդը ներկայանում է թարմ տեքսով` նոր մենյու, նոր ինտերիեր:

Գաղափարից իրականություն տևեց մոտ 4 ամիս: Քննարկեցին, մշակեցին ու կատարելագործեցին 14 տարվա պատմություն ունեցող հայկական առաջին սրճարանային բրենդի` «Ջազզվեի» ավանդույթներն ու գտան նոր շունչ տալու բանաձևը: Նոր համեր, նոր ինտերիեր` ավաանդական բարձրակարգ սպասարկմամբ: Երևանցիների ու երևանի հյուրերի ժամանցի ամենասիրելի վայրերից մեկը դարձած Օպերայի ամառային «Ջազզվեն» ազդարարում է սրճարանների ցանցում փոփոխությունների մեկնարկը:

«Ջազզվեի» տնօրեն Արմեն Պետրոսյանը պատմում է,. որ ստեղծագործական թիմում ընդգրկել են տարբեր բնագավառի, տարբեր մասնագիտությամբ մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը  իր լուծումներով, իր օրիգինալ մտքերով, փորձել է էլ ավելի գրավիչ, էլ ավելի հետաքրքիր ու ժամանակակից դարձնել «Ջազզվեն» հաճախորդների համար:

«Ջազզվեի» նոր դիմագծի ու նոր բնավորության փնտրտուքը վստահվեց ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշեշյանին: Բրենդի հավատարիմ հաճախորդը 14 տարի անց նոստալգիայով է հիշում սրճարանի ճակատագրական դերակատարումն «Ոչինչ Չի մնա» ֆիլմի համար. «Ջազզվե»-ն ֆիլմի հովանավորը դարձավ:

Պրոդյսուսերն անկեղծանում է, որ «Ջազզվեի» թիմի հետ համատեղ աշխատելու գաղափարը նախ անակնկալ էր, հետո ոգևորող ու մի փոքր էլ արկածային: Սրճարանի փոփոխություններն էլ սկսվեցին ֆիլմ նկարահանելու նման. նախ` քննարկումներ էին սեղանի շուրջ, հետո հերթը հասավ մտքում տեսածն ու պատկերացրածն իրականաություն դարձնելուն:

«Ջազզվեն 14 տարիների ընթացքում ստեղծել է  Հայաստանի նոր սրճարանային մշակույթը, սրճարան հաճախելու, սուճ խմելու, սուրճի հետ ուտեստներ ուտելու մշակույթը: Հիմա մեր նպատակն է նոր երիտասարդությանը ներգրավվել այս պրոցեսի մեջ և միասին փորձենք միասին վայելենք մեր «Ջազզվեն»».- նշում է Հրաչ Քեշիշյանը:

Ձևավորված մշակույթը զարգացնելու համար թիմը սկսեց մենյուի փոփոխությունից: Պահպանելով հաճախորդների ամենասիրելի ու պահանջված ուտեստները` սրճարանի խոհարարական թիմը որոշեց 80 տոկոսով թարմացնել բաղադրատոմսերը: Միավորելով հայկական ու եվրոպական խոհանոցների առանձնահատկությունները` «Ջազզվեի» խոհարարները փորձեցին ստեղծել եվրոպական խոհանոցից հայտնի շատ ուտեստների հայաֆիկացված տարբերակները:

«Ջազզվեի» թերթ-մենյուն` ամենաօրիգինալն էր տարիներ առաջ, այսօր սրճարանը ներկայանում է ավելի կրեատիվ ու նորարարական մոտեցմամբ: «Ջազզվե» մենյուն այժմ եռալեզու ամսագիր է, որը կօգնի ոչ միայն կողմնորոշվել, թե ինչ կարելի է համտեսել, այլ տվյալ ուտեստի ու հայկական խոհանոցի մասին յուրօրինակ ու օգտակար ինֆորմացիա կտրամադրի:

Թրենդայինն ու նորաձը` հայակական լուծումներով ու հայկական էլեմենտներով. հենց այս սկզբունքով է դիզաիներ Անահաիտ Սիմոնյանը ստեղծել սրճարանային ցանցի աշխատակիցների նոր հագուստը: Տարիներ առաջ «Ջազզվեի» գովազդային դեմքը հանդիսացող երգչուհին նշում է` կրկնակի դժվար էր ու պատասխանատու նորաձևության լեզվով ներկայացնել սիրելի «Ջազզվեի» նոր կերպարը:

Հաճախորդներին մշտապես հետաքրքիր լինելու համար «Ջազզվեն» առաջին անգամ Հայաստանում ստեղծել է թեմատիկ բար: Ամեն ամիս ջազզվեասերներին ու հատկապես զբոսաշրջիկներին կներկայացնեն հայկական մրգերից մեկով պատրաստված թեմատիկ ուտեստներ ու խմիչք: Թեմատիկ բարը կօգնի հայակական խոհանոցի հանրահռչակմանը:

Պրոֆեսիոնալ ու ստեղծագործ թիմի ամիսների աշխատանքի արդյունքում մեկ քայլ առաջ գրանցած «Ջազզվեն» նոր որակ ու նոր նշաձող կսահմանի սպասարկման ոլորտում: Օպերայի ամառային Ջազզվեի թարմացված մենյուն, ձևափոխված ինտերիերը շուտով հասանելի կլինեն նաև սրճարանային ցանցի մյուս մասնաճյուղերում:

Լուսանկարները` Աղվան Ասոյանի

Գրել կարծիք