Էքսկլյուզիվ գունային համադրություն և նորաձև սրահ. Renault-ը աշնանը կթողարկի Kaptur Extreme սահմանափակ սերիան

Էքսկլյուզիվ գունային համադրություն և նորաձև սրահ. Renault-ը աշնանը կթողարկի Kaptur Extreme սահմանափակ սերիան

Նոր սահմանափակ Kaptur EXTREME սերիայի պատվերներն արդեն կարելի է իրականացնել Renault ընկերության հայաստանյան պաշտոնական դիլեր «Մեգնա» ընկերությունում:

Renault-ն ներկայացնում է KAPTUR EXTREME սահմանափակ սերիան, որը առանձնանում է դիմային ամբողջովին լուսադիոդային օպտիկայով՝ Pure Vision տեխնոլոգիայով, էքսկլյուզիվ գունային համադրությամբ, սրահի նորաձև լրամաշակմամբ և ավելի հարմարավետ ու անվտանգ վարում ապահովող ֆունկցիաներով:

KAPTUR EXTREME սահմանափակ սերիան առաջարկվում է սկսած 10.600.000 դրամից:

Renault Kaptur-ն արդեն հասցրել է գրավել երիտասարդ, ժամանակակից լսարան, որն առավել գնահատում է Renault-ի վառ ու անկրկնելի ֆիրմային ոճը:  2017 թ. աշնանը Renault ընկերությունը թողարկում է EXTREME սահմանափակ սերիան, որը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ուզում են ընդգծել իրենց անհատականությունը, մեծ ուշադրություն են դարձնում ոճին և նոր տեխնոլոգիաներին:  

Kaptur EXTREME-ի գլխավոր առանձնահատկությունն է դիմային ամբողջովին լուսադիոդային օպտիկան՝ Pure Vision տեխնոլոգիայով, որի շնորհիվ Renault Kaptur-ը դարձել է ավելի արտահայտիչ:  Լուսադիոդային օպտիկայի և շրջադարձի ցուցիչների դինամիկ գծերի համադրությունը, որը եզակի է այս սեգմենտի ավտոմեքենաների համար, լրացնում է Kaptur EXTREME-ի ոճային արտաքինը: 

Renault Kaptur EXTREME մոդելը հասանելի է նոր էքսկլյուզիվ գույնով, որը նախկինում ներկայացված չէր Kaptur-ի ներկապնակում՝ «Փղոսկր» դարչնագույն տանիքով: Սահմանափակ սերիայի էլեգանտ արտաքինը  լրացնում են  թեթևաձույլ 17” Steppe անվասկավառակները, իսկ թափքի կողաթևերը զարդարում է EXTREME գրվածքով նշանը:

Kaptur EXTREME-ը հասանելի է նաև չորս գունային համադրությամբ. «Դարչնագույն շագանակ» և «Սև մարգարիտ»՝ սև կամ փղոսկրի գույնի տանիքով:

Kaptur EXTREME-ի արտաքին դիզայնի ոճային իրականացումն իր շարունակությունն է գտնում ինտերիերի ձևավորման մեջ, որտեղ կիրառված են սրահի լրամշակման նոր նյութեր: Նստատերը պաստառապատված են դարչնագույն էքսկլյուզիվ կոմբինացված կաշվով՝ ծակոտկեն դեկորատիվ ներդիրներով և ոճային անցակարով: Արմնկակալները, դռների ներսի հատվածն ու ղեկը նույնպես պաստառապատված են կաշվով՝ բեժ դարձակարով և EXTREME լոգոտիպով: Ի հավելումն այս ամենին Kaptur EXTREME-ի շեմքերին տեղադրված են չժանգոտող պողպատից վերդիրներ սահմանափակ սերիայի անվանումով:  

EXTREME սահմանափակ սերիան համալրված է մի շարք լրացուցիչ ֆունկցիոնալ սարքավորումներով, որոնց թվում են. 

  • Հետին տեսադաշտի էլեկտրաքրոմային հայելին՝  ավտոմատ մգեցման ֆունկցիայով
  • Կլիմատ կոնտրոլի բլոկի լուսնագույն լուսավորումը 
  • Արևապաշտպան հովարների հայելու լուսավորումը 

Kaptur EXTREME-ն առաջարկվում է երեք մոդիֆիկացիայով. առջևի քարշակով, 1,6 լ շարժիչով և CVT X-Tronic ավտոմատ փոխանցումատուփով, ինչպես նաև 2-լիտրանոց շարժիչով ավտոմատ կամ  6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով:  

Kaptur EXTREME-ի բոլոր տարբերակներն առանձնանում են հարուստ համալրմամբ, որը ներառում է  Media NAV 3.0 մուլտիմեդիա համակարգը 7-դյույմանոց սենսորային էկրանով, երկգոտի կլիմատ-կոնտրոլը, «Ազատ ձեռքեր» բանալի-քարտը, քրուիզ-կոնտրոլը, շարժիչի հեռակա գործարկման Renault Start համակարգը, շրջադարձերի լրացուցիչ լուսավորման ֆունկցիան և այլն:  

Նոր սահմանափակ Kaptur EXTREME սերիայի պատվերներն արդեն կարելի է իրականացնել Renault ընկերության հայաստանյան պաշտոնական դիլեր «Մեգնա» ընկերությունում:

Գրել կարծիք